Ավստրիական «Քլայնե ցայթունգը» այսպես է ընդվզում Եվրոպայի, ավելացնենք՝ աշխարհի այն լռության դեմ, որ կարծես դանդաղ տեղի է տալիս, սակայն քաղաքական գործիչները վճռական քայլեր դեռ չեն անում կանխելու արցախահայության դեմ իրականացվող «լռին ցեղասպանությունը», ինչպես հեղինակ Յուլիան Մելիխարն (Julian Melichar) է ոճիրը բնութագրում: «Միգուցե վիթխարի հրդեհն օգնի: Բոցի երկար լեզուներն օդում օգնության ճիչ դառնան՝ «մեզ չե՞ք տեսնում»: «Բայց հրդեհի համար էլ միջոց չկա, Լեռնային Ղարաբաղում բենզին այլեւս չկա, կենսանհրաժեշտ էականը բացակայում է՝ դեղ չկա, վիժումների թիվը կտրուկ աճում է»: Սեպտեմբերի 2-ին՝ աշխարհի հայությունը Արցախը ճանաչելու «հուր» պահանջով համահայկական հանրահավաք է նախատեսել տարբեր քաղաքներում՝ սրտից՝ Ստեփանակերտից լսվող ելույթները զարկերակ դարձնելով: Միասին լինենք՝ իրար հետ, Արցախի հետ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ