Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, տեխնոլոգիական ոլորտի 1000 ճանաչված փորձագետ Future of Life հարթակում բաց նամակով կոչ են անում արհեստական բանականության (ԱԲ) գերարագ զարգացումն ընդմիջել: Մի քանի հիմնաբառով տեքստ ստեղծող ChatGPT ռոբոտի, ինչպես նաեւ OpenAI-ի DALL-E պատկերների գեներատորի արագ զարգացումը խորացնում է մասնագետների մտահոգությունը, թե անհրաժեշտ վերահսկողության կորստի պատճառով հետեւանքներն անդառնալի կարող են լինել: Նրանք կոչ են ուղղում նաեւ կառավարություններին ժամանակավորապես՝ նվազագույնը 6 ամսով դադարեցնելու արհեստական բանականության գործիքների հզորացումը: Հիշյալ դադարը պիտի օգտագործել ԱԲ համար անվտանգության չափանիշներ սահմանելու, հնարավոր վնասն ու վտանգը կանխելու համար: Սա զգուշացում է նաեւ Չինաստանին, որ իր մասնագետներին ազատություն էր տվել, ծանուցում է գերմանական մեդիան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա