Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի նշանակումների հնարավոր ազդեցությունները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
29
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած Թրամփն իր պաշտոնավարությունը որպես նորընտիր նախագահի ստանձնելու է միայն հաջորդ տարվա հունվարի 20-ից սկսած, իր կատարած նշանակումներն արդեն իսկ բավական արժեքավոր նյութ են տալիս հասկանալու, թե ինչ ուղղությամբ է գծագրվելու եւ հետագայում զարգանալու Մ. Նահանգների արտաքին քաքաղաքականությունը: Մինչ նա դեռ հնավորություն կունենա պարզաբանելու իր դիրքորոշումը ինչպես լրագրողների հետ հարազրույցների, այնպես էլ իր հանդիսավոր երդմնառության ընթացքում, նախնական տեղեկությունները թույլ են տալիս մեզ գաղափար կազմելու, թե ինչ մոտեցում է նա դրսեւորելու համաշխարհային մասշտաբի խնդիրներին:

Իրականում Թրամփի նոր վարչակազմը շատ արագ է ձեւավորվում: Արդեն իսկ նշանակված են արտաքին քաղաքականության գլխավոր պաշտոններն զբաղեցնողները: Տարբեր պաշտոններում առաջադրված անձնավորություններն ու նրանց անցյալի արտահայտությունները միջազգային այս կամ այն խնդրի վերաբերյալ, թույլ են տալիս մեզ հստակ պատկերացնել, թե ինչ հնարավոր առաջնահերթություններ է որդեգրելու նոր կաբինետը:

Սկսենք գլխավոր դիվանագետից, որ հաջորդ տարի կփոխարինի ներկայիս պետքարտուղար Բլինքենին: Այդ պաշտոնում նշանակված է Մարկո Ռուբիոն, որ հայտնի է իր հակաչինական տրամադրվածությամբ, Իսրայելի նկատմամբ աներկբա պաշտպանությամբ ու հավատարմությամբ եւ հայկական համայնքի հետ սերտ հարաբերությամբ: Ըստ իր Twitter-յան գրառումների, նա հետեւողականորեն կոշտ քաղաքականություն է վարել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Մինչ այս հանգամանքը գուցե ուղղակիորեն էական ազդեցություն չունենա հայկական համայնքի կամ նրա կազմակերպությունների վրա, այդուհանդերձ Չինաստանի, Իրանի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի որոշ երկրների հանդեպ նրա կոշտ դիրքորոոշումը կարող է ձեւավորել ամբողջ վարչակազմի ընդհանուր մոտեցումները:

Փիթ Հեգսեթը առաջադրված է ստանձնելու պաշտպանության քարտուղարի պորտֆելը: Նա հայտնի է Իրանի եւ Չինաստանի նկատմամբ իր կոշտ եւ անսասան դիրքորոշմամբ, ինչպես նաեւ միջինարեւելյան հակամարտության հարցում իսրայելամետ քաղաքականությամբ: Նա հաճախ է զգուշացրել, որ Չինաստանի ռազմական առաջխաղացումերը կարող են լուրջ մարտահրավեր լինել ամերիկյան գերիշխանության հաստատման համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Հեգսեթը նշել է. «Չեմ ցանկանում, որ Ամերիկան այն աստիճան ներգրավված լինի Եվրոպայում, որ Ռուսաստանին մղի միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությանը»: Նա ժամանակին քննադատել է Մ. Նահանգների շռայլ ծախսերը Աֆղանստանում եւ Իրաքում եւ զգուշացրել, որ նման շռայլումներ չկատարվեն Ուկրաինայի հարցում:

Կոնգրեսական Մայք Ուոլցը նշանակվել է Ազգային Անվտանգության խորհրդական: Այս անձնավորությունը եւս վճռական է տրամադրված Չինաստանի նկատմամբ, մինչդեռ Ջոն Ռադկլիֆը, որն ստաձնելու է ԿՀՎ-ի պետի պաշտոնը, առաջնահերթ է համարում Չինաստանին հակադարձելը, որպես արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություն:

Ամերիկյան քաղաքականության մեջ ակնհայտ հայամետ դիրքորոշում ունեցող Տուլսի Բաբբարդը, որն Արցախ է այցելել 2017-ին եւ նվիրատվություն է կատարել Համահայկական հիմնադրամին, առաջադրվել է ղեկավարելու Ազգային Հետախուզական Ծառայությունը (NIS): Այդ պաշտոնում նա վերահսկելու է 18 հետախուզական գործակալություններ եւ ծառայելու է նախագահին որպես հետախուզության գծով նրա առաջին խորհրդականը:

Մեկ ուրիշ ակնհայտորեն հայամետ անձնավորություն՝ Ռոբերտ Քենեդին էլ հավանաբար կգլխավորի Առողջապահության եւ հումանիտար ծառայությունների դեպարտամենտը:

Հիշատակված նշանակումները նոր հնարավորություններ են բացում Ամերիկայի հայկական համայնքների եւ կազմակերպությունների առաջ, որպեսզի նրանք ակտիվ կերպով համագործակցեն Թրամփի հանրապետական վարչակազմի հետ. մի բան, որ նրանք փորձում էին իրականացնել նրա նախորդ պաշտոնավարության ժամանակ:

Չնայած այդ վարչակազմի որոշ անձնավորություններ, ինչպիսիք են Վիվեք Ռամասուամին, ուղղակիորեն առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ, նրանց պաշտպանությունը, այնուամենայնիվ, կարող է նշանակալիորեն նպաստել առաջ տանելու հայկական որոշ հարցերի լուծումը:

Գալով Հայաստանին եւ նրա անվտանգության հետ կապված խնդիրներին, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կրիտիկական գործոններ եւ սցենարներ: Եթե Թրամփին չհաջողվի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին եւ Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները է՛լ ավելի վատթարանան, ու միաժամանակ ճնշումներն Իրանի դեմ սաստկանան, կամ որ ավելի վատ է, Ամերիկան ուղիղ ռազմական գործողություններ ծավալի նրա դեմ, ապա հետեւանքները խիստ աղետալի են լինելու Հայաստանի համար: Հայաստանի շահերը պահանջում են ավելի սերտացում Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններում եւ առավել թուլացում, ինչպես Օբամայի նախագահության ժամանակ, Մ. Նահանգներ-Իրան լարվածության:

Հաշվի առնելով Թրամփի թիմակիցների քաղաքական հայացքներն ու նրանց գործողությունները, մեծ է հավանականությունը, որ Իսրայելին թիկունք կանգնելն ու Իրանի դեմ կոշտ քաղաքականություն վարելը կլինեն առաջնահերթություններ: Իսկ Չինաստանի հարցում կարծեմ արդեն «կոնսենսուս» գոյացել է թիմի ներսում որդեգրելու կոշտ դիրքորոշում:

Համենայնդեպս, Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավումը կարող է «նոր հեռանկարների պատուհան» բաց անել Հայաստանի առաջ: Մնում է պարզել, թե Թրամփն իրո՞ք հանդես է գալու որպես խաղաղարար եւ գործարար, ինչպես խոստացել է ընտրարշավի ժամանակ, թե՞ առավել հակված է լինելու Իսրայելին անսակարկ թիկունք կանգնելու գաղափարն իրականացնելու իր նախկին խոստումներին:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուրարտական սաղավարտ ու վահաններ Վանա լճի կործանված ամրոցում

Հաջորդ գրառումը

Լեհաստանի նախագահի այցն ընդգծեց ԵՄ-ում Վարշավայի առանցքային դերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Լեհաստանի նախագահի այցն ընդգծեց ԵՄ-ում Վարշավայի առանցքային դերը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական