Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խալտուրա»

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախ, ինչո՞ւ «Խալտուրա»: «Սովետական շրջանում պետությունը ազգաբնակչության գեղագիտական ճաշակը բարձրացնելու եւ քարոզչական աշխատանք տանելու նպատակով մեծ գումարներ էր հատկացնում գործարաններում եւ պետական հիմնարկներում միջանցքներն ու կաբինետները գեղանկարչությանբ «զարդարելու» համար… դրա համար նկարիչների միությանը կից  գործում էր գեղարվեստական կոմբինատը. դա իրական կոմբինատ էր՝ նկարներ, պլակատներ եւ պոլիտբյուրոյի դիմանկարներ ստեղծելու համար: Նկարիչների շրջանում այդ կերպ գումար վաստակելը կոչվում էր «խալտուրա անել»: Որոշ նկարիչներ միայն դրանով էին զբաղվում: Իրենց անվանում էին «խալտուրշիկ»:

Կարեն Օհանյանի «Խալտուրա» ցուցահանդեսը, արվեստասերների մոտ կարող է երկակի տպավորություն թողնել: Մի կողմից, մենք տեսնում ենք խորհրդային շրջանի կտավներ, որոնք թեեւ թանգարանային արժեք չեն հանդիսանում, այնուամենայնիվ (անկախ որակից) արվեստի գործեր են, մյուս կողմից տեսնում ենք որոշակի նորարարություն՝ թարմ շունչ հաղորդված հին կտավներին: Այդ կտավները, Կարեն Օհանյանը գտնում է մի լքված գործարանում եւ որոշում է կյանք տալ դրանց: Նկարիչը նկարները շատ չի փոփոխում, հիմնականում ավելացնում է մի քանի վրձնահարված¬ գործերին տալով որոշակի գունային բներանգ (կոլորիտ): Մի տեղ նա փակում է Լենինին հիշեցնող կերպարի դեմքը¬ ասես գիծ քաշելով սոցռեալիզմի վրա, մի տեղ եկեղեցին ծածկում է վառ դեղին լույսով, որն ասես երկնքից է իջնում:

Կտավներից չորսը՝ բնանկարներ էին, մեկը¬ Ստեփան Շահումյանի դիմանկարը, մյուսը¬ խմբակային պորտրետ:  Բնանկարներ մեր արվեստում շատ են հանդիպում, եւ ամեն բնանկար չէ, որ կարելի է բարձր արվեստի գործ անվանել: Շահումյանն ասես կեղծամ դրած լինի, մազածածկ ճակատը գլխի մազերից մի գիծ է բաժանում, ինչից էլ ստեղծվում է այդ էֆեկտը: Նկարիչն այդ կտավի, սպիտակ ֆոնին մի փոքրիկ կարմիր հատված է ավելացրել, Շահումյանի պատմությանը ծանոթ ընթերցողին դա շատ խորհրդանշական կթվա: Ուստի նկարչի այս ցուցադրությանը պետք չէ քննադատաբար մոտենալ: Ժամանակն առաջ է շարժվում, արվեստը¬ նույնպես: Հայ ժամանակակից արվեստը դեռ շատ վաղուց է ընդվզել սոցռեալիստական գաղափարախոսության դեմ, իսկ այս ցուցադրությունն, այդ ընդվզման հերթական օրինակն է՝ ներկայացված «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Արվեստաբան, ԺԱԹ ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Մարությանի 80 դիմանկարների ցուցահանդեսը՝ Մաչանենց էթնոբակում

Հաջորդ գրառումը

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց երգեհոնային երաժշտության փառատոն

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց երգեհոնային երաժշտության փառատոն

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական