Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հե՛յ, Քիթի». երբ մարմինը խոսում է եւ խնդրարկում

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական «Հե՛յ, Քիթի» մոնոդրամայի տարրերը ներդաշնակ էին, քանզի այն բեմադրել եւ խաղացել է Ռիմա Պիպոյանը` հանդիսատեսին ներկայացնելով մի մոնոդրամատիկ պարային ներկայացում, որտեղ միախառնվում են պարն ու բանաստեղծությունը, ինչպես նաեւ ցուցադրվում է ֆիլմ, որը կարելի է համարել դիտողին պարզաբանելու եւ աջակցելու միջոց, իսկ երաժշտությունն իր հերթին ներդաշնակ է ֆիզիկական կատարմանը: Ներկայացումը պատմում է Քիթի անունով աղջկա մասին. զարգանում է պատմություն իր կոշիկների հետ ունեցած ամուր կապի մասին, ըստ որի, Քիթին ստեղծել է մի հարմարավետ իրականություն՝ գտնելով կոշիկներ, որոնք, իր կարծիքով, իրենն են, եւ նա երբեք չի մտածում դրանք հանելու մասին:

Օրեցօր Քիթին ետ է բերում հիշողություններ, որոնք երբեք չեն եղել նրա երեւակայության մեջ եւ մտքում, այդ պատճառով նրա ներսում տիրում է անհանգստության եւ անսովորության զգացում: Նա որոշում է հանել կոշիկները, որպեսզի ձերբազատվի հիշողությունների հեղեղից, որոնք մեծ ճնշում են բանեցնում նրա ու նրա բանականության վրա: Հավաքելով մտքերն ու հիշողությունները՝ Քիթին հասկանում է, որ այս կոշիկները գերմանացի գրող Աննա Ֆրանկի համար էին, որը մահացել է 15 տարեկանում. Աննա Ֆրանկը օրագրեր էր գրում եւ դրանցում դիմում մի մարդու, որին Քիթի էր անվանում. երբ Քիթին զարթնեց, նա որոշեց հանել կոշիկները, քանզի իմացավ դրանց հիմքում ընկած պատմությունը, նա շարունակեց իր կյանքը եւ ավարտեց այն, երբ բոլոր զգացմունքները սպառեցին նրա էներգիան:
Այս թատերական ներկայացումը հիմնված է մարմնի լեզվի եւ ներդաշնակ պարային մնջախաղի վրա, քանի որ այն առանձնանում էր հենց շարժումների բեմադրությամբ, արտահայտչականությամբ եւ բեմադրությամբ: Ներկայացումը հանդիսատեսի զարմանքը հարուցեց տարրերի համակցված ներդաշնակությամբ, պրոֆեսիոնալ ֆիզիկական կատարմամբ եւ շարժումներով, ասես պարուհին բալետի պար էր կատարում, որի միջոցով վերահսկում էր բեմը, ուստիեւ միավորում էր, ինտեգրում եւ երաժշտության մեղեդիներով ինտիմ կապ ստեղծում իր եւ իր ճոճվող մարմնի միջեւ:

Ներկայացումը կարողացավ փոխանցել ինտելեկտուալ հյուծվածության հզոր էներգիան, որը զգում էր դերասանուհու մարմնավորած կերպարը՝ գաղափարների կուտակման իմաստով, քանի որ ոտքի ելնելուց հետո ամեն ընկնելու դրվագը դերասանուհին կատարում էր փայլուն եւ առանց ջանք գործադրելու՝ ակնարկելով կուտակված հիշողություններից ազատվելու ջանքերը:
«Հե՛յ, Քիթի» մոնոդրամայում շատ կերպարներ կան: Ցուցադրվում է ֆիլմ, որը պատմում է Աննա Ֆրանկի մասին, իսկ բեմում իրական դերասանուհի Քիթին է: Ֆիլմի նպատակն այստեղ ի լրումն դերասանական խաղի՝ զգացողություներն ու հիմնական գաղափարը փոխանցելն ու բացատրելն է: Մոնոդրամատիկ ներկայացման մեջ մարմինն ուներ նկատելի ներկայություն եւ գրեթե բացարձակ ազդեցություն: Դա արտահայտվում է դերասանուհու եւ նրա մարմնի միջեւ երկխոսության միջոցով, շնորհիվ դեռ մանկուց նրանց միջեւ առկա ուժեղ հաղորդակցման լեզվի, ինչը պայմանավորեց ներկայացման ընթացքում երկխոսության անկաշկանդությունը, իսկ անձայն պարող մարմինը կարողացավ առանց խոսք արտաբերելու հստակորեն փոխանցել գաղափարը:

Ռիմա Պիպոյանը սովոր է իր ասելիքը փոխանցել պարային թատերական ներկայացումների միջոցով. դրանցով նա նախկինում հանդես էր եկել՝ շնորհիվ իր փորձի եւ մնջախաղում մարմնի լեզվի փորձառության, մինչեւ որ հմտացավ առանց ջանք գործադրելու իր գաղափարը տեղ հասցնելու հարցում՝ բավարարվելով ֆիզիկական կատարման իր հմտությամբ եւ ներդաշնակությամբ երաժշտության տարերքին, որպեսզի ներկայացնի պատմությունը՝ հանդարտորեն հարաբերվելով բեմի հետ:

Հանգիստ, ճոճվող քայլերով, որոնք դիտողին հուշում են, որ վերջը մոտ է, Քիթին կարողացավ հրաժեշտ տալ մեռած մարմնին, որը կրում էր իրեն երկար ժամանակ ծանրաբեռնած հիշողությունները: Նա հանեց կոշիկներն ու վերապրեց դրանով, վերցրեց իր հետ ու հեռացավ: Դրանից հետո հանդիսատեսը շփոթված էր, թե ո՛ւմ ծափահարի՝ իր մտքով ու վարպետությամբ առօրեականի սահմաններից դուրս եկած ներկայացմա՞նը, թե՞ հեռացած մարմնին, որը, դատելով հանդիսատեսների դեմքերից, թողեց մի շարք հարցեր, որոնք, միեւնույն ժամանակ, ավելի շատ նման ներկայացումներ տեսնելու ցանկություն են ինքնին առաջացնում:

ՖԵՐԻԱԼ ԱԲԴՈՒԼԼԱՀ

Ֆուջայրայի 36-րդ պարի փառատոնի կատալոգից

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարնան երեք ակնթարթ մշակութային Երեւանում

Հաջորդ գրառումը

«Լույս եւ Կյանք»

Համանման Հոդվածներ

Ազգային

Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ Կը Ներառուի Կաթողիկէ Եկեղեցւոյ Սուրբերու Շարքին

26/05/2026
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Լույս եւ Կյանք»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական