Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
A woman suspected of being a witch, is disrobed and interrogated in a 16th century torture room.

A woman suspected of being a witch, is disrobed and interrogated in a 16th century torture room.

Միջնադարյան ինկվիզիցիային գերազանցող Հայաստան երկիր դրախտավայրը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով  հանրահավաքներին ու անհնազանդության խաղաղ երթերին մասնակցած  13  հոգի է ձերբակալվել, 8 հոգի էլ կալանավորվել է։ Ոստիկանների բիրտ գործողությունների հետեւանքով մի քաղաքացու աչքն է վնասվել, կոտրվել է մի անչափահասի ձեռք, եղել է նաեւ ոտք կոտրելու դեպք, իսկ մարմնական տարբեր վնասվածքների, վերքերի, քերծվածքների, արյան զեղումների, սալջարդի դեպքերը սովորական են դարձել։

Եվ այս ֆոնին իշխանության ներկայացուցիչները, սազն առած, գովերգում են ոստիկաններին, հիացմունք ու գոհունակություն հայտնում, զարմանում, թե ի՜նչ երկաթե ջղեր ունեն նրանք,  ի՜նչ  համբերատարություն են դրսեւորում  ցույցերի ժամանակ։

Այդպես համբերատար ոստիկանները կիրառում են լուսաձայնային նռնակներ, որոնցից մեկն էլ ընկել է Հայաստանում Եվրոմիության դեսպանատան դիմաց, իսկ այնտեղից լսվել է միայն լռության ձայնը։

Վերջին օրերին վարույթ ընդունված գործերում նույն ոստիկանը 7 քրեական գործով վկա է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ոստիկաններին իրավամբ անվանում է «հաստիքով վկաներ»։

Առանձնակի դաժանությամբ են աչքի ընկնում  բերետավորները։ Հենց նրանց շարքերից են եղել 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորն անողոք կերպով ծեծած ոստիկանները։ Զավեն Մկրտչյանը փորձել է նրանց սթափեցնել՝ ասելով. «Տղերք, ինչի՞ եք ծեծում ինձ, ախր ես զոհված զինվորի հայր եմ»։ Պատասխանել են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Ոստիկանների ձեռքերով պատռած ու գետնին նետված  շապիկը, որի վրա հերոս Հայկազ Մկրտչյանի  նկարն է, Հայաստան-ոստիկանապետության ցուցիչն է։

Գիտակից, բարոյականության, արժանապատվության չափանիշներով ապրողների շրջանում  հերոսի հայր-բերետավոր  կարճ երկխոսությունը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց, բայց երկու օր անց սենսացիան կորավ ներհայաստանյան իրադարձությունների հորձանուտում, որովհետեւ դրանից մի քանի օր անց Առողջապահության նախարարուհին մեծագույն բերկրանքով գովեց ոստիկաններին, զարմացավ նրանց համբերատար լինելու վրա, հայտարարեց, թե ոստիկանների գործողություններն օրինաչափ են, ավելին՝ ժողովրդավարության այբուբենին համապատասխան։

Բարոյականության այբուբենը մենք ջնջել ենք,   հիմա ամեն օր ճերմակ թղթի վրա անլվա ձեռքերով ու կեղտոտ հոգով խզբզում ենք ամոթի, խայտառակության, ազգային արժանապատվության ոչնչացման մե՛ր պատմությունը։

Առողջապահության նախարարուհին իրավաբան է ու պաշտպանում է բիրտ, անհամաչափ ուժ կիրառող ոստիկաններին։ Առողջապահության նախարարուհին նույն իրավաբանն էր, երբ Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնում ամառվա շոգին, ցելոֆանե տոպրակների մեջ, հատակին գցված էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մարմիններն ու մասունքները։

Ո՞վ ասաց՝ իրավաբան-նախարարուհի, աչքիդ վերեւը սեւ հոնք կա։ Ոչ ոք։ Ավելին՝  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախարարուհին  պարգեւատրվեց 1-ին աստիճանի մեդալով, երբ նրա պաշտոնավարման օրոք են մեր զինվորների մասունքներն ամիսներ շարունակ նետված եղել ինչ-որ նկուղում։ Եվ սա այն  դեպքում, երբ տղաների  ծնողները, ցավից խենթացած, հազար ու մի դուռ են թակել՝ երազելով գոնե իրենց որդիների մասունքներին արժանանալու, հողին հանձնելու մասին։ 

Հազարերորդ անգամ Հերոստրատը ճիշտ էր. «Մարդկային լկտիությունն աստվածներից էլ զորեղ է»։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանք, նոր լկտիություն։ Հազարերոդ անգամ ենք համոզվում եւ դրա վկան դառնում։

Քովիդի հետեւանքով հազարավոր մահացածներ, պատվաստում-ՊՇՌ թեստ -պահանջի  անտրամաբանական, անկառավարելի եւ օրինազանց համակարգ, ցելոֆանե տոպրակների մեջ լցված մասունքներ, պատերազմում զոհվածներին  քովիդից մահացածների ցանկ բերել-հասցնելու համարձակություն,  եւ հրաժարականի ոչ մի մտադրություն։ Բնական է, շարունակությունը պետք է լիներ  փեշերը բերետավորների վրա փռելու՝ նախարարուհու եւ ամբողջ իշխանական կազմի  պատրաստակամությունը։

2018-ի փողոցային իշխանազավթումը հիշենք. ժողովուրդն էյֆորիայի մեջ գոչում էր՝ ոստիկանը մերն է, որովհետեւ Փաշինյանն արդեն իսկ հանրւթյան բերանն էր գցել, թե ոստիկանն իրենն է, ողջունեք իր  սիրելի ոստիկաններին։ Հետո նա հանրության ձեռքերի վրա բարձրանալով՝ բարձրացավ նաեւ ոստիկանների կենդանի պատի  վրա, ու այդ օրվանից ոստիկանն իսկապես դարձավ Նիկոլինը։ Ու մինչեւ հիմա ոստիկանը Նիկոլինն է։

Քաղաքականացված իրավապաշտպան համակարգը քաղաքականացված  իրավապահ համակարգի հետ ձեռք ձեռքի տված՝ իրականացնում է հաշվեհարդարների, քաղաքական հետապնդումների վայրագ պլանը։

ԱԱԾ-ն ոստիականությանն է դիմում՝ ֆեյսբուքյան մոնիտորինգի ընթացքում հայտնաբերվել են ծանր վիրավորանք պարունակող խոսքեր։ Նյութեր են նախապատրաստվել, ինչի հետեւանքով նմանատիպ դեպքերով  մի քանի հազար քաղաքացի քաղաքական հետապնդման է ենթարկվել։ Ահա եւ ԱԱԾ-ի գործառույթն, ինչպես ասում են, իր ողջ լրջությամբ ու հմայքով։

Կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատանդառության մեջ գտնվող անձինք՝ Ավետիք Չալաբյան, Նարեկ Մանթաշյան, Հարություն Մանուչարյան, Մամիկոն Ասլանյան, Գերասիմ Վարդանյան, Արմեն Գրիգորյան, Արա Մկրտչյան, Միքայել Բադալյան։ Եվ առհասարակ նրանք, ովքեր դեմ են այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը եւ ինչ-որ հարթակում հայտնում են իրենց դիրքորոշումը, ուրեմն պոտենցիալ քաղբանտարկյալ  կամ քրեակատարաողական հիմնարկի պատանդ են։

Բանսարկություն, գործ տալ, գործ սարքել գլխին, հրահրել, սադրել. այս երեւույթները մեր առօրյայի բաղկացուցիչն են դարձել, մենք վարժվել ենք դրանց հետ ընդհանուր համակեցության օրենքներով ապրելուն։ Միջնադարյան ինկվիզիցիան կերազեր այսչափ գործ տվող, գործ սարքող-կարող ունենալ, ինչքան ունի հին ու միջին դարերից 21-րդ դար հասած  «Հայաստան երկիր դրախտավայրը»։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռ.Ա.Կ.ի Միասնականութեան վերահաստատման երկրորդ կոչը

Հաջորդ գրառումը

«Արցախը Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը.

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

«Արցախը Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական