Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մելյուզինը, Անդրե Բրետոնը եւ Հայաստանը ըստ Ստեֆան Սերմակյանի

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսալեզու միջազգային «Ալքեմի» (Ալքիմիա) գրական-փիլիսոփայական ամսագրի այս տարվա երկրորդ հատորում լույս է տեսել ֆրանսահայ հետազոտող Ստեֆան Սերմակյանի «Շրջված ալտեր էգոյից մինչև ինքնաքիմերա. Մելյուզինը, Անդրե Բրետոնը եւ Հայաստանը» ուսումնասիրությունը: Քննության է առնված Բրետոնի «Արկանում 17» արձակ բանաստեղծությունը, որի հերոսուհին եվրոպական միջնադարյան գրականությունից հայտնի կես կին, կես օձ փերի Մելյուզինն է (Մելիսենդ), որը համարվել է Լյուզինյան արքայատոհմի հիմնադիրը: Սերմակյանը ներկայացրել է Մելյուզինի կերպարի հայկական առնչությունները: Բացի Կիլիկյան Հայաստանին վերաբերող իրողություններից, օձի վերածված կնոջ մասին առասպելն ունի նաեւ հայկական տարբերակներ:

Սերմակյանը Մարսելի Էքսի համալսարանի միջինարեւելյան բաժնի դասախոս է, հայ հին եւ նոր գրականության մասնագետ: Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Մարսելի հայկական դպրոցներում: Անցյալ տարի Փարիզում լույս է տեսել նրա «Աքսորի պոետիկան. Ֆրիդրիխ Հյոլդեռլին, Արթյուր Ռեմբո եւ Նիկողոս Սարաֆյան» աշխատությունը: Ֆրանսիական գիտական մամուլում հանդես է եկել հոդվածներով՝ նվիրված հայ-ֆրանսիական գրական կապերին եւ ֆրանսիացի ու հայ գրողներին (այդ թվում՝ Արմեն Լյուբեն-Շահան Շահնուրին, Ռուբեն Որբերյանին, Զմյուռնիայի հայ թարգմանական դպրոցին): Ստեֆան Սերմակյանը 2021 թվականից հիմնադիրը եւ վարողն է Մարսելի ռադիոյով հեռարձակվող «Նոյյան տապան» ամենշաբաթյա հաղորդաշարի, որը նվիրված է հայ եւ համաշխարհային գրականությանը:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գույն ու գիր

Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւանի էկոհամակարգն է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւանի էկոհամակարգն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական