Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական գազի անհարթ ուղին

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 19-ին Թեհրան այցելության ընթացքում իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  նախատեսվում է մեծացնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրին համապատասխան Հայաստան ներկրվող գազի եւ Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները: ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ եւ Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Չեգինին, մեկնաբանելով  գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան մատակարարվող գազի պայմանագրի ժամկետը մինչեւ 2030  թվականը երկարաձգելու մասին լուրը, հստակեցրել է, որ նախկինում Հայաստան արտահանվող օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազի փոխարեն, նոր պայմանագրով,  նախատեսվում է մատակարարել օրական  2 միլիոն խորանարդ մետր գազ:

Գազի ծավալների ավելացման մասին իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, ելնելով հայ-ռուսական հարաբերություններում տիրող անորոշությունից,  կենսական նշանակություն է ձեռք բերում  Հայաստանի համար: Փետրվարի 14-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած  հայտարարությունը, թե Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի ունեցած վթարի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները, իրանական գազի ծավալների ավելացման կենսական նշանակությունն ավելի է ընդգծում:  

Հիշեցնենք, որ Հայաստանը 2009 թվականի մայիսի 23-ից  բարտերային սկզբունքով էլեկտրաէներգիայի դիմաց գազ է ստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նոր պայմանագրով, գազամատակարարումը Հայաստան շարունակվելու է մինչեւ 2030 թվականը՝ էլեկտրաէներգիայի, կամ էլ՝ վճարումների դիմաց: Պայմանագրի համաձայն,  իրանական գազի արտահանումը Հայաստան  առաջին տարում կազմել է տարեկան  1,1 մլրդ խորանարդ մետր, եւ չորս տարի անց՝  այդ ծավալը հասել 2,3 մլրդ խորանարդ մետրի: Հայաստանն էլ, ըստ պայմանավորվածության, տարեկան 3,3  մլն  կվտ   ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Իրանին:  

Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում «Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի փոխշահավետ պայմաններով փոխանակման ծավալների մեծացման հարցում բարեկամ Իրանի պատրաստակամությունը: Սակայն, մեր հետագա հաշվարկներում հնարավոր սխալներից  խուսափելու համար, անհրաժեշտ է նաեւ պատկերացում կազմել այդ հարցում Իրանի հնարավորությունների մասին: 
 
Մեկնաբանելով ներկայիս  պայմաններում Հայաստանին կրկնակի քանակությամբ գազ մատակարարելու ԻԻՀ հնարավորությունը, Իրանի էներգետիկ անվտանգության փորձագետ  Մորթեզա Բեհրուզիֆարը նշել է, որ տեսականորեն, Հայաստան   արտահանվող գազի ծավալն այնքան աննշան է, որ եթե անգման այդ թիվը  կրկնապատկվի, դարձյալ կարելի է այն չնչին համարել, ինչը որեւէ կերպ չի կարող բացասաբար անդրադառնալ Իրանի ներքին սպառողներին մատակարարվող գազի ծավալների վրա:
Հայաստան մատակարարվող ընդամենը 1 մլն  խմ գազի  մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ Իրաքը, ըստ պայմանագրի, Իրանից պետք է ստանա օրական 35 մլն  խմ,   իսկ Թուրքիան՝ 30 խմ  գազ:

Սակայն, ըստ մասնագետի, ուկրաինական ճգնաժամի պայմաններում  ձմռան ամիսներին համաշխարհային շուկայում  գազի սպառման ծավալների ավելացման պատճառով, Իրանը չունի գազի լրացուցիչ արտահանման հնարավորություն: Ըստ վերջինիս,  Իրանն անգամ իր ներքին սպառողներին բավարարելու հարցում լուրջ խնդիրներ ունի, եւ ստիպված է ներքին արտադրողների փոխարեն, ազգաբնակչության կենցաղային պահանջները բավարարելու նպատակով, առաջնահերթության կարգով, գազ մատակարարել  Իրանի էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-երին: 

Նման պայմաններում, Բեհրուզիֆարը դժվար է պատկերացնում, թե ինչպես  Իրանը կարող է նախկինից ավելի շատ գազ մատակարարել հարեւան Հայաստանին:  Փորձագետն այս հարցի լուծման միակ ելքը պատկերացնում է, «SWAP» եղանակով,  թուրքմենական գազի՝ Հայաստան ռեէքսպորտի մեջ: Հակառակ դեպքում, ինչպես փորձագետն է նշում, Իրանը հարկադրված է լինելու կրճատել երկրի ջերմակայաններին մատակարարվող գազի ծավալները:

Փորձագետը հավելել է. «Միջազգային բնույթի պայմանագրեր կնքելու  դեպքում, Իրանը պետք է  հանձնառու լինի իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ, հակառակ դեպքում, կճանաչվի որպես անվստահելի գործընկեր»:

Ըստ փորձագետի, էներգակիրների, հատկապես գազի պահանջարկը, որը կազմում է երկրի էներգետիկ զամբյուղի հիմնական մասը,  հաշվի առնելով Իրանի  տնտեսական առանձնահատկությունները, բավականին  բարձր է՝ միջազգային չափանիշների կրկնակին: Ըստ վերջինիս, նույնիսկ ամռան ամիսներին Իրանը չի կարողանում բավարարել իր ներքին շուկայի  պահանջարկը:
Հայաստան մատակարարվող գազի ծավալների կրկնապատկման դժվարություններին անդրադառնալիս Բեհրուզիֆարը նաեւ նշել է Իրանում գազի ստորգետնյա պահեստարանների սահմանափակ հնարավորությունների, ֆինասնական աղբյուրների բացակայության եւ կառավարման համակարգում առկա բացթողումների մասին: 

Գազի արտահանման դժվարությունների մասին է վկայում նաեւ  թուրքական գազի փոխադրման  BOTA   օպերատորի՝ 2023 թվականի հունվարի 8-ին Իրանից Թուրքիա գազի մատակարարումների՝ մինչեւ 70 տոկոս կրճատման մասին  տարածած լուրը, որը պարբերական բնույթ է կրում: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես երկու շաբաթով դադարեցվել էր գազի մատակարարումը Թուրքիա:   Էլ  չենք խոսում  Իրանից մատակարարվող գազի ծավալների ավելացման հարցում մեծ շահագրգռվածություն ցուցաբերող Իրաքի մասին, որը, հաշվի առնելով Իրանի արտաքին քաղաքականության մեջ այդ երկրի բացառիկ նշանակությունը, կարող է Իրանի համար լրացուցիչ «բեռ» դառնալ:  

Փետրվարի 27-ին Իրաքի էներգետիկայի նախարարության տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ներկայումս գազի մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում Բաղդադի ու Թեհրանի միջեւ: Ըստ նույն նախարարության մամուլի խոսնակի, Իրաքը մտադիր է իր ՋԷԿ-երի  արտադրությունն ավելացնելու նպատակով, ավելի մեծ քանակությամբ գազ ներկրել Իրանից: Ըստ մամուլի հաղորդագրության, ներկայումս վերականգնվել է Իրանից օրական 7 մլն    խորանարդ մետր գազի արտահանումը դեպի Իրաք, որը պետք է կազմեր օրական 35 մլն խորանարդ մետր:

Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել մեկ այլ կարեւոր հանգամանք. ռուսական գազի փոխարեն Հայաստանին կրկնակի ծավալով   գազ մատակարարելու Իրանի պատրաստակամությունը, որը Մոսկվային զրկում է Երեւանի վրա  ճնշում գործադրելու հզոր լծակից,  կարող է, մեղմ ասած՝   դուր չգալ  Ռուսաստանին:  Իսկ այսօր, ուկրաինական պատերազմից մեկ տարի անց,  ռուս-իրանական հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ Մոսկվան, ցանկության դեպքում, կարող է Թեհրանին «համոզել» հրաժարվելու Հայաստանի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորվածությունից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«20 տարվա տեւական իշխանությունից հետո Էրդողանն ընտրությունները տանուլ տալու շեմին»

Հաջորդ գրառումը

Արտահոսքեր, ենթադրություններ, անորոշություն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Արտահոսքեր, ենթադրություններ, անորոշություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք...

ԿարդալDetails

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական