Հայազգի երգիչը կներկայացնի Էստոնիան «Եվրատեսիլում»

85

Էստոնահայ երգիչ-երգահան Ստեֆան Հայրապետյանն իր «Հույս» երգով հաղթել է Էստոնիայի «Եվրատեսիլ» երգի այս տարվա մրցույթում երկրի ներկայացուցչին որոշող «Էստոնական երգ» մրցույթում:

24-ամյա Հայրապետյանը (հայտնի որպես պարզապես Ստեֆան) ծնվել է Էստոնիայի Վիլյանդի քաղաքում, հայ ընտանիքում: Երգել սկսել է վաղ տարիքից եւ դեռ դպրոցական տարիներին մասնակցել ու հաղթող է դարձել երգի մի քանի մրցույթներում: Չորս անգամ մասնակցել է «Էստոնական երգ» մրցույթին. 2018 թվականին «Վայե» դուետի կազմում կատարել է «Լորա (Զբոսնիր ինձ հետ) » երգը՝ մրցույթում գրավելով երրորդ տեղը, իսկ հաջորդ տարի որպես մեներգիչ հանդես է եկել «Առանց քեզ» երգով՝ անցնելով եզրափակիչ փուլ: Այնուհետեւ 2020 թվականին «Իմ կողքին» երգով Ստեֆան Հայրապետյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը: Այս տարի հաղթելով տեղական մրցույթում՝ առաջին անգամ հայազգի երգիչն Էստոնիան կներկայացնի Իտալիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

Ա. Բ.