Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝  Երվանդ Ազատյան

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 25-ին  Միացյալ Նահանգներում կարճատեւ հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը: Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի վերանորոգված շենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում:

Տաղանդավոր քաղաքագետի ու գրականագետի, հրապարակախոսի, խմբագրի, հասարակական գործչի կորուստը զգալի է ողջ Հայկական աշխարհի համար:

Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման գործում: Մոտ 25 տարի լինելով ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990ականների  առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին:  Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում:

Տասնամյակներ շարունակ Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը հետեւել է հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաներին, նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվել են  «Պայքար», «Արմինյըն միրոր- սփեքթեյթըր» եւ  «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել  նաեւ առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը: Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ:
Գրականագիտական մեծ արժեք են ներկայացնում նրա գրաքննադատական հոդվածները արեւմտահայ եւ արեւելահայ գրականության դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին, որոնք մեծ հետք  են թողել  ժամանկակից հայ գրականության զարգացման ասպարեզում:

Իհարկե, չենք կարող չնշել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության մեջ նրա ունեցած դերն ու կատարած կարեւոր աշխատանքը: Անուրանալի է նրա ներդրումը «ԱԶԳ» օրաթերթի ստեղծման եւ կայացման գործում, ոչ միայն իբրեւ համահիմնադիր, այլեւ որպես սրտացավ բարեկամ եւ սյունակագիր:

Երվանդ Նազարաթեի Ազատյանը (Էդմոնդ Կոտալազյան)  ծնվել էր 1935 թվականի մայիսի 13-ին  Բեյրութում: 1958 թվականին ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանը , 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը եւ Դետրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը: 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթօնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արեւ» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսը, «Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, վերջին տարիներին՝ խմբագիր եւ սյունակագիր, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ»՝ անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի , 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից եւ գլխավոր աշխատակիցներից:

1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ, ապա՝ կրկին ատենապետ:

Նա արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանի, 1989 թ., Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանի, 1991 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, 2009 թ:

Անցած 35 տարիների ընթացքում պարոն Ազատյանին ճանաչել եւ գնահատել ենք իր նվիրյալ գործունեությամբ, անսահման հայրենասիրությամբ, մտավորականությանը օգնելու եւ աջակցելու կարողությամբ: Նա այն բացառիկ սփյուռքահայերից էր, որ գիտակ էր թե՛ սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի մարդկանց ու կազմակերպություններին, մշակութային ժառանգությանը եւ խնդիրներին: Եվ կապ չուներ, թե Երկիր մոլորակի որ մասում էինք նրան հանդիպում՝ Դետրոյթի «Մասկո» ընկերությունում, ուր նա երկար տարիներ աշխատեց ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի կողքին, թե՛ Պրահայում «ՕՐԵՐ» ամսագրի խմբագրատանը, կամ թե Հայաստանում, ուր ամեն տարի նա լինում էր Թեքեյան մշակութային միության նախագծերին աջակցություն ցույց տալու նպատակով, միեւնույն է, նա մնաց միշտ նույն ազգասեր անհատը՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ ու հայ մշակույթին անսահման նվիրվածությամբ:

Հիրավի նրա կորուստը մեծ է ողջ հայության համար, ինչպես նրա թողած ժառանգությունը եւ հետքն անջնջելի են մեր ժամանակների հայոց պատմության մեջ:

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնում  Երվանդ Ազատյանի հարազատներին ու բարեկամներին, գործընկերներին եւ կուսակից ընկերներին: Աստված հոգին լուսավորի: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

«Օրեր» եվրոպական ամսագիր

Պրահա14 մարտ, 2023թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Միջազգային դատարանում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կոտնահարեն մեր իրավունքները». Վահան Մովսիսյան

Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյանի մահը նրա վախճանը չէ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյանի մահը նրա վախճանը չէ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական