Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մկրտիչ Մարկոսյանի ժողովածուն ֆրանսերեն

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարսելի «Պարանտեզ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել պոլսահայ հեղինակ Մկրտիչ Մարկոսյանի «Տիգրիսի ափերէն» պատմվածքների ժողովածուն ֆրանսերեն, որ թարգմանել են Ալիս Տեր-Վարդանյանը եւ Հուրի Վարժապետյանը: Մարկոսյանը՝ «վարպետ Մարկոսը», որը գրում է իր ծննդավայր Դիարբեքիր-Տիգրանակերտի մասին, այդ քաղաքի հայերի եւ քրդերի հայրենի եզերքի գրական ձայնն է: Նրա պատմվածքների գործողությունները կատարվում են հայոց թագավոր Տիգրան Մեծի՝ հնագույն բազալտե պարիսպներով քաղաքի ստվերում, նեղ փողոցներով Հանչեփեք կամ Գյավուրի թաղ կոչվող թաղամասում, որտեղ ապրում էր 1915 թվականը վերապրած մի քանի հայ ընտանիք: Կոտրված թակոցներով դարպասները բացվում էին պատշգամբներով տների վրա, որտեղ մարդիկ ողջ ամառվա ընթացքում քնում էին տանիքներիի վրա, աստղերի տակ: Մարկոսյանի պատմվածքները, որոնք տոգորված են քնքուշ հեգնանքով, պատկերում են գունագեղ կերպարների մի դիմասրահ, վերականգնում քաղաքն իր մանկության բույրերով, երբ այն տակավին ուներ տարբեր արհեստներով զբաղվող բազմազգ բնակչություն: Դիարբեքիրը ողջ Մերձավոր Արեւելքում հայտնի էր իր պղնձե, մետաքսե եւ բամբակե արտադրանքով եւ հմուտ արհեստավորների այլ ապրանքներով:

Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է 1938 թվականին, Դիարբեքիրում: Ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության բաժանմունքի փիլիսոփայության ճյուղը:  1966-1972 թվականներին Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի հայկական վարժարանի տնօրենի պաշտոնը վարելու հետ մեկտեղ եղել է փիլիսոփայության, հոգեբանության, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Ուսուցչությունը թողնելով՝ հետագայում զբաղվել է առեւտրով: Համարվում է հայերեն գյուղագրական գրականության ավանդույթների վերջին ներկայացուցիչներից մեկը: Հրատարակել է մի շարք հայերեն եւ թուրքերեն գրքեր՝ «Մեր այդ կողմերը» (1984), «Գյավուրի Թաղ» (1992, լույս է տեսել նաեւ քրդերեն եւ անգլերեն թարգմանությամբ), «Ասա՛, Մարկո՛ս, որտեղացի՞ ես» (1995), «Մեր տոմսը հատեց Ստամբուլը» (1998), «Տիգրիսի ափերէն» (1999), «Համրիչի Հատիկներ» (2006), «Զուռնա» (2009), «Ատամնափորիչ» (2010), «Կեռիկով ասեղ» (2010),  «Աստծո մատյանը» (2016), «Ֆըլլանամ» (2018) եւ այլն:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրողների տանը

Հաջորդ գրառումը

Երկու ցուցահանդես Ամերիկայի հայկական թանգարանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երկու ցուցահանդես Ամերիկայի հայկական թանգարանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական