Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կտեղադրվեն արեւային վահանակներ ՀՀ մարզերում

Ստեփան Պապիկյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էներգետիկ անվտանգության, վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողու-թյան համար կարեւոր նշանակություն ունի ՀՀ մարզերում արեւային էներգիայի օգտագործման, ինչպես նաեւ էներգախնայողության ծրագրերի իրականացումը: Ներկայում Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում, իրականացվում է «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում եւ պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը: Նշված համայնքներում կտեղադրվեն փոքր հզորության արեւային վահանակներ, կիրականացվեն շենքերի տանիքների ջերմամեկուսացում,պատուհանների եւ դռների փոխարինում: Այս մարզերի հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսությունների եւ շենքերի համար էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի միջոցառումները հնարավորություն կտան տնտեսելու հսկայական քանակի վառելիք եւ լուծելու բնապահպանական բազմաթիվ հարցեր:

Հայաստանի մարզերի համար կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իրականցվում է «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի» ԵՄ գործողության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ծրագրի շրջանակներում:

Հարկ է նշել, որ արդեն հայտնի են ՀՀ Լոռիի, Տավուշի եւ Գեղարքունիքի համայնքային կարեւոր նշանակության հիսուն այն շենքերը, որտեղ «ԷկոՎիլ» ընկերությունը կտեղադրի մինչեւ 5 կՎտ փոքր հզորության կայաններ: Միաժամանակ այդ շենքերում կիրականացվեն  ջերմամեկուսացման միջոցառումներ: Առաջնահերթությունը տրվել է մանկապարտեզներին, առողջապահական, մշակութային, սպորտային կենտրոններին: Ընտրության ժամանակ կարեւորվել է նաեւ խոցելի խմբերի ներգրավվածությունը, այդ թվում՝ Արցախից տեղահանված շահառուների քանակը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում վերոնշյալ մարզերի (գյուղական համայնքների) 20 տնային տնտեսություններում կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Հինգ ԿՎտ հզորությամբ արեւային վահանակի տեղադրման դեպքում տարեկան կարող ենք արտադրել մինչեւ 8000 ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կօգտագործվեր մոտ երկու տոննա վառելիք:

Արդյունքում կկրճատվի վառելիքի օգտագործման քանակը, կբարելավվի էներգաարդյունավետությունը: Վերջնական արդյունքում կլուծվեն շրջակա միջավայրի պահպանության ու ջերմոցային գազերի փոքրացման հարցերը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» հատորը

Հաջորդ գրառումը

20-ամյակ «Երաժիշտ» ամսաթերթի

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

20-ամյակ «Երաժիշտ» ամսաթերթի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, օգտագործում ու դեն շպրտում

18/06/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին ոստիկանները գիշերը տարել են իր տնից

18/06/2025

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական