Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը հետաքրքրված է իրանական անօդաչու թռչող սարքերով

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլից տեղեկանում ենք Իրանի Քաշան քաղաքում օգոստոսի 15-ին մեկնարկած    ռազմական ԱԹՍ-երի  յոթերորդ միջազգային մրցաշարի մասին, որին, Ռուսաստանից ու Բելառուսից  բացի,  մասնակցում է նաեւ Հայաստանը:  Նշված է նաեւ, որ միջազգային միջոցառման փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար  Ալի Բալալիի խոսքով՝ «2022 բազեի որս» ռազմական  անօդաչու թռչող սարքերի յոթերորդ միջազգային մրցումների նպատակը մարտունակության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաեւ Իրանի բարեկամ  երկրներին այդ բնագավառում ռազմական փորձի եւ ձեռքբերումների փոխանցումը:  Նշենք, որ այս միջազգային մրցաշարն անցկացվում  է 2015 թվականից:

Նույն աղբյուրի համաձայն, միջոցառմանը մասնակցում են վերոգրյալ  երկրներից Իրան ժամանած 70 զինվորականներ: Մրցաշարն  ընթանում է  «խաղաղության եւ բարեկամության ուղերձով՝  միջազգային ահաբեկչության եւ աշխարհն ապակայունացնող գործոնների դեմ համատեղ պայքարում  Իրանի  համագործակցությունն այլ երկրների հետ» խորագրի ներքո:

Սակայն Իրանում ընթացող անցուդարձերին ուշի-ուշով հետեւող Թել Ավիվն  այլ կարծիքի է Քաշան քաղաքում անցկացվող միջոցառման մասին, պնդելով, որ    արբանյակային լուսանկարները արձանագրել  են  Իրանի աջակցությունը վայելող այլ երկրներից  Քաշան ժամանած աշխարհազորայինների անցկացրած վարժանքների փաստը: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ ԱԹՍ-եր արտադրելու եւ օգտագործելու կապակցությամբ հանդես է եկել   Իրանին դատապարտող հայտարարությամբ:   

Այդ միջոցառումը չի վրիպել նաեւ Վաշինգտոնի տեսադաշտից, մրցաշարը  համարելով Ռուսաստանի կողմից գնված իրանական արտադրության  ԱԹՍ-երի օգտագործման նպատակով անցկացվող վարժանք:

ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք տեղափոխող ԱԹՍ-ներ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Իրանը նաեւ նախատեսում է ռուսական ուժերին փոխանցել  այդ անօդաչու սարքերի օգտագործման փորձը, որը կարող էր լինել հենց Քաշան քաղաքում անցկացվող ռազմական ԱԹՍ-երի  յոթերորդ միջազգային մրցաշարը:  

Ավելի վաղ Ջեյք Սալիվանը հայտնել էր մարտական անօդաչու թռչող սարքերի զննության համար ռուս ներկայացուցիչների Իրան այցի մասին: Ինչպես գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ»-ը, Սալիվանը հայտարարել է, որ վերջերս  ռուս պաշտոնատար անձինք առնվազն երկու անգամ այցելել են Իրանի կենտրոնական մասի օդանավակայան՝ մարտական անօդաչուների աշխատանքին ծանոթանալու  նպատակով: 

Միաժամանակ իրանական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ  օգոստոսի 24-ին Իրանում մեկնարկել է բանակի ԱԹՍ-երի երկօրյա համատեղ  զորավարժություն, որին ներգրավված են ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զորավարժությունը ներառում է Իրանի հարավում Պարսից ծոցից  ու  Օմանի ծովից մինչեւ երկրի արեւելյան, արեւմտյան եւ կենտորնական շրջանները:

Անշուշտ, Հայաստանը պետք է մտածի  իր պաշտպանական ներուժի վերականգնման մասին, եւ «Խաղաղության ուղերձով» կազմակերպվող հարեւան երկրի միջոցառումներին մասնակցելը խրախուսելի է:

Այս օրերին վճռվում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետագա ընթացքը պայմանավորող  կարեւորագույն խնդիրներից մեկը, եւ առավել քան երբեւէ նշմարելի է դառնում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ընթացող բանակցությունների հանգուցալուծումը, որը կարող է հնարավորություն տալ  ավելի անկաշկանդ  պայմաններում  համագործակցել պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու  շանսեր ունեցող Իրանի հետ: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ պատասխանին սպասելով

Հաջորդ գրառումը

Բերձորի նորակառույց ճանապարհը Բաքուն ներկայացնում է որպես տեղաբնակ  հայերի հետ երկխոսության սկիզբ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Բերձորի նորակառույց ճանապարհը Բաքուն ներկայացնում է որպես տեղաբնակ  հայերի հետ երկխոսության սկիզբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական