Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիլեմա

Մանկուց ինձ սովորեցրել են ընտրություն կատարել լավի ու վատի միջեւ: Երբ նոր էի սկսել տարբերակել լավը վատից, սեւն սպիտակից, մեծը փոքրից, չարն էլ բարուց, մեծահասակները, հանուն զվարճանքի, հաճախ էին հարցնում՝ պապայի՞դ ես շատ սիրում, թե՞ մամայիդ: Թեեւ հարցադրումը կարճ պատասխան էր ենթադրում , բայց խորամանկում էի, ու ասում՝ թե՛ պապային, թե՛ մամային: Դրանով, իմ արեւին, կանխում էի իմ սիրույն ավելի քիչ արժանացած ծնողներիցս մեկի վրդովմունքը:

Երբ սկսեցի իրարից տարբերակել նաեւ արդարն ու անարդարը, գեղեցիկն ու տգեղը, խորամանկությունն ու միամտությունը, իմ նախասիրություններն ու ճաշակը ճշտող հարազատներս սկսեցին ավելի լուրջ երկընտրանքներ առաջադրել. -ձեր դասարանից որ մեկին ես ավելի շատ սիրում՝ Լալայի՞ն, թե՞ Ալլային, Կառայի՞ն, թե՞ Զառային…
Ավելի հասուն տարիքում, երբ արդեն իմ կյանքի կարեւորագույն ընտրությունների հարցում կարողացել էի խուսափել լուրջ սայթաքումներից, ու դեպի ապագա տանող իմ քայլերն ավելի հաստատուն էին թվում, առօրյա կյանքում ի հայտ էին գալիս նոր տիպի մանր-մունր երկընտրանքեր:

Հյուրասիրվելիս, օրինակ, հարցնում էին՝ թե՞յ ես սիրում, թե՞ սուրճ: Ես էլ բլից պատասխանի համար նախատեսված ժամանակի մեջ տեղավորվելու շտապողականությամբ, ինքս ինձ մտածում էի՝ եթե թեյ ասեմ, պիտի հարցնեն՝ սեւ ,թե՞ կանաչ , սեւի դեպքում էլ ՝ բա՞ց գույնի, թե՞ մուգ, փո՞քր բաժակով, թե՞ մեծ, սա՞ռը, թե՞ տաք… Դրա համար էլ անմիջապես պատասխանում էի՝ «հայկական դառը սուրճ»:

Եղել են դեպքեր, երբ լավի ու վատի միջեւ ընտրություն կատարելու իմ նախկին գիտելիքներն այլեւս ժամկետանց են եղել: Օրինակ, պատահել է, երբ համապետական ընտրություններին ստիպված եմ եղել ոչ թե ընտրություն կատարել լավի ու վատի, այլ վատի ու վատթարագույնի միջեւ: Ինչ արած, երբեմն նաեւ պետք է վատթարագույնից փրկվելու համար վատի փեշն ընկնել:
Անցնում էին տարիներն ու իմ առջեւ դրված երկընտրանքներին ավելանում էին նաեւ քաղաքական ու մշակութային կողմնորոշման հարցերը: Արեւե՞լքը նախասիրել, թե՞ Արեւմուտքը: Արեւելյա՞ն բարքերն ընտրել, թե՞ Արեւմուտքինը: Իմանալով հանդերձ, որ երկուսին միաժամանակ ընտրելով, իմ «սիրույն» չարժանացած կողմերից մեկի զայրույթը կանխելու խորամանկությունս այլեւս չէր անցնելու, որոշեցի ընտրել երկուսն էլ՝ թե՛ Արեւելքը, թե՛ Արեւմուտքը, իհարկե, մերժելով դրանց վատ կողմերը:

Թվում էր, մանր-մունր ընտրանքներից բացի, այլեւս սպառվել է բախտորոշ երկընտրանքների պահեստարանը, երբ ի հայտ եկավ խաղաղության ու հայրենիքի միջեւ ընտրություն կատարելու այսօրվա առաջադրված դիլեման, որի հարցում իմ վճռականությունն այլընտրանք չուներ:

Իհա՜րկե հայրենիքը:

Մեր ինչի՞ն է պետք խաղաղ աշխարհն առանց Հայաստանի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ Մեր Երկրին Գերագոյն Պատասխանատուն Անպատասխանատու Է Եւ Ո՛Չ Միայն

Հաջորդ գրառումը

Իսրայէլը նեղ կացութեան մատնուած է

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իսրայէլը նեղ կացութեան մատնուած է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական