Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորը կադրային ճգնաժա՞մ. դա իրենց չի վերաբերում

Գեղամ Քյուրումյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տասնամյակ առաջ ՀՀ նախագահը նշեց, որ երկրում գաղջ միջավայրում ենք ապրում: Անկախ լրագրողի կարգավիճակով մեկ անգամ չէ, որ այն համարձակ քայլ եմ որակել, հիշել ինքնաքննադատությունը սուր է, որ ինքն է բուժում իր վերքերը գնահատականի անխոցելիությունը: Հերթական անգամ այսօրինակ մտորումների տրվեցի ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստի հեռարձակումը դիտելիս: Լսում եմ երկրի վիճակի, ասել է թե քաղաքական ու տնտեսական գործերի մասին թիվ 1 պատասխանատուի վրդովմունքն ասեմ թե զայրույթը եւ շարքային քաղաքացու պարզ մտայնությամբ ցանկանում հարցնել այս ո՞ւմ մասին է խոսքը, ովքե՞ր են այն կառավարիչները, որոնք ոչ միայն սխալ, այլեւ ավերիչ գործընթացներ են իրականացնում, այդկերպ անվերջ ձախողում Հայաստան երկրի կայացումն ու, ինչու ոչ, բարգավաճումը: Պատասխանում մի տեսակ մոլորության զգացում է առաջանում, թեեւ պարզից էլ պարզ է, որ երկրի ղեկավարի խոսքն ուղղված է հենց ներկաներին, կառավարողներին, որոնք իրենց ամենօրյա պարտականություններն անգամ նվազագույնը  չեն կատարում, որովհետեւ՝ կարդալ չգիտեն, խորը ճգնաժամի մեջ են, նիստը վարողի բնորոշմամբ՝ չեմ հոգնի ասել, որ մենք ոչինչ չգիտենք:

Այ քեզ բան, որի շարունակությունը՝ գլուխներս ո՞ւմ ենք պահ տվելն է: Այս առումով մի դիպուկ արտահայտություն կա, որում ասվում է. մի լսեք ինչ են ասում հյուսիսամերիկացիները, արեք այն, ինչ նրանք են անում:

Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է, քանզի գործունեության այս ոլորտով է հիմնականում կարեւորվում պետության դերակատարումը, տեղն աշխարհում: Մի պահ վերհիշենք, թե ի՛նչ էին անում եվրոպացի ներգաղթյալները ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Այս մասին պատմող կինոնկարներից տեղեկանում ենք, որ առաջնահերթը խոշոր եղջերավոր անասուններ էին ձեռք բերում, կովեր ու եզներ, այդկերպ հոգում էին ամենօրյա պահանջներն ու տրվում դրանց բարեփոխմանը:

Այսպես կայացավ եւ այսօր էլ շարունակում է զարգանալ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող երկիրը: Ի՞նչ արեց նրա հիմնական մրցակից Չինաստանը, որտեղ ընդամենը չորս տասնամյակ առաջ տիրող պարենային անբավարարության պայմաններում արգելեցին անգամ երկրորդ երեխայի ծնունդը: Ոմանք այս պարագայում հիշում են երկրի 1 մլրդ-ի բնակչությունը, պարզապես չնկատելու տալով այն, որ Երկիր մոլորակում կան շատ այլ, առավել խիտ բնակեցված երկրներ: Հենց թեկուզ մեր Հայաստանը, ուր 1980-ականներին հիմնական ժողովրդագրական չափանիշ ընդունված 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակվում էր 120 մարդ, Չինաստանում՝ 100 մարդ: Ըստ ՀՍՀ հանրագիտարանի «Չինաստան» հոդվածի, այս երկրի հողակլիմայական բարենպաստ պայմանները թույլ են տալիս մի շարք շրջաններում հավաքել տարեկան 2, իսկ ծայր հարավում՝ 3 բերք: Ահա 1980-ականներից սկսած Չինաստանում ծավալվեցին անասնապահության զարգացման նոր աշխատակարգ, վերանայվեց լիարժեք անասնակերի արտադրությունը հանձին ԱՄՆ-ում ընդունված եգիպտացորենի հատիկի մշակման, այն գրեթե զերոական կետից 2021-ին հասցվեց 272 մլն տոննայի, ԱՄՆ-ում՝ 384 մլն տոննա: Այժմ, խնդրեմ, Երկիր մոլորակի վրա արտադրվող յուրաքանչյուր 2 կգ խոզի մսի 1 կգ-ը չինական ծագում ունի, մանկապարտեզներում երեխաները կաթնամթերք են վայելում, երբ ՀՀ-ում ընդունվածը կաթ պարունակող սնունդ է  անվանվում: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա 140 մարդ բնակվող 6 մլն բնակչությամբ Դանիայում 1,7 մլն տոննա խոզի միս են արտադրում, երբ ՀՀ-ում ցուցանիշը պարզ չէ, 10 թե 12 հազար տոննա, կգ-ը ոսկու արժեք ունեցող գնով:

Դե եկ ու հայաստանյան հանրություն բարյացակամ գտնվիր այսօրինակ կառավարիչների հանդեպ, երբ այլ միջավայրերում խոզ անվանվող մսի գինը պատկերված է տպագրվող նկարում: Հեռավոր 2019 թվականի մայիսին կայացած ՀՀ վարչապետի ասուլիսից սկսած մինչ օրս այսօրինակ մտահոգություններս դիմումների տեսքով հասցեագրել եմ կառավարության ղեկավարին, որտեղ ընդամենն այն է արվել, որ դրանք վերահասցեագրվել են պատասխանատու նախարարությանը: Ստացված բազմաթիվ պատասխաններում հավաստիացումներ են տրվել, որ քաղաքացուս մտահոգությունները տեղին են, համապատասխան գործընթացներ են մշակվում, ծրագրեր իրականացվում, ֆինանսական միջոցներ հատկացվում: Բայց արի ու տես, որ ո՛չ սահմանամերձ գյուղերում հացահատիկի աճեցման խնդիրներն են լուծվում, ոչ ինտենսիվ որակվող այգիներն են բերքի հասանելիություն ապահովում, ո՛չ էլ խելացի անասնագոմերն են տեղական մսամթերքների գների վրա ազդեցություն թողնում. դրանք թե՛ պակասում են, թե՛ գները թանկանում:

Ծանոթացեք խնդրեմ վերջին ահազանգումներիցս մեկի համառոտագրությանը: «Ինչքան էլ սննդաբանները նշեն բուսական սննդահումքի գրավչությունը, առայժմ մարդ արարածը գերակայությունը տալիս է կենդանական ծագման սննդակարգին: Անհասկանալիորեն Հայաստան երկրում այս պարզ մոտեցումը չի ընդունվում, այն անգամ մերժվում է: Պատճառը մեկն է, համաշխարհային փորձի մերժումը, որն է՝ ընտանի անասունների հանդեպ ոչ մարդկային պահվածքը, կենդանիների թերսնումն ու դրանց մթերատվության անկումը, աղքատության ահագնացումը: ՀՀ-ում ոչ մի նախանշան չկա, որ այն կարող է փոխվել, թեեւ գումարներ ծախսվում են, ծրագրերն անկատար են մնում: Արդյունքում՝ կաթ ու միս արտադրելու անկարողությունը տեսանելի ու անտեսանելի հարթակ է դառնում հանրություն-իշխանություն միջավայրում, ՀՀ-ին պարտադրվում է երկարաժամկետ աննպաստ գոյություն:
Եվ հարցը՝ մինչեւ ե՞րբ, հառնում է հայի առջեւ»:

Կառավարության ընդունարան այն հանձնելու պահին հետաքրքրվեցի, թե ինչ ընթացք է այն ստանում, որին ի պատասխան ասվեց, որ տարբեր, այն հասցեատիրոջը հասնելուց մինչեւ համապատասխան աշխատակցի կողմից վերահասցեագրումը: Հավանաբար վերջին ձեւն էր ընտրվել, քանզի օրեր անց հեռախոսազանգ ստացա ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման հրավերով: Նախատեսված օրն ու ժամին տեղում էի, երբ հրավիրող պաշտոնյան ասաց, որ փոխնախարարի մոտ է հրավիրված, իմ զրույցը կկայանա վարչության փորձագետի հետ: Թե միջնորդավորված ի՞նչ կզեկուցի փորձագետը վարչության պետին, եթե ժամանակ գտնվի, դժվար է գուշակել, քանզի ըստ ՀՀ վարչապետի բնորոշման՝ աշխատասենյակային պաշտոնյաներն ամեն ինչ գիտեն, որովհետեւ հայտնվել են այդ միջավայրում:

ՀՀ-ում խորը կադրային ճգնաժամն իրենց չի վերաբերում, ինչքան էլ թիվ 1 պաշտոնյան պնդի ու համառի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Հաջորդ գրառումը

82 տարեկանում մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, նախկին սենատոր եւ Եվրոպատգամավոր, չեխ լրագրող Յարոմիր Շտետինան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հրապարակախոսություն

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

15/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

82 տարեկանում մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, նախկին սենատոր եւ Եվրոպատգամավոր, չեխ լրագրող Յարոմիր Շտետինան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական