Միջազգային սեմինարի մասնակիցները ուսանողներ են

62

2022 թվականի հունիսի 21-ից հունիսի 26-ը Երեւանում տեղի է ունեցավ «ԱՊՀ երկրների միջազգային սեմինար «SolidArt. ժամանակակից արվեստ եւ հանրային կառավարում» թեմայով: Դրա աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ երկրների, Բալթյան երկրների եւ Վրաստանի ավելի քան երեսուն ներկայացուցիչներ:

Հարկ է նշել,որ Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողական ակտիվիստները համարվում են ԱՊՀ երկրների միջազգային սեմինարի համակազմակերպիչներ:

Կինեմատոգրաֆիայի եւ կինոարդյունաբերությունը կարգավորող օրենսդրու-թյան մասնագետները քննարկել են զարգացման ուղիներն ու մեթոդները, միջպետական համագործակցության օրենսդրական բարեփոխումները  ժամանա-կակից կինոյի ոլորտում:

Այս տարի սեմինարն անցկացվեց մեկ այլ միջազգային սեմինարին զուգահեռ՝ «Հիշողության դեմքեր. Ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» թեմայով, որը համարվում է արխիվային մասնագետների յուրօրինակ առաջադեմ դասընթաց:

 Երեւանի մասնաճյուղի ուսանողները դարձան այս սեմինարների համակազմակերպիչները եւ ներգրավվեցին կազմակերպչական տարբեր գործընթացներում:                       

 Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ