Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայության մշակութային խճանկարը իրանական 1403 թվականին ընդառաջ

Կարեն Մկրտչյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանահայ մշակութային կյանքում կարեւոր նշանակություն ունի համայնքային տարբեր միությունների եւ իրանական մի շարք հասարակական կազմակերպությունների միջեւ գործակցությունը: Հիրավի, այդ ամենի արդյունքում հնարավորություն է ստեղծվում տեղի հայությանը նախ ներկայացնել սեփական մշակույթը, ապա հանրահռչակել այն իրանական հասարակության մեջ, ինչպես նաեւ ստանալ նոր լիցքեր իրանական ավանդական արժեքներից:
Վերոնշյալի մասին է վկայում Թեհրանի Իրանագիտության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ «Արտակ Մանուկյան» թանգարանի համագործակցությամբ՝ նշված կենտրոնում իրանահայ անվանի գեղանկարիչ Գրիգոր Հակոբյանի (Յաղուբի) կտավների ցուցահանդեսի անցկացումը: Ցուցադրվել են վարպետի վերջին 30 տարվա 68 կտավները՝ աբստրակտ եւ պատմառեալիստական պատկերներով: Կարեւորելով հայության դերը Իրանի ժամանակակից արվեստի զարգացման գործում՝ Իրանագիտության հիմնադրամի տնօրեն, դոկտոր Մոհամմադ Հոսեյն Ռաջաբի Դավանին եւ փոխտնօրեն, արվեստաբան, դոկտոր Սեյեդ Ռազիե Յասինին պատրաստակամություն են հայտնել հայության հետ առավել սերտ համագործակցություն սկսելու եւ ծավալելու հարցում՝ ընդգծելով, որ վարպետը գեղանկարչության ասպարեզում 60 տարվա պատմություն ունեցող իրանահայ ժամանակակից ամենաբեղմնավոր ու հաջողակ նկարիչներից է:  Ռազիեն կարեւորել է հայերի ծառայությունները մշակույթի, արվեստի, թարգմանության եւ ճարտարապետության բնագավառում Սեֆյանների դարաշրջանից մինչեւ մեր օրերը եւ նշել այնպիսի արվեստագետների, ճարտարապետների եւ գրողների, ինչպիսիք են՝ Կարապետ Տերտերյանը, Վարդան Հովհաննիսյանը, Փոլ Աբքարը, Հովհաննես Օհանյանը, Լորիս Ճգնավորյանը եւ Մարկո Գրիգորյանը:

Հետաքրքրական է, որ անվանի արվեստաբան Նեմաթոլլահ Քեյքավուսին էլ իր ելույթում վերահաստատել է. «Պարտք կմնամ, եթե չկրկնեմ, որ հայերն են եղել Իրանի ժամանակակից արվեստի զարգացման հիմքը: Այն ժամանակ, երբ Մարկո Գրիգորյանը 1965 թվականին անցկացրեց Թեհրանի առաջին բիենալեն, ժամանակակից իրանցի նկարիչների շուրջ մեկ երրորդը հայեր էին»:

Այսպիսով, հայ ժողովրդի իրանցի երախտագետ բարեկամները մեր օրերում էլ ոչ միայն հիշում, այլ նաեւ արժեւորում են այդ երկրի մշակութային կյանքում իրենց անսակարկ ներդրումն ունեցած երբեմնի ու ներկայիս անվանի հայ գործիչներին: Հարկ է նշել, որ անվանի արվեստագետին եւ իր գործի հմուտ գիտակին լավագույնս մեծարելու ու ճիշտ պահին գնահատելու կարողությունը, նույնիսկ «պարտք չմնալու նուրբ արվեստը», հիրավի, խիստ կարեւոր հանգամանք է, որին լավագույնս տիրապետում են իրանցի այս արվեստագետները: Դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Իրանագիտության հիմնադրամի կողմից 87-ամյա Յաղուբիին շնորհվել է տարիների ջանքերի համար շնորհակալական հուշատախտակ:

Թերեւս համայնքում մշակութային կյանքի անբաժան մասն են կազմում գրքերի շնորհանդեսները, որոնք սոցիալական մերձեցման առիթ են դառնում ընթերցասեր հանրության համար: Այդ մասին է վկայում օրերս Սուրբ Ամենափրկիչ վանքի «Սուրբ Ներսես Շնորհալի» գրադարանի նախաձեռնությամբ Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանում Սպահանի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Հայկ Սարյանի հեղինակությամբ լույս տեսած «Հայ պատգամավորները Իրանի ազգային եւ Իսլամական խորհրդարաններում» եւ «Պահանջ» գրքերի շնորհանդեսի կազմակերպումը: Երկրորդ գրքի համահեղինակն է դոկտոր Ալիաքբար Ջաֆարին:

Հարկ է նշել, որ առաջին գիրքն առանձնահատուկ է, քանի որ մինչ օրս այդ մասին միայն անդրադարձ է եղել որոշ հոդվածներում: Փաստորեն այս աշխատությամբ փորձ է արվում նորովի արժեւորել իրանահայ համայնքի՝ ի դեմս նրա քաղաքական գործիչների շուրջ 100-ամյա ներկայությունը Իսլամական խորհրդարանում: Ինչ վերաբերում է երկրորդ գրքին, ապա այն ներառում է հայրենասիրական բանաստեղծություններ, պատմվածքներ, հոդվածներ: Գրքերը տպագրվել են «Նայիրի» հրատարակչության հովանավորությամբ:

Հավելենք, որ համայնքի մարզա-մշակութային կյանքում հիշարժան է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քեչեճյանի հովանավորությամբ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի 25-ամյակին նվիրված համերգի եւ օրերս ընթացող իրանահայ 33-րդ գարնանային մարզական խաղերի կազմակերպումը:

Այսպիսով, իրանական 1403 թ. մեկնարկին ընդառաջ հայ համայնքում ազդարարվում են մի շարք միջոցառումներ, որոնք, անկասկած, նպատակ ունեն նորովի մեծարել ու հանրահռչակել հայ արվեստագետներին: Ինչ վերաբերում է մարզա-մշակութային մյուս իրադարձություններին, ապա դրանք լավ առիթ են հայ մարզիկների համար չափելու իրենց ուժերը միմյանց հետ, իսկ հեռանկարում համալրելու այն անվանի իրանահայ մարզիկների շարքը, որոնք մեծ ներդրում են ունեցել ոչ միայն համայնքում, այլ նաեւ Իրանում սպորտի որոշ ճյուղերի զարգացման գործում:   

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանն իսպանական աշխարհում»

Հաջորդ գրառումը

Պաբլո Ահարոնյան. Բալետային գործունեություն՝ ողջ աշխարհում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Պաբլո Ահարոնյան. Բալետային գործունեություն՝ ողջ աշխարհում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական