Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՊՄՀ. Մեկդարյա հոբելյանին ընդառաջ

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի լրանում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի առթիվ համալսարանում տեղի ունեցող միջոցառումների շրջանակում բուհի գիտական գրադարանը իրականացնում է մի օգտակար նախաձեռնություն՝ յուրաքանչյուր 10-օրյակը մեկ կազմակերպում է համալսարանի ամբիոններից մեկի հրատարակած գրքերի ցուցադրություններ: Առաջին ցուցադությունը նվիրված էր մանկավարժությանը: Ապրիլի 4-ին  գրադարանը կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ գրադարանի պահոցներում գտնվող համալսարանի շրջանավարտ եւ աշխատակից հոգեբան-գիտնականների ստեղծած հոգեբանական գրականության հարուստ ցուցադրությունը. ներկայացված էին 102 հեղինակների եւ հեղինակակիցների 136 դասագիրք, ուսումնական ու ուսումնաօժամդակ ձեռնարկ, մենագրություն, 6 գիտաժողովների ժողովածուներ, 8 հանդեսների համարներ (150 միավոր գրականություն):

Ցուցադրությունն ընդգրկում էր 1930-2022 թթ. հրատարակված նյութեր. ցուցադրված ամենահին գրքերը Գուրգեն Էդիլյանի՝ 1930 թ. տպագրված  «Հոգեբանություն» եւ «Ձեռնարկ հոգեբանության» դասագրքերն էին, ամենանորը՝ 2022 թ. տպագրված հեղինակային կոլեկտիվի (Ռուզաննա Պետրոսյան, Լեւոն Սարգսյան, Ստեփան Նավասարդյան) «Դատահոգեբանական փորձաքննություն» ձեռնարկը: Ներկայացված էին դոկտոր-պրոֆեսորներ Գուրգեն Էդիլյանի, Մկրտիչ Մազմանյանի, Հովսեփ Թութունջյանի, Սերգեյ Արզումանյանի, Կառլեն Ոսկանյանի, Սրբուհի Գեւորգյանի, Վլադիմիր Կարապետյանի, Սամվել Խուդոյանի, Մելս Մկրտումյանի, Վազգեն Մարգարյանի, Սուսաննա Փիլոսյանի, Կամո Վարդանյանի, պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի, դոցենտներ Ռուզաննա Պետրոսյանի, Լեւոն Սարգսյանի եւ Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնում ժամանակին դասավանդած եւ այսօր դասավանդող  այլ հոգեբանների գրքեր: Ցուցադրության էին դրված համալսարանում 2010-2019 թթ. կազմակերպված՝ հոգեբանական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովների եւ «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» հանդեսի հայերեն եւ անգլերեն համարները:

Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, Արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմների մասնակից, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը: Նա ներկայացրեց ցուցադրությունը: Տնօրենն ընդգծեց, որ 1930 թ. տպագրված՝ Գուրգեն Էդիլյանի կազմած 2 դասագրքերը (պատրաստել է նաեւ  դատական հոգեբանությանը նվիրված ձեռնարկ՝ առաջինը Հայաստանում, էլի 1930-ականներին) փաստում են, որ հոգեբանությունը մանկավարժականում սկսել է դասավանդվել եւ ուսումնասիրվել  ոչ թե 1948 թ.-ից, ինչպես ընդունված է կարծել, այլ ավելի վաղ:  Իր խոսքում Տիգրան Պետրոսյանցը նաեւ նշեց, որ 1950-60-ական թթ. մանկավարժականի հոգեբանության ֆակուլտետը բարձր որակավորում ուներ՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի շրջանավարտները ասպիրանտուրան ավարտում էին մանկավարժականում. դոկտոր Հովսեփ Թութունջյանը, պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանը ավարտել են ՀՊՄՀ ասպիրանտուրան:

Այնուհետ Տիգրան Պետրոսյանցը խոսքը փոխանցեց համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանին: Ռեկտորը շնորհավորեց ներկաներին, խոսեց Մանկավարժական համալսարանի հոգեբանության նախկին, հիմա արդեն երջանկահիշատակ դասախոսների մասին, հույս հայտնեց, որ  տարեվերջին գրադարանը կհամալրվի հոգեբանությանը վերաբերող աշխատություններով: Շնորհակալություն հայտնեց ներկա դասախոսներին եւ այն նվիրյալներին, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանում հոգեբանական գիտության զարգացման գործում:

Գրադարանի տնօրենը ռեկտորի խոսքը բնութագրեց որպես արտակարգ դասախոսություն ուսանողների համար՝ հոգեբանության զարգացումը մանկավարժական համալասարնում թեմայով:

Ապա բանախոսություններով հանդես եկան հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կամո Վարդանյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Ավետիսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռազմական հոգեբանության մասնագետ, հոգեբանության ֆակուլտետի առաջին շրջնավարտ Հակոբ Թադեւոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Սարգսյանը, կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Տիգրանուհի Արշակյանը, նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Ստեփանյանը:

Վերջում Տիգրան Պետրոսյանցը շնորհակալություն հայտնեց ռեկտորին, ըստ պարոն Պետրոսյանցի՝ ուսանողները բաց դասի մասնակից դարձան, որն իրենց ուղղորդելու է իրենց հետագա ուսումնական պոցեսում:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

Մանկավարժական համալսարանի 2002 թ. շրջանավարտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների երեսնամյակին

Հաջորդ գրառումը

Ինչը ձեռք բերվեց եւ ինչը՝ անտեսվեց Բրյուսելյան գագաթաժողովում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչը ձեռք բերվեց եւ ինչը՝ անտեսվեց Բրյուսելյան գագաթաժողովում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային...

ԿարդալDetails

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական