Մեր անսակարկելի «կարմիր գիծը»՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

62

Դժվար է ասել, «Կարմիր  գիծ» արտահայտությունը միջազգային հարաբերություններում  երբվանից է լայն տարածում  գտել:   Բայց  ժամանակակից պատմության մեջ հայտնի է, որ  առաջին անգամ այդ եզրույթն   օգտագործվել  է 1928 թվականի հուլիսի 31-ին թուրքական TPC  նավթային ընկերության  բաժնետերերի միջեւ ստորագրված  «Կարմիր գիծ» անվանումն ստացած Համաձայնագրում, որտեղ  թուրքական ընկերության հիմնադիր հայազգի Գալուստ Գյուլբենկյանը   քարտեզի վրա կարմիր թանաքով  սահմանագծել է  այն տարածքը, որն այսօր կոչվում է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ: Գյուլբենկյանը  դրանով  առանձնացրել էր  այն տարածքը, որի սահմաններից ներս  նավթային ընկերության բաժնետերերին  չէր արտոնվում  նավթային ոլորտում  ինքնուրույն գործունեություն ծավալել:

1970 թվականից ի վեր «կարմիր գիծ» արտահայտությունը փոխել է իր կիրառելիության ոլորտն ու ներկայումս   օգտագործվում  է  բանակցության ժամանակ հակադիր կողմին  ներկայացնելու  համար  այն շրջանակը,  որի սահմանների վերազանցումն  անթույլատրելի է համարվում:

Այսօր դիվանագիտության մեջ կենսական նշանակությամբ բանակցություններից առաջ, կարմիր գծերի սահմանումով,  կողմերը նախապես հստակեցնում են իրնեց համար անսակարկելի  եզրերը:

Այսպիսով, կարմիր գծերը սահմանվում են  ճակատագրական  նշանակություն  ունեցող բանակցություններից առաջ, այլ ոչ թե  ձեւակերպվում  հընթացս՝  բանացությունների սեղանին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան