Թուրքիան դեռ չի համաձայնել, բայց ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները չեն թաքցնում, որ բանակցությունները հաջողելու են

126

Գերմանական ԶԼՄ-ներն աշխույժ քննարկում են, թե ՆԱՏՕ-ի հյուսիսային ընդլայնման՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի՝ առայժմ կոշտ «ոչ»-ն ի՛նչ պայմաններ է թելադրում։ Էրդողանի «բեւեռացնելու բացառիկ արվեստն» այս անգամ էլ գործում է. Անդամակցության հայտ ներկայացրած երկու երկրների ՝ քրդական PKK-ին աջակցելու, իսկ 2019-ին Հյուսիսային Իրաքում ՆԱՏՕ-ի Թուրքիայի հասցեին քննադատությունը, ներքին ճակատում իր համերկրացիների անվտանգությունը խաղարկելով, Էրդողանը բարձրացնում է խաղադրույքը։  Գերմանացիները նկատել են տալիս, որ տնտեսական ճգնաժամը նվազեցնում է 2023-ին Էրդողանի վերընտրվելու հնարավորությունը, իսկ քրդերի թեման թուրք ժողովրդի անվտանգությանն է առնչվում։ Ճիշտ պահն է Թուրքիայի համար իր կարեւորությունը վերաշեշտադրելու։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ