Կիրակի, Մայիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Հայկական շարժանկարի յոթանասնամյա վարպետը

17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի կյանքի յոթներորդ տասնամյակն է բոլորում մերօրյա հայ կինոյի վառ անուններից մեկը՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Հարություն Խաչատրյանը: Տաղանդաբաշխ Ջավախք աշխարհի զավակ է նա. ծնվել է 1955 թ. հունվարի 9-ին Ախալքալաքում` Ռուբեն եւ Հայաստան Խաչատրյանների ընտանիքում: 1961-1971 թթ. ծննդավայրի Հովհաննես Թումանյանի անվան հանրակրթական դպրոցում ձեռք է բերել գիտելիքների նախնական պաշարը: 1971-1972 թթ. ուսումը շարունակել է Ախալքալաքի թիվ 13 մասնագիտական-տեխնիկական քոլեջի Էլեկտրոնային հաշվողական համակարգերի վերահսկման բաժնում, ստացել այդ ոլորտում վերահսկիչի որակավորում: Այնուհետ աշխատանք՝ «Հայէլեկտրանախագիծ» ինստիտուտում, ապա՝ զինծառայություն՝ 1973-1975 թթ.. պահեստազորի սպա:  Սակայն այլ ուղի էր նախանշված նրա համար, այդ ուղու վրա  նա ոտք է դնում 1977 թ.՝ ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ` համալսարան) կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Բուհական տարիներին ստանում է Լենինյան կրթաթոշակ: Բարձրագույն ուսումն ավարտում  է 1981թ., թեպետ դեռ 1979-ից աշխատում էր «ՀայՖիլմ» կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի եւ օպերատորի օգնական, ավելի ուշ՝ որպես ռեժիսոր: Կինոաշխարհ նրան ուղեկցում է մեծահամբավ Յուրի Երզնկյանը. վերջինիս կուրսում, նրա հոգածու աջի ներքո է ստանում իր կինոկրթությունը: Մուտքը կինոաշխարհ լինում է 8-րոպեանոց «Մեր թաղի ձայները» ֆիլմով (1981 թ. վավերագրական ֆիլմերի Երեւան ստուդիա): Հաջորդող տարիներին եւ մինչ օրս շարունակվում է արժեքավոր կինոգործերի ծնունդը:

Հոբելյար արվեստագետի ստեղծագործական  գանձատուփի պարունակությունն են կազմում «Մեր թաղի ձայները» (1981 թ.), «Հյուրընկալելով հրամանատարին» (1985 թ.), «Մի եղելության խրոնիկա» (1985 թ.), «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից» (1986 թ.), «Կոնդ» (1987 թ.), «Սպիտակ քաղաք» (1988 թ.), «Քամին ունայնության» (1989 թ.), «Վերադարձ ավետյաց երկիր» (1991 թ.), «Վերջին կայարանը» (1994 թ.), «Վավերագրողը» (2003 թ.), «Պոետի վերադարձը» (2005 թ.), «Սահման» (2009 թ.), «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2012 թ.), «Փակուղի» (2016 թ.), «Նկարչի երեք գերեզմանները» (2023 թ.) աշխատանքները:  

Ճանաչված գործիչն իր արվեստային որոնումների արդյունքներով ներկայացել է նաեւ համաշխարհային կինոյի ասպարեզում՝ մասնակցել է միջազգային հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոների, դափնեկրել բազմաթիվներում:

Հարություն Խաչատրյանը ոչ միայն մեծատաղանդ կինոարարող է, այլեւ կինոկյանքի եռանդուն կազմակերպիչ, վարչական աշխատող. 1991 թ. հիմնադրում է «Դեբյուտ» կինոփառատոնը, 1993-1994 թթ. աշխատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ որպես մշակույթի եւ գիտության վարչության պետ: Նրա կազմակերպական ջիղի փառապսակը հայության գերագույն գլխավոր կինոիրադարձությունն է, որ նաեւ կինոտոն է յուրաքանչյուր կինոսերի համար. 2004 թ. արվեստակիցների հետ հիմնարկում է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Վերջինիս հիմնադիր արվեստագետներից ու կայացնող նվիրյալներից մեկը լինելուց զատ՝ նաեւ նրա երկարամյա ղեկավարը՝ գլխավոր տնօրենն է լինում՝ հիմնադրման  թվականից՝ 2004-ից, մինչեւ 2018 թ.: 2009 թ. Հոլիվուդի Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից փառատոնն արժանանում է «Ոսկե գլոբուս»-ի, 2010 թ. Կինոյի, հեռուստատեսության եւ սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից ստանում «FICTS Plate D Honneur 2010» մրցանակը:  2016-2017 թթ. Հարություն Խաչատրյանը ղեկավարում է Հայկական ազգային կինոակադեմիան: 2017 թ. ընտրվում է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:  

Կինոյի բազմեռանդ նվիրյալի վաստակը գնահատվել է նաեւ ի պաշտոնե. «Վավերագրողը» ֆիլմի համար 2003 թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2006 թ.՝ «Հայաստանի վաստակավոր արտիստ» կոչման: Նույն թվականից Եվրոպական կինոակադեմիայի անդամ է, 2007 թ. ստացել է Նիդեռլանդների «Արքայազն Կլաուս» մրցանակը, 2008 թ.՝ Ֆրանսիայի Մշակույթի եւ հաղորդակցության նախարարության «Շեւալյե» արվեստի եւ գրականության շքանշանը: Նույն տարում Հայաստանի կառավարությունը նրան շնորհել է «Մովսես Խորենացի» մեդալ: 2010 թ. արժանացել է ԱՄՆ-ի Անկախ կինոգործիչների դաշինքի Ռոբ Նիլսոնի մրցանակին եւ Իտալիայի «Դարկո Բրատինա» հեղինակավոր մրցանակին: «Սահման» ֆիլմի համար 2010 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: 2013 թ. նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:

Հարություն Խաչատրյանը ստեղծագործող եւ արարող է, կազմակերպող եւ ուղղորդող, պահապան եւ պաշտպան որակյալ կինոյի, պատվելի անդամ հայ եւ համաշխարհային մեծ կինոընտանիքի: Նրա անցած ուղին ու ներկա առաջգնացքը կարելի է բանաձեւել եռանդուն կինոգործունեություն, արժեքավոր կինովաստակ, հարուստ կինոկենսագրություն բառակապակցություններով: Եվ այս ամենից հետո պարզ ու որոշ է հերկը` գալիք բազում-բազմազան նոր մտքեր, գաղափարներ, հղացումներ եւ դրանց կյանքի կոչման աննահանջ ջանք ու ջանում՝ օրերի, ամիսների, տարիների:

70-ը սոսկ օրացուցային թիվ է վարպետի համար, քանզի նույնն են ջիղն ու հրայրքը, փափագն ու տեսիլքը: Արեւշատություն կինոյի յոթանասնամյա վարպետին, անսպառություն նրա շնորհին ու եռանդին:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (ՀՐԱՉՅԱ  ԱՐՄԵՆՅԱՆ)

ԲԳԹ

«ԱԶԳ»ը միանում է շնորհավորանքներին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՄՆ-ը Հայաստանին հրապուրեց փաստաթղթով. Երեւանը վերջնականապես փոխո՞ւմ է արտաքին կողմնորոշումը». ԵԱԴեյլի 

Հաջորդ գրառումը

Հայաստանի «մեղքը»

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի «մեղքը»

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է»

22/05/2026

ԵՐԵՎԱՆ-ԿՈՒԿԿՈԼԱ, Ֆինլանդիա - Յաակկո Հեյկիլյան (ծն. 1956) ֆինն լուսանկարիչ է, հայտնի իր փաստագրական ոճի դիմանկարներով եւ լուսանկարչության մեջ ազգագրական մոտեցմամբ:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական