Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայել. Հայոց ցեղասպանության անունով հրապարակ՝ Հայֆայում եւ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի՝ Պետահ Տիկվայում

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի մարտի 17-ի համարում տեղեկացրել էինք, որ վերջերս Իսրայելի Հայֆա քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ այդ ողբերգությանը նվիրված հուշահամալիրի ստեղծման օգտին: Չնայած Իսրայելի կառավարության կողմից այս վերջինն արգելելու Թուրքիայի դեսպանի պահանջին, այդ լուրը հայտնած ճանաչված ճանապարհորդ, լրագրող եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երկրում մեծությամբ երրորդ այս քաղաքում արդեն մարտի 20-ին Հայոց ցեղասպանության անվան  հրապարակ է բացվել ու տեղադրվել է հուշաքար: Հետագայում այդտեղ հուշարձան է կանգնեցվելու: Հուշաքարին իվրիտ լեզվով գրված է. «Ի հիշատակ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից սպանված 1,5 միլիոն հայերի»:

Իսկ նույն երկրի մեկ այլ՝ Պետահ Տիկվա քաղաքում, որն այստեղ առաջինն է դեռ երեք տարի առաջ ճանաչել Հայոց ողբերգությունը եւ եռալեզու (ներառյալ հայերենը) նույնաբովանդակ մակագրությամբ հուշահամալիր ստեղծել, օրերս զբոսայգի են վերակոչել Շառլ Ազնավուրի անունով: Այդ առիթով կազմակերպված հանդիսությանը, Ա. Լապշինի վկայությամբ, մասնակցել են Պետահ Տիկվայի քաղաքապետը, Իսրայելում Հայաստանի դեսպանը, հայ հոգեւորականության ներկայացուցիչներ, եվրոպացի դիվանագետներ եւ քաղաքի հարյուրավոր բնակիչներ:

Այս հանրային այգում մեծ շանսոնյեի ապագա հուշարձանի տեղում դրվել է հուշաքար, որին, ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, գրված է. «Շառլ Ազնավուր. 1924-2018. երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, որն իր կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին եւ արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:

Իսկ հայկական թեմային պարբերաբար անդրադարձող Ալեքսանդր Լապշինը հույս է հայտնել, թե (այս քաղաքների) նախաձեռնությունը կպաշտպանեն Իսրայելի նաեւ այլ քաղաքներ, ապա եւ երկրի խորհրդարանը…

Ի դեպ, հայտնի բլոգերն իր էջում նաեւ պատմել է մանրամասներ 2013 թվականի իր առեւանգման, Բաքվի բանտ տեղափոխման, այնտեղ իր նկատմամբ կտտանքների, մահափորձի եւ ապա Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի դատական որոշման, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի բանաձեւի մասին, որոնցով Բաքուն դատապարտվել էր եւ նա՝ ազատվել: Որովհետեւ իր թիկունքին կանգնել էին Ռուսաստանը, Իսրայելը,  Եվրոմիությունը, միջազգային սկանդալ էր եղել:

Իսկ ո՞վ պիտի կանգնի սեփական հայրենիքում, աշխարհի աչքի առաջ արդեն չորրորդ ամիսը խիստ շրջափակմամբ ցեղասպանության ենթարկվող արցախահայ ոչ թե մեկ, այլ 120 հազար մարդու թիկունքին…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երվանդ Ազատյան

Հաջորդ գրառումը

Մեր անբասիր ընկերը ԿԱՄՈ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մեր անբասիր ընկերը ԿԱՄՈ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական