Հայկական արբանյակը՝ տիեզերքում

71

Մեր երկրում  տիեզերքի ուսումնասիրության հետ կապված հարցերը կարեւոր նշանակություն ունեն: Ուշադրության է արժանի վերջերս տեղի ունեցած իրադարձությունը  կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ:Այն իր հետ LEO ուղեծիր (մոտ 500/550 ԿՄ) դուրս բերեց առաջին հայկական «Urdaneta-Armsat 1» iSIM-SAT 16U-CubeSat արբանյակը՝ <2մ բարձր ճշտությամբ iSIM-90 imager տեսակի դիտարկման սարքով: Արբանյակից տվյալների ստացման եւ օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն»: Այն  հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:

Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, հնարավոր է առաջադրել կիրառական բնույթի զարգացման նոր ծրագրեր:

Գաղտնիք չէ,որ հայ գիտնականներն ունեցել են հսկայական ներդրում տիեզերական հետազոտությունների զարգացման բնագավառում`  Վիկտոր Համբարձումյան, Արտեմ եւ Աբրահամ Ալիխանյաններ, Գրիգոր Գուրզադյան եւ այլք: Մեր գիտահետազոտական ինստիտուտներում ներկայում իրականացվում են մի շարք կարեւոր հետազոտություններ նվիրված տրեզերքի խնդիրներին: Անհրաժեշտ  է զարգացնել հաջողությունը:

Անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հնարավորությունները՝ ուղղելով այն երկրի կարեւոր խնդիրների լուծմանը:            

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ