Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության դիկտատ չի՛ լինում

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԴՀ կանցլեր Շոլցը Դավոսում Հայաստանին հուշեց բանաձեւը

Մայիսի 22-26- ին շվեցարական Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր նյութը, ինչպես ենթադրվում էր, ռուս- ուկրաինական 92 օր առաջ սկսված ռազմական գործողություններն են։ Գերմանական ԶԼՄ-ների ուշադրության առանցքում մայիսի 24-ին Ջորջ Սորոսի, վերջին օրը՝ մայիսի 26-ին՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հատու ելույթներն են։ Պատկերացրեք, թե մթնոլորտն որքան հեղձուկ է դառնում, երբ Եվրոպայում Համբարձման տոնի ոչաշխատանքային հինգշաբթի օրվա լրահոսում ավելանում է Կադիրովի՝ Լեհաստանին ուղղված լուրջ սպառնալիքը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որին գերմանացիները Պուտինի «արյունարբու շուն» անունն են տալիս իր առանձնակի դաժան գործողությունները շեշտելով, երեկ վաղ առավոտյան «Թելեգրամով» հաղորդել է, թե  «Ուկրաինայի հարցը փակված է։ Ինձ առավել շատ Լեհաստանն է հետաքրքրում։ Հրամանի դեպքում 6 վայրկյանում ցույց կտանք»։

Քիչ ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն է իրազեկում, թե բելառուսական Բրեստում Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներ է տեղադրել՝ Ուկրաինայի արեւմուտք հասնելու նպատակով, իսկ Զելենսկու խորհրդականը պարզաբանում է, որ Դոնբասում ուկրաինացիները կորցնում են արագությունը, ռուսական բանակը վարպետորեն մեջտեղ է հանում կուտակած ռեզերվը, իսկ հասարակությունն այժմ ավելի է պառակտվում ՝ ի տարբերություն պատերազմի առաջին շաբաթների։

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը երեքշաբթի Դավոսում զգուշացրեց, թե «աշխարհին սպառնում է «երրորդ համաշխարհայինը», իսկ Ուկրաինայում պատերազմը վերջ կդնի քաղաքակրթությանը։ Ուստի պիտի համախմբենք ուժերը պատերազմը շուտափույթ ավարտելու, իսկ քաղաքակրթությունը փրկելու լավագույն եւ երեւի միակ ուղին Պուտինին հնարավորինս արագ հաղթելն է»։ Սորոսը գնահատեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի սատարումն Ուկրաինային, սուր քննադատեց Գերմանիային։

Ահա այս լարված լրամիջավայրում պիտի ըմբռնել ԳԴՀ կանցլեր Շոլցի խոսքը, որ աշխարհի բոլոր մարդկանց ուղեղներին հասանելի շեշտն ընտրեց։ Նա, շարադրելով ապագայի հանդեպ իր անձնական մտահոգությունները, զգուշացրեց՝  «եթե արագ, առանց հապաղելու, վճռական հակաքայլեր չանենք, մեզ  սպառնում է վերջին տասնամյակների ամենամեծ համաշխարհային սովը»։

Գերմանիայի խանութներում դժվար է արեւածաղկի, եգիպտացորենի, ռապսի (զարմանալի է, բայց վառ դեղին ծաղիկներով այդ բույսի հայերեն տարբերակը, ըստ Վիկիպեդիայի՝ սեւուկ է-Ան.Հ.) ձեթ գտնել, եթե բախտ է վիճակվում, ապա արեւածաղկի մեկ լիտրի ամենաէժան գինը 5 եվրո է։ Հաճախ դատարկ են նաեւ բրնձի, մակարոնեղենի դարակները, եւ սահմանափակում կա՝ գնելու դեպքում. 3 տուփից ավելի արտոնված չէ։ Ըստ գերմանական աղբյուրների, Ուկրաինան համաշխարհային շուկայում վերոնշյալ ձեթերի խոշորագույն արտահանողն է, ցորենի, գարու, եգիպտացորենի 14 տոկոսի  մատակարարը։ Խանութներում գերմանացիները տեսնում են կանցլերի խոսքի իրական վտանգը, ուստի աներկբա հավատում են նրա ելույթի մյուս շեշտադրումներին։ Ստորեւ՝ դրանք։

 Թվում է Ռուսաստանի՝ ողջ Ուկրաինան գրավելու ցանկությունն այսօր ավելի հեռու է, քան պատերազմի սկզբում էր, ասաց կանցլերը։ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Մեծ 7-նյակի վճռականությունը թերագնահատել էր Պուտինը, իսկ նպատակն այն է, որ «Պուտինն իրավունք չունի հաղթել իր պատերազմում։ Համոզված եմ, որ չի՛ հաղթելու»։ Կանցլերը կոչ արեց ընդդիմանալ Ռուսաստանի նախագահի իշխելու հավակնություններին։ Խոսքը Պուտինին հասկացնելն է, որ «թելադրված խաղաղություն» չի լինելու, ասել է, թե այնպիսի խաղաղություն, որի պայմանները մի կողմն է որոշում։ «Ուկրաինան դա չի ընդունի, մենք՝ նույնպես», մայիսի 26-ին Դավոսում ձեւակերպեց ԳԴՀ կանցլեր Շոլցը։ 

Հայաստանը մի մեծ պատվիրակությամբ իհարկե ներկա է Դավոսում։ Մեզ հայտնի չէ, թե ինչ առանձնահատուկ կարեւոր, անհետաձգելի առաքելությամբ։ Եթե գնացել են խաղաղության բանաձեւը որոնելու, Շոլցն այդ կարեւոր հարթակից երեկ ձեւակերպել է՝ թելադրված, մի կողմի՝ ագրեսորի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում ստույգ բնորոշմամբ՝ դահիճի որոշած պայմանները ո՛չ Արցախը, ոչ՛ Հայաստանը չեն ընդունելու։ Կանցլերը հուշեց՝ իրենք էլ չեն ընդունելու։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ընդդիմանում է Թուրքիայի հիդրոքաղաքականությանը

Հաջորդ գրառումը

Վասն մեր երիտասարդության

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վասն մեր երիտասարդության

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական