Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայ համայնք. բարեփոխումների ակնկալիքով 

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ամիսների ընթացքում թեեւ հարեւան եւ բարեկամ Իրանի ներքաղաքական կյանքում տարբեր տեսակի խլրտումներ են տեղի ունենում, այդուհանդերձ, մյուս կողմից, տեղի կրոնական փոքրամասնությունները շարունակում են բանակցել իշխանությունների հետ իրենց համար սոցիալ-կրթական եւ իրավական առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Եվ բնական է, որ այդ գործում իր որոշակի ներդրումն ունի  իրանահայ համայնքը:     

Օրերս Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի հովանավորությամբ կազմակերպվել է խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի հայոց դպրոցների ազգությամբ հայ եւ պարսիկ տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ: 

Հատկանշական է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են որոշ հարցեր, որոնք ունեն կարեւոր նշանակություն համայնքի գործունեության տեսանկյունից: Այդ մասին է վկայում Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրեդ Կարապետյանի հարցադրումն այն մասին, որ հայկական դպրոցները նաեւ մշակութային կենտրոններ են, եւ պաշտոնական աշխատանքից, այսինքն՝ դասերից հետո դպրոցը ցանկալի է օգտագործել արտադասարանային երկսեռ խմբակների ստեղծման համար:

Ակնհայտ է, որ առհասարակ երկսեռ խմբեր ունենալու խնդիրը բարձրացնելն անգամ նշանակում է, որ համայնքն իր գործունեության կազմակերպման հարցում, որպես կրոնական փոքրամասնություն, իշխանություններից ակնկալում է որոշակի զիջումներ: Ընդ որում նշված հարցի լուծման գործում՝ որպես աջակից եւ համագործակից ակնկալվում են հենց դպրոցների տեսուչները: Փաստորեն այդ խնդրի հետեւանքների մեղմացմանն է միտված երկսեռ խմբերի ձեւավորման պահանջը:

Հաջորդ կարեւոր խնդիրն այն է, որ Թեմական եւ Կրթական խորհուրդներն ու ծնողները բարձրացնում են դպրոցներում կրոնական, ազգային, ավանդական տոները եւ հիշատակի օրերը հետեւողականորեն նշելու պահանջը: Թեեւ այս հարցում պետք է նշել, որ իրանական իշխանությունների թողտվությամբ հայ համայնքը միշտ էլ հավատարիմ է եղել ազգային արժեքներին, սակայն լրացուցիչ սահմանափակումների վերացումը հնարավորություն կտա հատկապես մատաղ սերնդին ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական մշակույթի յուրացման համար:   

Ի հավելումն վերոնշյալի՝ համայնքում արդիական է նաեւ դպրոցի տարրական օղակներում այսպես կոչված որակական արժեւորման իրականացման հարցը, որի շրջանակներում հայերեն ու կրոն առարկաների համար այս տարի կազմվել է «Որակական արժեւորում» անունով վկայագիրը, որը տրվելու է այս ուսումնական տարուց: Փաստորեն, տարրական բաժնի հայ աշակերտի կրթական առաջադիմության մեջ ինչ-որ չափով փորձ է արվում հաշվի է առնել նաեւ հայերենին տիրապետելու հանգամանքը: Կարծում ենք, որ այդ քայլով ոչ այնքան գիտելիքների իմացության պահանջն է դրվում, որքան հայագիտական առարկաներին տրվում է խորհրդանշական իմաստ: Մինչդեռ նպատակային կլիներ, եթե այդ փաստաթուղթը հայազգի դիմորդներից պահանջվեր իրանական բուհեր ընդունվելու դեպքում: Այդ դեպքում հայ աշակերտները եւս շահագրգռված կլինեին ավելի խորը գիտելիքներ ունենալ հայագիտական առարկաներից:  

Համայնքի կյանքում հնարավոր փոփոխությունների տեսանկյունից հաջորդ կարեւոր հարցն այն է, որ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ստորագրել է այսպես կոչված «Զգայուն պաշտոններում նշանակումների մասին» օրենքը, որը փոխանցվել է Դատական համակարգին, Անվտանգության նախարարությանը, երկրի վարչական եւ զբաղվածության կազմակերպությանը եւ Պաշտպանության նախարարությանը: 

«Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամաւոր Արա Շահվերդյանի խոսքով՝ օրենքը ենթադրում է կրոնական փոքրամասնություններին եւս հնարավորություն տալ գերզգայուն պաշտոններում նշանակվելու առիթներ, ինչպիսին Հանրապետության նախագահի տեղակալի կամ փոխնախարարի պաշտոնն է:

Հարկ է նշել, որ նախագահի կողմից հաստատված օրենքը խորհրդարանում կրոնական համայնքների գործող եւ նախորդ նստաշրջանների պատգամավորների համատեղ աշխատանքի արդյունքն է: Ընդ որում, օրենքի շուրջ բավականին զգայուն մոտեցում է ցուցաբերել Սահմանադրության Պահապանների խորհուրդը, որի հետեւանքով երեք անգամ այն հետ է ուղարկվել խորհրդարան վերամշակման: Եվ միայն Պահապանների խորհրդի հաստատմամբ է օրենքը հաստատվել, որ չի հակասում Շարիաթի օրենքներին:

Նշելի է, որ նշված օրենքով զգայուն պաշտոններում նշանակում կատարելիս մերժվում է այն անձի թեկնածությունը, որի ընտանիքի անդամներն ունեն երկքաղաքացիություն: Ակնհայտ է, որ այն իրանահայերը, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, ապա այս առավելությունից նրանց ազգականները չեն կարող օգտվել:

Իսկ ինչ վերաբերում է միայն ԻԻՀ քաղաքացի հանդիսացող հայերին, ապա նրանց համար էլ խիստ կարեւոր է օրենքի այն հավելումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրությամբ ճանաչված կրոնական փոքրամասնությունները ազատված են իսլամին դավանելու նախապայմանից: Այսպիսով, ընդունվում է վերջիններիս պաշտոններում ներառվելու քաղաքացիական իրավունքը:

Փաստորեն, կարելի է նշել, որ տասնամյակներ շարունակ Իրանի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի կողմից բարձրացված որոշ իրավական բնույթի հարցեր իշխանությունների կողմից կարծես թե փորձ է արվում լուծելու: Ակնհայտ է, որ լավագույն մասնագետների պետական համակարգում ներգրավելը կարող է նպաստել հայ համայնքի որոշակի առաջխաղացմանն իրանական սոցիալական աստիճանասանդուղքում, ինչպես նաեւ վերջին տասնամյակների ընթացքում ահագնացած արտագաղթի նվազեցմանը: Այլ կերպ ասած՝ իրանական իշխանությունները այդ օրենքի կիրառմամբ կարող են ինչ-որ կերպ վերականգնել մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը կիրառված այն քաղաքականությունը, երբ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մեջ հայերը զբաղեցնում էին բարձր պաշտոններ եւ լիովին ինտեգրված էին իրանական հասարակական կյանքին: Մնում է սպասել, թե գործնականում, երբ կիրագործվի իրավական ուժ ստացած այդ օրենքը:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվ ինչքա՞ն կարելի է «կիսվել» ու կիսկսվել

Հաջորդ գրառումը

Մանդատը՝ մահա՞կ. իշխանությունը հերթական ագամ մոտենալով հեռացավ մանդատազրկության օրակարգից

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մանդատը՝ մահա՞կ. իշխանությունը հերթական ագամ մոտենալով հեռացավ մանդատազրկության օրակարգից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական