Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մշակվել են բույսերի համար ռադիոպաշտպանական առաջարկներ

Ստեփան Պապիկյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ Արարատյան դաշտում` ՀՊԻ-ի տարածքում, հիդրոպոնիկայում ու հողում մշակված մի շարք բանջարաբույսերի ու դեղաբույսերի բուսահումքը ռադիոանվտանգ է: Բուսահումքի գումարային -ռադիոակտիվությունը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմին: Գիտափորձերը կատարվել են ՀՊԻ-ում, որը գտնվում է ՀԱԷԿ-ի ազդեցության 30 կիլոմետր շառավղով գոտում:

Ատոմային յուրաքանչյուր էլեկտրակայանի շահագործման ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ ռեակտորներում առաջանում են մոտ 300 տարբեր բնական եւ արհեստական ռադիոակտիվ տարրեր: Դրանք կարող են թափանցել կենսոլորտ եւ մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով տարածվել ԱԷԿ-ի շուրջը: Գյուղատնտեսության մեջ ռադիոտարրերը ոռոգման ջրերի, հողի միջոցով տեղաշարժվում եւ կուտակվում են մշակաբույսերի մեջ: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՊԻ-ի տարածքում հիդրոպոնիկայում ու հողում մշակված ներմուծված մի շարք բանջարաբույսերի՝ կծու պղպեղի, սիսեռի, ոսպի ու դեղաբույսերի՝ աշվագանդայի, նրբածաղիկ ռեհանի, դեղատու հազրեվարդի բուսահումքը ռադիոանվտանգ է եւ բուսահումքի ռադիոակտիվության մակարդակը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմին:

Բազմամյա ուսումնասիրությունների հիման վրա մշակվել են բույսերի համար ռադիոպաշտպանական առաջարկներ: Դրանց կիրառումը հիդրոպոնիկայում եւ ագրոհամակեցություններում հնարավորություն կտա ստանալու առավել ռադիոանվտանգ գյուղատնտեսական մթերքներ, դեղահումք: Հետազոտությունն իրականացվել է «Բուսահումքի գումարային ß -ռադիոակտիվությունն Արարատյան դաշտի բացօթյա հիդրոպոնիկ եւ հողային մշակության պայմաններում» բազային ծրագրի շրջանակներում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շիրակի երկրագիտականի փոխարեն… Լոզանի հյուրընկալության դպրոց

Հաջորդ գրառումը

Հայ-վրացական կրթական զարգացումները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ-վրացական կրթական զարգացումները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական