Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ Լիլիթ եւ քառասուն Եվա. պլաստիկ վիրաբույժ-նկարիչ Շակարտի երրորդ անհատական ցուցահանդեսը

ԱԶԳ
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շանթ Կարապետյանը, կամ նույն ինքն Շակարտը, հաճախ է իր խոսքում շեշտում. «Արվեստը բժշկում է մարդկանց, բժշկական դեղամիջոցներից առավել»: Մասնագիտությամբ վիրաբույժ Շանթը ինքնուս նկարիչ է: Հոկտեմբերի 11-ից 13-ը տեղի ունեցավ նրա թվով 3-րդ անհատական ցուցահանդեսը Երեւանում, նախորդը Վենետիկում էր:

Ցուցահանդեսի խորագիրը կինն էր` «Եվան»: Ներկայացված կտավներից 40-ը Եվայի եւ 1 կտավը Լիլիթի մասին էին, Լիլիթը՝ Եվայի բացասական տեսակը՝ ըստ առասպելաբանության, որին անդրադարձել է նաեւ վարպետը՝ Ավետիք Իսահակյանը: Նկարչի նպատակը մեկն է. գովերգել կնոջն ու կատարելության աստիճանի պատկերել իր կտավներում:

«Կինն անբացատրելի է, անհասկանալի՝ լավ առումով: Ես փորձում եմ իմ պրիզմայով անցկացնել նրան, քանի որ նա բնության լավագույն ստեղծագործությունն է: Ես փորձում եմ կնոջը ներկայացնել իմ ոճով, իմ արվեստով: Հետեւաբար, կանանց ասում եմ՝ իրենք հրաշալի են եւ կատարյալ»:

Պլաստիկ վիրաբույժ Շանթ Կարապետյանը նկարել սկսել է 10 տարեկանից: Սկզբում նկարչությունը հոբբի էր համարում: Հետո սկսեց ավելի մասնագիտանալ` նկարել բրնձի հատիկների, դեղահաբերի, լուցկու տուփերի, համալսարանի գրատախտակի վրա, մինչեւ հերթը հասավ կտավներին:

«Երբեք ոչ մի ուսուցիչ չեմ ունեցել, ես եմ եղել իմ ուսուցիչը եւ սովորել եմ իմ սխալների վրա: Ես իմ համար վերցնում էի «աստիճաններ» ու բարձրանում»:
Նկարիչն այս ցուցահանդեսով ամփոփում է կյանքի իր այս շրջանը: Սա իր վերջին մեծ ցուցահանդեսն է՝ դադարից առաջ: Ասում է՝ առաջիկա տարիներին ուսումնասիրելու է քանդակագործության գաղտնիքները եւ լռելու է մինչեւ 2030 թ-ը:

ԷԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրսի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական