Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ճակատագիրը

Աշխարհի արարչագործությանը հաջորդած սկզբնական շրջանում մարդիկ բավարարվում էին միայն բանավոր խոսքով: Այդ պատճառով էլ այն ժամանակ, երբ դեռ չէր հնչել «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած», մարդիկ պատմություն կերտելու մասին անգամ չէին մտածում:
Ավելի ուշ մարդ արարածը որոշեց բանավոր խոսքը վերածել նաեւ գրավորի:

Հայերը առաջիններից էին, որ տիրապետեցին գրելու արվեստին, եւ քարքարոտ Հայաստանում, քարերի առատության շնորհիվ, սկսեցին իրենց միտքը քարի վրա քերելով արձանագրել:

Այն, որ «գրել» բայը ծագում է «քերել» ու «քերթել» բայերից, կարող են վկայել թե՛ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը, եւ թե՛ «քերթողահայր» Մովսես Խորենացին:

Պարույր Սեւակի համար էլ գրելու հոմանիշը «դաջել»-ն էր, ինչից էլ ծնվել է նրա հայտնի բանաստեղծական տողը.

«Հողի վրա կրունկովս ճակատագիր եմ դաջում»…

Եվ երբ Աստծուն զեկուցեցին, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական այբուբենը, Արարիչը որոշեց իր ընտրյալ ազգի «գլխին գալիքը»՝ կյանքի սցենարը, դաջել հայի ճակատին, որի արդյունքում մեր բառամթերքում հայտնվեց «ճակատագիր» բառը:

Սակայն մեզնից բացի, թուրքերի ու պարսիկների բառային կազմի մեջ եւս տեղ գտավ հայերի լեզվամտածողությանը համահունչ այս պատկերացումը. թուրքերենում՝ alın yazısı  (ճակատին գրված), իսկ պարսկերենում՝ sar-nevešt (գլխին գրված) ձեւերով: Թե ով ումից է փոխառել այս բառակազմությունը, կամ արդյոք այն պարզապես հարեւան ժողովուրդների միանման լեզվամտածողության արդյունք է, թող լեզվաբանները դատեն:

Եթե Աստված առանձին վերցրած յուրաքանչյուր հայի ճակատին էր գրանցել նրա կյանքի ամբողջ ընթացքը, ապա անվանի գրող Սուրեն Այվազյանն էլ գրեց «Ճակատագիրն Հայոց» պատմավեպը եւ դրանում նկարագրեց հայ ժողովրդի գոյաբանական ամենածանր շրջանի՝ Մեծ Եղեռնի պատմությունը:

Եվ Հովհաննես Շիրազն էլ մարգարեաբար կանխորոշեց մեր ճակատագիրն ու ասաց.
Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն

Հայերն ապրել են, ապրում են, կապրեն:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազատությունից զրկված գիտությունը վերածվում է գաղափարախոսության

Հաջորդ գրառումը

Անդրեա Սավորանի Ների. Տեսողական հետաքննություն  նախնիների մասին

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Անդրեա Սավորանի Ների. Տեսողական հետաքննություն  նախնիների մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական