«Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայի սպառնալիքի տակ»

95

Այստեղ են ասել. «Կարմիր կովը կաշին չի փոխում»

Թուրքիայում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը նոր երեւույթ չէ: Միայն 1915-ին պաշտոնական տվյալներով,  թուրք առաջադեմ պատմաբան Այշե Հյուրի վկայությամբ, ոչնչացվել էր 2500 եկեղեցի եւ 457 վանք: Վայրագությունները անխափան շարունակվել են հաջորդ տասնամյակներում եւ դեռ շարունակվում են: Հետեւաբար դրանք Թուրքիայի պարագային ամենեւին զարմանալի չպետք է թվան: Թերեւս կարելի էր զարմանալ, որ մեր օրերի վայրագությունները տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի սկզբնավորմանը զուգընթաց: Այստեղ են ասել. «Կարմիր կովը կաշին չի փոխում»:

Համենայն դեպս հունվարի 7-ին Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթի դրանց առնչությամբ հրապարակած հոդվածը հետաքրքրական է, ահա թե ինչ է այնտեղ գրված. Stockholm center for freedom-ի զեկույցի տեղեկացմամբ Թուրքիայի ազգային փոքրամասնություններն ու փախստականներն անցյալ տարվա ընթացքում նույնկերպ շարունակել են տառապել մարդու իրավունքների խախտումներից, ատելության հրահրումներից եւ հարձակումներից:

Նախագահ Էրդողանը եւ նրա գլխավոր դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ամբողջ տարվա ընթացքում շարունակել են տարակուսանք առաջացնող ազգայնամոլական հռետորաբանություն, հատկապես քուրդ քաղաքացցիների հանդեպ, նպաստելով երկրում հանցագործությունների աճին` ատելության հողի վրա:

Կառավարությունը աննշան ջանքեր է գործադրել դավանանքի ազատության հարցերի լուծմամ համար, ներառյալ կրոնական փոքրամասնություններին իրավական լիազորությունների տրամադրումը:

Վերջին տվյալներով, որոնք անձամբ տրամադրել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Թուրքիայում ընդհանուր առմամբ  բնակվում է 4 038 857 փախստական աշխարհի զանազան երկրներից: Աստիճանաբար կոշտանում է վերաբերմունքը Սիրիայում շարունակվող երկարատեւ պատերազմի պատճառով Թուրքիա ապաստանած սիրիացի փախստականների նկատմամբ, քանի որ նրանց թիվը վերջին տասնամյակին հետզհետե մեծացել է:

Ինչպես նշված է Stockholm center for freedom-ի զեկույցի մեջ, անցյալ տարվա հուլիսին Թուրքիայի կենտրոնական հատվածում զինված հարձակման հետեւանքով սպանվել էր քրդական ընտանիքի 7 անդամ: Հարձակվողները փորձել էին հրդեհել նրանց տունը:  Հարձակումը  իրավապաշտպանների խոսքերով`  ռասիստական բնույթ էր կրել: 

Ոչնչաց­­ման սպառ­­նա­­­լիքի տակ է նաեւ հայ­­կա­­­կան մշա­­կու­­թա­­­յին ժառանգությու­­նը երկրում։

1603 թ. կա­­ռու­­ցված հայ­­կա­­­կան եկե­­ղեցին, որ պահպանվո­­ւմ  էր Թուրքիայի մշա­­կույ­­թի եւ զբո­­սաշրջու­­թյան նա­­խարա­­րու­­թյան կող­­մից, հունվարին ոչնչացվեց,  երբ նրա սե­­փակա­­նու­­թիւնը փո­­խան­­ցվեց ինչ-որ մասնավոր ան­­ձի։

Անցյալ տարվա մարտին Անկարայի Ուլուս թաղում շի­­նարա­­րու­­թեան ժա­­մանակ, վե­­րակա­­ռու­­ցո­­­ղական նա­­խագ­­ծի շրջա­­նակում, քան­­դվել էր հին հայ­­կա­­­կան գե­­րեզ­­մա­­­նատու­­նը եւ ոչնչացվել այնտեղ թաղվածների աճյունները։

Օգոստոսին Վանում քանդվել էր նաեւ հին հայկական գերեզմանատունը եւ հանգուցյալների ոսկորները ցաքուցրիվ էին արվել հարակից դաշտի ամբողջ տարածքում, ինչն առաջացրել էր հայ հա­­մայնքի եւ ընդդի­­մադիր քա­­ղաքա­­կան գոր­­ծիչնե­­րի զայ­­րույթը։

Դիարբեքիրի Հայ բողոքական եկեղեցին 10 տարվա ժամկետով վարձակալության հիմունքներով տրամադրվել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը, որպես գրադարան օգտագործելու համար:

Կենտրո­­նական Թուրքիայի Աք­­շե­­­հիր քաղաքի Սուրբ Եր­­րորդու­­թյուն հայկա­­­կան եկե­­ղեցին դառ­­նա­­­լու է «Եր­­գի­­­ծան­­քի հա­­մաշ­­խարհա­­յին վարպետնե­­րի տուն», համապատասխան Մոլլա Նաս­­րեթդինի (13-րդ դար) հայ­­րե­­­նի այս քա­­ղաքում «Եր­­գի­­­ծան­­քի գյուղ» ստեղ­­ծե­­­լու նա­­խագ­­ծին։

Զե­­կոյ­­ցում նշվում է նաեւ այն դեպ­­քի մա­­սին, երբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի թուրք պատ­­գա­­­մավո­­րը հար­­ձա­­­կվել էր հայ պատ­­գա­­­մաւո­­րի վրա, սպառ­­նա­­­լով ցե­­ղաս­­պա­­­նու­­թյամբ։ Զե­­կույ­­ցի հե­­ղինակ­­նե­­­րի խոս­­քերով, թուրքա­­կան խորհրդա­­րանի պատ­­գա­­­մավո­­րը հայ­­կա­­­կան ծա­­գում ու­­նե­­­ցող պատ­­գա­­­մավոր Կա­­րո Փայ­­լա­­­նին սպառ­­նա­­­ցել էր նույն ճա­­կատագ­­րով, ինչին ար­­ժա­­­նացել էին նրա նախ­­նի­­­ները, այն ժամանակ, երբ հա­­յերի զանգվածա­­յին սպա­­նու­­թյուններն Օս­­մա­­­նեան կայսրությունում որպես «ցե­­ղաս­­պա­­­նու­­թյուն»  էին ճանաչվում ամե­­րիկեան վար­­չա­­­կազ­­մի կող­­մից»: