Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեղծ բարեպաշտության մեղադրանքներ «խաղաղարար» Ադրբեջանի հասցեին

04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված այս տարվա նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի հյուրընկալ երկիրն է Ադրբեջանը, որին, ըստ անգլիական «Գարդիան» թերթի, մեղադրում են կեղծ բարեպաշտության մեջ, քանի որ որոշ երկրների (Անգլիա, Գերմանիա, եւ այլ) աջակցությամբ ներկայանում է որպես խաղաղարարի` առաջարկելով հակամարտող երկրներին (Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Գազա եւ այլք) համաժողովի ընթացքում, դրանից մեկ շաբաթ առաջ եւ հետո, ցած դնել զենքերը:

«Գարդիանի» սեփականությունն է դարձել հրադադարի կոչ անող 180 բառից բաղկացած մի նախագիծ, որտեղ ի միջի այլոց գրված է. «COP 29-ը եզակի հնարավորություն է կամրջելու տարակարծությունները եւ որոնելու ճանապարհներ հարատեւ խաղաղություն հաստատելու: Հակամարտությունները ավելացնում են ջերմոցային գազերի արտանետումները եւ ավերում շրջակա միջավայրը` կեղտոտելով հողը, ջուրը եւ օդը: Էկոհամակարգի քայքայումը եւ հակամարտության պատճառած մթնոլորտի աղտոտվածությունը վատ են ազդում կլիմայի փոփոխությունների վրա եւ նսեմացնում են մեր ջանքերը պահպանելու Երկիր մոլորակը»: Դրանից բացի, Ադրբեջանի իշխանությունները նախ ծրագրում են նոյեմբերի 15-ին անցկացնել «Խաղաղության օր» եւ «COP 29-ը հանուն խաղաղության եւ կլիմայի պահպանության» խորագրով հատուկ միջոցառում` ամենախոցելի երկրներին օգնելու նպատակով:

Բաքուն այս քայլերին դիմում է` քաջ գիտակցելով, որ իրեն շրջապատող տարածաշրջաններում ընթացող հակամարտությունները կարող են ստվեր գցել գագաթնաժողովի վրա: Սակայն բնապահպանները մատնանշում են Ադրբեջանի մարդու իրավունքների կոպիտ խախտումների արձանագրությունները եւ անցյալ տարվա սեպտեմբերին ավարտված պատերազմը, որի հետեւանքում Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի ավելի քան 100,000 քաղաքացիներ բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից: Ճիշտ է, այդ ժամանակ խաղաղության պայմանագիր կնքվեց, սակայն Ադրբեջանը մինչ օրս դեռ հարյուրավոր քաղբանտարկյալների պահում է իր բանտերում:

Շատերն են COP 29-ի հյուրընկալ երկրին մեղադրում երկերեսանիության մեջ: «Unilever»-ի նախկին առաջնորդ, իսկ այժմ ակտիվ բնապահպան ու խաղաղության մարտիկ Պոլ Պոլմանի խոսքերով` «COP Հրադադարի» գաղափարը PR-ի ցինիկ հնարք է աշխարհի ուշադրությունը շեղելու եւ քողարկելու անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները: Եթե նախագահ Ալիեւը իրոք ցանկանում է օրինակելի առաջնորդ դառնալ, ուրիշներին գործելու կոչ անելու փոխարեն ի՛նքը պարտավոր է առաջին հերթին ածխածնազերծել Ադրբեջանի հանածո վառելանյութի տնտեսությունը եւ նախքան համաժողովը ազատ արձակել ավելի քան 300 քաղ.բանտարկյալներին»:

Իբադ Բայրամովը, որի հայրը` Լոնդոնի տնտեսագիտական վարժարանի դասախոս Գուբադ Իբադօղլուն այդ քաղբանտարկյալներից մեկն է, նշում է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանը խույս տալ ռադիո-տեղերոշիչներից եւ խեղանդամել քաղաքացիական հասարակությունը` բանտարկելով ընդդիմախոսներին: Մինչ մոտենում է COP 29-ի անցկացումը, միջազգային հանրության ուշադրությունը առավել կենտրոնանում է ազերի իշխանությունների կոպիտ բռնարարքների վրա: Հրադադարի ներկա կոչը միայն նպատակ է հետապնդում շեղելու օտար կառավարությունների ուշադրությունը երկրում տիրող դաժան իրականությունից: Հորս դատավարությունը դիտավորյալ ձգձգվում է, կամ կարելի է ասել` սառեցված է, մինչ ուրիշների արգելափակվածությունը երկարացված է մինչեւ համաժողովի ավարտը: Նրանց նպատակն է համաժողովը անցկացնել առանց քաղբանտարկյալների դատաքննությունների` խուսափելու համար վերահսկողությունից»:

Ադրբեջանի կառավարությունը չի ընդունում հնչող քննադատությունները, շարունակում է «Գարդիանը»: COP 29-ի հարցերով երկրի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիեւը հավատացնում է, գրում է թերթը, որ «այս նախաձեռնությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ: Մենք պարզապես հրադադարի կոչ ենք անում: Այն ոչ մի քաղաքական հարցի հետ չի առնչվում»: Բայց նա խոսոտովանում է, որ գործնականում դժվար է լինելու իրագործել այն` ինչ նախատեսված է:

Ադրբեջանի ծրագրերում ներառված են նաեւ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են հողագործության եւ օրգանական թափոնների բնագավառներում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ ջրածնի ավելացումը որպես «կանաչ» վառելիքի: Բայց խոսք չկա այն պարտավորվածության մասին, որ անցյալ տարվա COP 28-ի մասնակիցները հանձն էին առել «հանածո վառելիքի օգտագործումը փոխարինել ավելի մաքուր էներգակիրներով»:

Մյուս կարեւոր հարցը համապատասխան ֆինանսական օգնություն ցուցաբերելն է լինելու` օգնելու համար զարգացող երկրներին, որպեսզի կարողանան նվազեցնել իրենց ջերմոցային արտանետումները եւ հարմարվել կլիմայի փոփոխությունների քմահաճույքներին: «Մինչ օրս հստակ չէ, թե ինչպես են այդ ամենի համար անհրաժեշտ տրիլիոնները գոյանալու» բառերով ավարտում է «Գարդիանը» իր հոդվածը:

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Լուսանկարում` Ալիեւը դիտում է ռազմական շքերթ Լեռնային Ղարաբաղում 100,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումից հետո։  (Նկարը՝ Ռոյթերզի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-ի 103-ամյա տարեդարձը

Հաջորդ գրառումը

Ապազգայնացումը որպես մեր պետության հիմքերը սասանելու ուղիղ ճանապարհ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է այս տարածաշրջանը որպես Ադրբեջանի տարածք. Մեդինսկու խոսքերը չպետք է հանել համատեքստից. Զախարովա

10/06/2025
6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ապազգայնացումը որպես մեր պետության հիմքերը սասանելու ուղիղ ճանապարհ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական