Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
66
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Եղանակի տեսության երկակի ստանդարտ

«Երկակի ստանդարտը» քաղաքագիտական ու բարոյագիտական եզրույթ է՝ միջազգային անցուդարձերի ու գործողությունների խտրական մոտեցումները գնահատելու համար:
Տերմինը հայտնվել է 19-րդ դարի կեսերից՝ տղամարդկանց  ու կանանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի մասին տեսակետ արտահայտելու համար:  

Մեր իրականության մեջ «երկակի ստանդարտի» օրինակները բազմաթիվ են.  «Մուծվող» եւ «չմուծվող»  օլիգարխներին «քաղցր» կամ «թթու»  «աչքով»  նայելը, բուհերն ու խաղատները մայրաքաղաքից դուրս բերելու առաջնահերթությունը որոշելու հարցում խտրական  մոտեցումները, այս կամ այն ներկայացումը բեմադրելու պատճառով տարբեր թատրոններին  տրվող կանխակալ  գնահատականները, բժշկական կենտրոններում պետպատվերի ու սոցփաթեթի շահառու ճանաչվելու հարցում  կողմնակալ որոշումները, պետական պարգեւներ ու պատվավոր կոչումներ  շնորհելիս հատուկ «վերաբերմունք» ցուցաբերելու ավանդույթը «երկակի ստանդարտի»  դասական օրինակներից ընդամնեը մի քանիսն են:

Տարբեր լեզուներում կիրառվող այս եզրույթն անգլերեն «double standard»  բառակապակցության բառապատճենումն է, որից ունենք  գերմաներեն՝ doppelter standard, ռուսերեն՝ двойной стандарт, թուրքերեն՝ çiftte standart, իտալերեն՝ doppio standard եւ այլն:

Միայն իրանցիներն են հրաժարվել բառապատճենման այս եղանակից, եւ միեւնույն երեւույթի տարբեր գնահատականների մասին խոսելիս, «երկակի ստանդարտի» փոխարեն,  հիմք են ընդունել  իրանական կենցաղին բնորոշ մի պատմություն՝ կիրառելով «ՆՈՒՅՆ  ԵՐԹԻԿՈՒՄ  ԵՐԿՈՒ  ՏԱՐԲԵՐ ԵՂԱՆԱԿ» yek bam o do hava  պարսկերեն թեւավոր արտահայտությունը:
Իսկ որտեղի՞ց է գալիս  այս թեւավոր խոսքը:

Ոչ վաղ անցյալում, քանի դեռ օդորակիչներն իրանցիների կենցաղում լայն տարածում չէին գտել,   ամառային տապ օրերին Թեհրանում ընդունված էր գիշերել տան կտուրների վրա փռած  անկողիններում:

Պատմում են, որ  մի տարեց կին, մինչեւ անկողին մտնելը,  հետաքրքրասիրությունից ելնելով՝  որոշում է այցելել կտուրի մի հատվածում քնել պատրաստվող  իր աղջկան ու փեսային, եւ մյուս կողմում՝ արդեն  քուն մտած որդուն ու հարսին: Երբ նա հարսին անկողնում նկատում  է որդու հետ գրկախառնված, արթնացնում է ու կշտամբում,  թե  այս զով գիշերով ի՞նչ կարիք կա գրկախառնված քնել: Եւ երբ տարեց կինը կտուրի մյուս հատվածում իր աղջկան ու փեսային  տեսնում է, որ  իրարից հեռու են  պառկած, այս անգամ  խորհուրդ է տալիս չմրսելու համար գրկախառնվել: Աղջկան ուղղված այս խորհուրդը լսելով, հարսը դիմում է սկեսուրին ու կտուրի մյուս կողմից արտասանում՝ 

Նույն երթիկում, տեր Աստված, երկու տարբեր եղանակ,
Մի տեղ շոգ է ահավոր, մի տեղ  ցուրտ է խայտառակ:

«Երկակի ստանդարտի» հայերեն տարբերակը թերեւս կարող էր լինել՝  «Իմ ոչ ասելը չի նշանակի այո» թեւավոր դարձած խոսքը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկովյան տնտեսական ֆորումը Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ նոր աշխարհակարգի մասին

Հաջորդ գրառումը

Ժամանակներն ու մենք՝  Կ. Պոլսի  «Ժամանակ» օրաթերթի գլխավոր  խմբագրի դիտակետից

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ժամանակներն ու մենք՝  Կ. Պոլսի  «Ժամանակ» օրաթերթի գլխավոր  խմբագրի դիտակետից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական