Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայրենիքը չպետք է շուկայի վերածել՝ ինչ-որ բանի դիմաց մեկ այլ բան ակնկալով»

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն այժմ լիկատար «բլոկադայի» մեջ է: Ադրբեջանն անգամ Կարմիր Խաչի՝ մարդասիրական առաքելություն իրականացող կազմակերպության աշխատանքներն է խոչընդոտում՝ թույլ չտալով ծայրահեղ ծանր բուժառուներին Հայաստան տեղափոխել: Բաքուն արգելք է դրել նաեւ Հայաստանից Արցախ դեղորայք տեղափոխող մեքենաների վրա: Իրավիճակն իսկապես օրհասական է, հայկական երկրորդ հանրապետությունից «SOS» է հնչում: Թեմայի վերաբերյալ «Ազգ»-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանիհետ:

– Պարոն Միրզոյան, Ադրբեջանն անգամ մարդասիրական առաքելություն իրականացող Կարմիր Խաչի ճանապարհն է փակում: Այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել, ու մենք ի՞նչ կարող ենք անել շրջափակման մեջ հայտնված մեր հայրենակիցների համար:

– Կարմիր Խաչի համար խոչընդոտներ ստեղծելով՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է Արցախն ամբողջական բլոկադայի մեջ առնել եւ կտրել մեր հայրենակիցների ու արտաքին աշխարհի կապը: Կարմիր Խաչի գրասենյակը Ստեփանակերտում բացվել է Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, ու կազմակերպության գործունեությունը կարգավորում է դեռ այն տարիներին ընդունված հատուկ օրենքով: Այսօր Ադրբեջանը փորձում է այդ վերջին կապն էլ կտրել: Ինչ վերաբերում է այն բանին, թե մենք ի՞նչ կարող ենք անել, ապա ամենակարեւորը հետեւողական լինելն է: Բոլորիս համար գխավոր հարցը պետք է լինի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե այս կամ այն աշխարահաքաղաքական կողմից հնչող բանակցային տարբերակը:

– Դուք ասում եք, որ Ադրբեջանը, Կարմիր Խաչի ճանապարհը փակելով, Արցախը փորձում է կտրել արտաքին աշխարհից, բայց մի՞թե միջազգային նորմեր ու օրենքներ չկան,  որ հստակ կսահմանեն մարդասիրական առաքելության խոչընդոտման անկարելիությունը:

– Ադրբեջանն այսօր մեկ նպատակ ունի, եւ դա Արցախը լիակատար բլոկադայի մեջ պահելն է: Բաքուն ոչ միայն Կարմիր Խաչի, այլ նաեւ միջազգային ամենատարբեր կազմակերպությունների ու Արցախի միջեւ շփմանը փորձում է խոչընդոտել, այդօրինակ շփումերից Բաքվում ուղղակի ջղաձգվում են: Ադրբեջանը համոզված է, որ եթե միջազգայն հանրությունն առաջին ձեռքից չտեղեկանա Արցախում տիրող իրավիճակի, արցախահայության նկրտումների ու ցանկությունների մասին, ապա դա իր գործը հեշտացնելու է:

– Հարցը գուցե հիպոթետիկ հնչի, բայց թե՛ մեր, թե՛ արցախահայության համբերության սահմանն ի վերոջ հատվելու է, որովհետեւ մարդն անվերջ շրջափակման մեջ ապրել չի կարող: Այդ կետին չհասնելու համար ի՞նչ անել:

– Այո, իրավացի եք, բայց չունեմ այդ հարցի պատասխանը, ու կարծում  եմ՝ Արցախի շրջափակման հարցով մտահոգ որեւէ մեկն էլ չունի «մինչեւ ո՞ւր» հարցի պատասխանը: Ակնհայտ է, որ կարմիր գծերը վաղուց հատվել են: Այս գործընթացը կանգնեցնելու համար ընդամենը մեկ միջոց կա. պետք է քայլեր ձեռնարկվեն, որ բանակցություններով զբաղվեն այնպիսի մարդիկ, որ օրակարգում ազգային գաղափարախոսություն ու արժեքներ ունեն:

– Վարչապետ Փաշինյանն օրերս «Ազատության»-ը տված հարցազրույցում 1975 թվականի քարտեզի մասին էր խոսում: Ինչպե՞ս է ստացվում, որ քարտեզների թիվը գնալով բարձրանում է. սկզբում 1920-ականների սկզբի, հետո՝ 30-ականների, այնուհետ՝ 50-ականների քրատեզների մասին էին ակնարկում, հիմա, փաստորեն, 75 թվին են հասել:

– 1975 թ-ի քարտեզը ոչ թե ՀՀ վարչապետի ընտրությունն է, այլ դա նրան պարտադրել են: Ինչո՞ւ 1975, պարզ պատճառով, որովհետեւ այդ թվականի քարտեզի շնորհիվ՝ Ադրբեջանն իր ակնկալիքներից առավելագույնը կարող է ստանալ:

– Այդ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նաեւ, այսպես ասած, «անկլավների» մասին էր խոսում: Ըստ ձեզ՝ այդ «դիսկուրսն» ինչպե՞ս արմատավորվեց մեր մեջ, եւ ինչքանո՞վ է դա վտանգավոր:

– Նորից պետք է հղում անեմ այն թեզին, որ բանակցություններ պետք է վարեն ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերն ու անհատները: Շուկա չէ, որ ինչ-որ բան տաս, ինչ-որ բան վերցնես: Նման մոտեցումն անընդունելի է: Չի կարելի տարածքային փոխանակման վերածել այս թեման: Դա մաթեմատիկական հաշվարկ չէ, որ «այսքան» հողի դիմաց «այնքանը» կստանանք: Ի վերջո՝ խոսքը Հայաստանի ու Արցախի անվտանգության, գոյության մասին է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Եվ նորից մեր մասին. պատմում է Հակոբ Ասատրյանը

Հաջորդ գրառումը

Հայոց երեւելի անուն՝ Վարդան Դեւրիկյան

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայոց երեւելի անուն՝ Վարդան Դեւրիկյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական