Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքերէն հատոր օսմանահայ մտաւորականութեան մասին

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական «Նոբել» ակադեմիական հրատարակչութիւնն այս տարի լոյս է ընծայել Անկարայի համալսարանի պրոֆեսոր, տիկին Եըլդըզ Դեւեջի Բոզքուշի «19-րդ դարի Օսմանեան կայսրութեան հայ մտաւորականները» թուրքերէն հատորը (408 էջ):  Այն պարունակում է 44 հայ մտաւորականի կենսագրութիւն: Նրանց մէջ առկայ են ինչպէս հանրածանօթ դէմքեր (Յակոբ Պարոնեան, Գրիգոր Զoհրապ, Թովմաս Թէրզեան), այնպէս էլ պակաս յայտնի եւ անծանօթ մնացած մի շարք գործիչներ, որոնց թւում են թուրքերէն (հայատառ) առաջին վէպի հեղինակ Յովսէփ Վարդանեանը (Վարդան Փաշա), լեզուաբան թուրքագէտներ Տիրան Քելեկեանը (ի դէպ, Մեծ եղեռնի զոհ) եւ Յակոբ Մարթայեանը (Դիլաչար), պետական թարգման Անտոն Եաւէր Փաշա Թընկըրը, գիւղատնտես Նշան Գալֆայեանը, մանկավարժ Ռեթէոս Պերպերեանը, ֆիզիկոս, թուրքերէնով առաջին բժշկական գրքերի թարգմանիչ (ֆրանսերէնից) Յակոբ Հանտանեանը եւ ուրիշներ: Գրքի գլխաւոր արժանիքը քիչ ծանօթ անձանց մոռացութիւնից հանելն է, ինչպէս նաեւ մերօրեայ թուրքալեզու ընթերցողին անցեալի հայ ականաւոր գործիչներին ծանօթացնելը:

Որպէս գրքի նախաբան զետեղուած է Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանի նամակը՝ ուղղուած հեղինակին: Նա իր խօսքում մասնաւորապէս նշել է. «Ինչ ես յատկապէս գնահատում եմ այն է, որ այս համատեքստում, ինչպէս բազմիցս կատարուել է, օսմանեանն ու հայկականը, բացայայտօրէն, ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն, իրարից մեկուսացած կամ նոյնիսկ հակասական տարր չեն, որոնք միմեանց լրացնում են ամենախելամիտ ենթադրութեամբ, բայց չեն կարողանում ներքին շփման մէջ մտնել: Հետեւաբար, ձեր գիրքը մի բաց է լրացնում: Ցանկանում եմ իմ շնորհակալութիւնն ու շնորհաւորանքները յայտնել օսմանեան հայկական ընդհանուր գաղափարների պատմութեան մէջ այս կարեւոր ծառայութեան եւ ներդրման համար»:

Հատորն օժտուած է պատկերազարդումներով` ներկայացուած մտաւորականների դիմանկարները եւ նրանց հրատարակած գրքերի շապիկների լուսանկարները: Գիրքը եզրափակւում է հարուստ մատենագիտութեամբ` հիմնականում թուրքերէն, հայերէն եւ անգլերէն գրքեր եւ մամուլ:

Աւելացնենք, որ դոկտոր Եըլդըզ Դեւեջի Բոզքուշն այս տարի մասնակցել է Վենետիկի հայոց լեզուի եւ մշակոյթի ամառային խտացեալ դասընթացին: Նրա յաջորդ հատորը վերաբերելու է Օսմանեան կայսրութեան մտաւորական հայուհիներին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սննդամթերքի անվտանգությունը՝ գիտնականների ուշադրության կենտրոնում

Հաջորդ գրառումը

Վերահրատարակվեց ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ«Կյանքիս հուշերը» գիրքը

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Վերահրատարակվեց ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ«Կյանքիս հուշերը» գիրքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական