Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիաննա Հարությունյանը եվրոպական մամուլի գնահատմամբ

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտ ամսվա ընթացքում Բրյուսելի «Լա Մոննե» թագավորական օպերային թատրոնում հինգ երեկո մեկ ծրագրով ներկայացվել է Պուչինիի «Եռապատկերը»՝ «Քույր Անջելիկա», «Թիկնոցը» եւ «Ջանի Սկիկի» օպերաները: Առաջին երկու օպերաների գլխավոր դերերգերը (Քույր Անջելիկա եւ Ջորջետա) կատարել է միջազգային բեմերում ճանաչված հայ սոպրանո Լիաննա Հարությունյանը:

Ներկայացնում ենք եվրոպական մամուլի գնահատականները Լիաննա Հարությունյանի այս եւ այլ դերակատարումների վերաբերյալ:

LES VÊPRES SICILIENNES; ROH, Hélène; LIANNA HAROUTOUNIAN, Henri; BRYAN HYMEL, Jean Procida; ERWIN SCHROTT, Guy de Montfort; MICHAEL VOLLE, Le Sire de Béthune; JEAN TEITGEN, Le Comte de Vaudemont; JEREMY WHITE, Ninetta; MICHELLE DALY, Thibault; NEAL COOPER, Robert; JIHOON KIM, Daniéli; NICOLAS DARMANIN, Mainfroid; JUNG SOO YUN

«ԵՌԱՊԱՏԿԵՐ»

«Հարությունյանն ունի ընդգծված շատ գեղեցիկ միջին եւ բնական բարձր հնչյուններով հարուստ եւ հնչեղ ձայն, ինչը բնականորեն պատշաճում է նրա մարմնավորած երկու ողբերգական կերպարներին: Այն «ճշմարիտ է հնչում»՝ զերծ մնալով պարզ պաճուճանքներից, որոնք երբեմն տեսնում ենք այս օպերաներում: Իր խիստ ներգրավվածությամբ՝ Քույր Անջելիկայի դերակատարման համար նա անառարկելիորեն արժանի է զգացմունքների դափնեպսակին» (Պոլ Ֆուրիե, TOUTE LA CULTURE, 19/03/2022):

«Հայ սոպրանոն ստանձնել է երկու դեր (Ջորջետա եւ Քույր Անջելիկա), որ սնուցվում են փոխադարձորեն եւ արձագանքում միմյանց՝ մի բարդ կատարման մեջ: Նախ՝ տենչանքով լի, հզոր, ջերմ եւ զգայական ձայնով, հստակ արտասանությամբ՝ ընդարմածության թեթեւակի երանգավորմամբ, նա վերափոխվում է որդեկորույս միանձնուհի-մոր՝ անգամ խորտակելով ներկայացման պատը, ցուցադրելով բացարձակ ողբերգություն, կարողանալով անգամ իր երգի քնարական գեղեցկությունը ծառայեցնել մարդկային եւ աստվածային տառապանքին» (Սոլին Հոթըբիզ, OLYRIX 17/03/2022):

«[…] Լիաննա Հարությունյանը հոյակապ եւ անսահման հուզիչ է Քույր Անջելիկայի դերում՝ կատարումը գագաթնակետին հասցնելով «Senza Mamma» (Առանց մայրիկի) սրտառուչ մեներգով, որով ողբում է իր կորցրած երեխային» (Պատրիս Լիբերման, CRESCENDO MAGAZINE, 17/03/2022):

«[…] Առաջնախաղում Ջորջետայի դերում Քորին Ուինթերսին փոխարինեց հայ սոպրանո Լիաննա Հարությունյանը, որն արդեն իսկ նախատեսված էր երկրորդ կազմի համար, եւ շատ լավ կատարեց այն իր լարված ու հզոր ձայնով, ապա դարձավ սրտակեղեք Քույր Անջելիկա՝ ճշգրտորեն հավասարակշռված բարձր նոտաներով եւ բուռն կատարմամբ» (Ալմա Տորետտա, GDM 17/03/2022):

«ՏՈՍԿԱ»

«[…] Երգարվեստի տեսակետից այս ներկայացման համար պետք է իբրեւ որոշիչ գործոն գնահատել հայ սոպրանո Լիաննա Հարությունյանի կատարումը, որն ամեն պահ ցուցաբերեց իր գլխավոր դերի լիարժեք տիրապետումը թե՛ դրամատիկական, թե՛ վոկալ առումներով: Առաջին հերթին պետք է գնահատել, թե որքան ճշմարտացիորեն է նա ընկալում ֆրազավորումը, ինչը բացահայտում է Ֆլորիա Տոսկայի հակասական եւ կրքոտ անհատականությունը: Երկրորդը՝ նա իր ձայնը պահում է ամենապահանջված պահերի համար, ինչպիսիք են Կավարադոսիի հետ զուգերգը առաջին գործողության մեջ եւ երկրորդ գործողության «Vissi d arte» («Ես ապրել եմ արվեստի համար») կատարյալ մեներգը, որը սովորաբար ձայնային ազդակի ցուցանիշ է համարվում հատուկ սպինտո բնույթով քնարական սոպրանոյի համար: Այս դեպքում թվում էր, թե երաժշտության արծարծողն, իբրեւ դրամատիկ նվագակցող, ավելի շուտ նրա խոսուն ձայնն էր, քան նվագախումբը, ինչը դժվար զգացողություն է ուշադիր երաժշտասերի եւ այս օպերան նվազագույն իսկ չափով իմացողի համար. օպերա, որտեղ ռեալիզմը խիստ որոշակիորեն ներկա է եւ առավելագույնս խտացված է Պուչինիի գործիքավորմամբ» (Խոսե Անտոնիո Կանտոն, CODALARIO, Մալագա, 3/12/2021):

«[…] Լիաննա Հարությունյանը միջազգային բեմերում անկասելի վերելք է ապրում՝ շնորհիվ իր երգացանկի խելացի ծրագրման եւ հանրության ու թատրոնների հիրավի լավ ընդունելության: Հայուհի սոպրանոն, անկասկած, փրկեց մալագայան այս բեմադրության հաջողությունը, քանզի ո՛չ ձեւավորումը, ո՛չ նվագախումբը, ո՛չ էլ, առավել եւս, նրա տղամարդ զուգընկերը, առանձնապես չէին փայլում: Գուցեեւ սա նրա երգացանկի լավագույն դերը չէ, սակայն Հարությունյանը պատկերեց քնարական մեծ շնչով, քնքշությամբ ու ոգեւորությամբ լի մի Տոսկա, որը դեռեւս տեղ ունի՝ առավել մեծ արտահայտչական նրբերանգներ եւ անհատականություն տալու իր կերպավորմանը, ինչն արդեն իսկ զգալի է՝ թատրոնը գրավելու եւ հուզելու միտված իր հրաշալի «Vissi d arte»-ով» (Խոսե Ամադոր Մորալես, MUNDOCLASICO, 15/12/2021):

« […] Սակայն եթե այս «Տոսկա»-ում որեւէ հիանալի բան կար, ապա դա, անկասկած, երեկոյի մեծ հերոսուհին էր՝ հայ սոպրանո Լիաննա Հարությունյանը: Նա, որ «Ռեալի» (Թագավորական Թատրոն) ձայներից մեկն է եւ եկող հուլիս ամսին Լիսեոյում պիտի կատարի Չիո-չիո-սանի դերը, փայլեց՝ մարմնավորելով Ֆլորիա Տոսկային վճռական դերասանական խաղով եւ հիանալի երգեցողությամբ: Բեմ մտնելուն պես, Հարությունյանը, գիտակցելով կերպարի հոգեբանական զարգացումը, հընթացս փոխում էր նրա ինտենսիվությունը՝ հասցնելով այն «Vissi d՛arte» մեներգին հարիր աստիճանի. սակայն՝ միայն առաջին գործողության «Non la sospiri» զուգերգից հետո, որը շատ ավելի ամուր եւ մարմնական է, քան տենոր Ռամոն Վարգասի կատարումն էր: Հասնելով երրորդ գործողության «Il tuo sangue» դուետին՝ մեծն սոպրանո Հարությունյանն արդեն իսկ բեմի տիրուհին էր» (Ալեխանդրո Ֆեռնանդես, LA OPINION DE MALAGA):

«ԱԳՌԱՎԻ ՏԻԿԻՆԸ»

«[…] Լիզայի դերը մարմնավորել է Լիաննա Հարությունյանը, որը փոխարինել էր նախապես ծրագրված Սոնդրա Ռադվանովսկիին: Նա ամեն պահ ցուցաբերեց կերպարին անհրաժեշտ խանդավառությունը՝ իր, ինչպես միշտ, ջերմ, հարթ եւ սահուն տեմբրով՝ հատկապես աչքի ընկնելով վերջին տեսարանում» (Գոնսալո Լաոս, PLATEA MAGAZINE 29/01/2022):

«[…] Սոնդրա Ռադվանովսկիին փոխարինեց Լիաննա Հարությունյանը, որն ի սկզբանե նախատեսված էր երկրորդ կազմի համար: Նա կատարեց այնպիսի՜ խանդավառությամբ՝ ամբողջ ռեգիստրի ընթացքում պահպանելով հարուստ ու կլոր տեմբր, ինչը լիովին համապատասխանում է կրքերի մեջ սուզված երիտասարդ կնոջ իր կերպարին: Նրա ձայնային ճկունությունը թույլ է տալիս դրսեւորելու ամենագեղեցիկ պոռթկումներ, ինչպես նաեւ գեղեցիկ նրբերանգներ՝ առավել մեղմ հատվածներում: Գլխավոր տեսարանը եւ վերջին գործողության զուգերգը նա ավարտեց երկար պահվող նոտայով, որով հաղորդեց մեզ կերպարի ողջ տառապալից հուսահատությունը» (Յանիկ Բուսար, FORUMOPERA 29/01/2022):

Ֆրանսերենից, իսպաներենից եւ  իտալերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմնական զինատեսակները, որոնք Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայում

Հաջորդ գրառումը

Պարոնայք, հայրենիքը գոռալով չեն փրկում

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Պարոնայք, հայրենիքը գոռալով չեն փրկում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական