Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի նախագահն արդեն ԵՄ-ին է սպառնում պատասխանել

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ…»,- ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 12-ին կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել էր Հայաստանի պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը: Մեր պատվիրակն, իհարկե, քաղաքավարի ու մեղմ էր ասել: Ահա այդ երկրի ու նրա ղեկավարի վերաբերյալ մի քանի վերնագրեր միջազգային լրատվամիջոցների վերջին 3-4 ամիսների հրապարակումներից. «Թուրքիայի առաջնորդը գլխացավանք է մնում Բայդենի համար, չնայած Ուկրաինայի հետ գործարքին նրա օգնությանը», «Թուրքիայի քաղաքականությունը նյարդայնացնում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին» (Նյու Յորք թայմս, ԱՄՆ), «Թուրք զավթիչների կողմից Ռաքքայի նահանգի հյուսիսի հրետակոծության զոհ են դարձել խաղաղ բնակիչներ», «Երեք զինվորականներ զոհվել ու եւս վեցը վիրավորվել են թուրք զավթիչների կողմից Հալեպի նահանգի օդային ռմբակոծությունից» (ՍԱՆԱ գործակալություն, Սիրիա), «Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ՌՕ ուժերը օգոստոսի 23-ին 78 անգամ խախտել են երկրի օդային տարածքը» (ՏԱՍՍ, ՌԴ), «Ամերիկացի սենատորը Թուրքիան դասել է աշխարհի գլխավոր սպառնալիքների շարքը» (Ռամբլեր),  «Չի համապատասխանում ամերիկյան պետական կառույցի (անգլ. establishment – Գ. Մ.) պատկերացումներին». ինչու են ԱՄՆ-ում Թուրքիան կոչել մարտահրավեր (challenge) համաշխարհային հանրությանը» (RT միջազգ. հեռուստացանց)…

Այս ամենը, սակայն, առայժմ կարծես թե ասվում ու անցնում են, իսկ «Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ խաղարկող» (կասեինք՝ հաջողությա՛մբ խաղարկող), ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարաբերությունները աշխարհի հզորների հետ էականորեն չեն տուժում: Իսկ դա բխում է կողմերից ամեն մեկի համար այդ երկրի եւ նրան վերապահված դերի կարեւորությունից, որի գիտակցումն էլ Էրդողանի Թուրքիան կարողանում է հմտորեն օգտագործել ի շահ իր հեղինակության մեծացման ու իր նպատակների: Հանդես է գալիս նաեւ իբրեւ խաղաղարար, աշխատում իր ձայնն ու մասնակցությունն ավելի լսելի դարձնել անգամ աշխարհի գործերում (օրինակ՝ կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը), առիթը ներկայանալու դեպքում՝ նաեւ իրենը պնդել (հիշենք Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ կապված ՆԱՏՕ-ական պատմությունը), քննադատել ու սպառնալ:

Ռուսական ՌԻԱ նորությունների գործակալության հաղորդմամբ, նոյեմբերի 11-ին ելույթ ունենալով Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում իրեն թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանի հանձնման ժամանակ, Էրդողանը ցասումով հիշել է, որ իր երկրին արդեն կես դար պահում են «Եվրոմիության դռների առջեւ»: «Մեզ 52 տարի ստիպել են տառապել ԵՄ-ի դռների մոտ: Նույն բանը դեռ շարունակում են անել: Բայց մենք դրա պատասխանը կտանք, երբ ժամանակը գա»,- գործակալության փոխանցմամբ՝ սպառնացել է Թուրքիայի ղեկավարը:

Թուրքական պետությունը, ինչպես հաղորդվում է, 1963 թվականին Եվրոմիության հետ (այն ժամանակ՝ ԵՏՄ) ստորագրել է ընկերակցության համաձայնագիր, իսկ 1987-ին բուն համայնքին անդամակցելու հայտ է ներկայացրել: Սակայն անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, բայց բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով, որոնց շարքում՝ Հայոց ցեղասպանության իր պատասխանատվությունը ուրանալու փաստը:  

Թուրքիան նաեւ չի ընդունել Ստամբուլում օրերս տեղի ունեցած ահաբեկչության առիթով ԱՄՆ-ի պաշտոնյաների ցավակցությունը: «Մենք ցավակցություններ չենք ընդունում բոլորից: ԱՄՆ-ն փորձում է գառ մնալ՝ լինելով Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության իրական համակարգողը»,- թուրք արտգործնախարարի այս խոսքերը կարդացինք առցանց «Ազգ»ում:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առաջացած խնդիրը, ինչպես հայտնի է, հիմնականում կապված է վերջին տարիներին Անկարայի կողմից ռուսական -400 համակարգերի գնման հետ, որի պատճառով ԱՄՆ-ը կասեցրել էր նրան F-16 տիպի 40 նոր ինքնաթիռների եւ ունեցած եւս 80 կործանիչների արդիականացման համալրող մասերի վաճառքը: Թուրքիան էլ սպառնացել էր գնել ռուսական -35 ինքնաթիռներ: ՆԱՏՕ-ի այս տարվա հունիսյան գագաթնաժողովից հետո, երբ որոշ առաջընթաց ձեռք բերվեց Շվեդիայի ու Ֆինլանդիայի այդ դաշինք մուտքի հարցում  Թուրքիայի հետ համաձայնության առումով, Բայդենի վարչակարգը հայտարարեց, որ կաջակցի վերը նշված վաճառքի գործարքի կայացմանը: Վերջերս ռուսական որոշ լրատվամիջոցներ  հայտնեցին, թե ԱՄՆ-ը հանել է թուրքերի հետ F-16-ների գործարքի սահմանափակումը: Ըստ «Գազետա.ռու»-ի հոկտեմբերի 12-ի հրապարակման, խոսքն առայժմ այն մասին է, որ թուրքական թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Սենատը հանել է այդ գործարքի հետ կապված օրինագծի իր տարբերակում դրված նախապայմանները, սպասվում են համանման գործողություններ նաեւ Ներկայացուցիչների պալատից:

Սակայն այս վերջին հարցում նորություն դեռ կարծես թե հայտնի չէ: Երեւի խնդիրը կպարզվի ամերիկյան նոր կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով այդ երկրի իշխանությունում ուժերի վերջնական վերաբաշխումից հետո:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր պատճառը «Հայելի» ակումբն է, իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ ՀՌՀ-ն չի ասի՝  «Լրաբերի» քաղաքական թեւը մի քիչ թուլացրեք

Հաջորդ գրառումը

Սամարղանդը Հայաստանի ապագայում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Սամարղանդը Հայաստանի ապագայում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական