Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Զարհուրելի, սոսկալի օրեր են ապրում հատկապես մեր սերնդակիցները, որ ժամանակակիցն են Արցախի Հանրապետության եւ ընդհանրապես»: «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի «Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ մեկնաբանելով Արցախի տեղեկատվական շտաբի այն հայտարարությունը, թե Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ:  

«Ադրբեջանի ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է, ու պարզ է, թե նրանք այնտեղ ինչ կարող են անել:    Այնտեղ ասելով նկատի ունեմ Արցախում մնացած երկու փոքրիկ բնակավայրերը՝ Ստեփանակերտն ու Ասկերանը, որտեղ բարձրացնելու են ադրբեջանական դրոշը:    Եվ պարզ է, որ Արցախի ռազմաքաղաքական ընտրանին՝ մարդիկ, որոնք պաշտոններ են զբաղեցրել, մեծ դերակատարում են ունեցել Արցախի ինքնուրույն գոյության կայացման մեծ ճանապարհին, կանգնած են այն նույն վտանգի առջեւ, ինչ Ռուբեն Վարդանյանը»:  

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի՝ կառավարության նիստում արած հայտարարությանը, ՝ թե առաջիկայում Արցախում հայ բնակչություն չի մնալու, ճշտող հարց է տալիս. «Այդ հայ բնակչությունը, նաեւ Արցախի Հանրապետության պատմության կերտող ռազմաքաղաքական ընտրանին, որ չի մնալու ԼՂՀ-ում, նրա զգալի մասը մահվանն ընդառաջ հայտնվելու է Բաքվի բանտերո՞ւմ, թե՞ մենք կարողանալու ենք բռնի տեղահանման գործընթացը հասցնել ավարտին եւ նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին»:  

Իսկ սցենարները, ըստ մեր մեկ այլ բանախոսի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հետեւյալն է՝  ադրբեջանցիները հերթով մտնելու են բոլորի տները, հերթով ձերբակալելու եւ ադրբեջանական բանտեր են տանելու բոլոր այն հայրենասերներին, նվիրյալ մարդկանց, որոնց համար հայրենիքը թանկ է:  

«Բոլորիս համար օր առաջ սթափվելու, լրջանալու, համախմբվելու, բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրները, մեկը՝ մյուսին սիրել-չսիրելը թողնում ենք մի կողմ: Արցախը հայաթափվում է: Արդեն 48 հազար մարդ հատել է Արցախի սահմանը: Մարդիկ թողել են իրենց տուն-տեղը եւ ընդամենը հագի շորերով տեղափոխվել Հայաստան:    Հիմա հայրենասեր մարդիկ այնտեղ են ձերբակալվում ադրբեջանցիների կողմից, իսկ վաղը Հայաստանում նույնպես տեղի են ունենալու ձերբակալություններ»,- «Ազգ»-ի հետ զրույցում նշում է պատգամավորը:  

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առեւանգելու եւ նրան պատանդի կարգավիճակում պահելու մասին, մեր զրուցակիցն ընդգծում է՝ դա իշխանությունների հետ համատեղ գործողությունների մի մասն է:    «Իսկ այն մարդկանց, որոնք պայքարել են, կյանքը, առողջությունը դրել հայրենանվեր գործի վրա, ադրբեջանցիներն իրենց ցուցակներով ձերբակալում են: Նրանք տարվում Ադրբեջան՝ հայտնի բանտեր, որտեղ տեղեր են պատրաստվում Արցախում կենաց-մահու կռիվ տված բոլոր հայտնի հայրենասեր հայերի համար»,- հավելեց մեր զրուցակիցը:  

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոգեւոր կորուստ

Հաջորդ գրառումը

Պատերա՞զմ, գենոցի՞դ, ռուսական ազդեցության իսպառ վերացո՞ւմ Հարավային Կովկասում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Պատերա՞զմ, գենոցի՞դ, ռուսական ազդեցության իսպառ վերացո՞ւմ Հարավային Կովկասում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական