Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող իշխանությունները գլուխ ցավեցնեն

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան հանրության մի զգալի հատվածը այդ նույն հանրության հիմնական մասի կողմից մուծվող հարկերից ու տուրքերից գոյացող բյուջեից վարձատրվող պաշտոնյաներ ու պատասխանատուներ են, որոնք կոչված են ինչ-որ բան անել հանրության բոլոր շերտերի կյանքն ու կենցաղը տեսանելիից մինչեւ ցգալի բարեփոխելու ուղղությամբ: Ծանր աշխատանք է, որ բազմակողմանի ու բազմաբնույթ ունակություններ ու ջանքեր է պահանջում, կարճ ասած` հմտություններ, որոնք այլ մեկը չի կարող կատարել: Ահա այս առումով փորձեցի դիտարկել մեր երեւելիներից իշխանական պատգամավորուհու այն հայտարարությունը, որ «մինչեւ 2030 թվականը ՀՀ-ում արեւային էներգիայի մասնաբաժինը հասցնելու ենք ընդհանուր արտադրվածի 15 տոկոսին»:

Նկատենք, որ խոսքը տվյալ պահին էլեկտրական էներգիայի մասին էր, որն էներգիա հասկացության բաղադրիչներից մեկն է, գուցե` կարեւորագույնը: Բայց դա չէ կարեւորը, այլ այն, թե ինչ ծավալների հետ է կապված ԱԺ-ում մեծամասնություն ունեցող պատգամավորի մտահոգությունը: Հարցն այն է, որ թե գործադիր եւ թե օրենսդիր իշխանությունները անցած տարիներին երբեւէ չեն քննարկել ՀՀ առաջիկա տասնամյակների էլեկտրաէներգետիկ ապագայի խնդիրը, հիմնականում այն հիշելով նոր ատոմակայան ու արեւային հզորություններ ունենալու հարցերի սահմաններում: Այդպես էլ պարզ չէ միջուկային նոր կայանի հզորությունը եւ թե ինչ է իրենից ներկայացնում խոստացվող 200 մեգավատ արեւային պանելների խումբը: Եվ հարցը` արդյոք ՀՀ տնտեսության ներկա վիճակը պայմանավորված չէ՞ մեր առկա էլհզորություններով, որոնք հազիվ թե ընդամենը 7 մլրդ կիլովատ ժամ տարեկան էլեկտրաարտադրություն են երաշխավորում, հնչում է ինքնաբերաբար: Նման պարագայում երեք հայաստանցուց երկուսն անմիջապես գրեթե բացականչում են. ատոմակայան ունենք, չէ՞… Այս խոսքերն ասվում են այն համոզմունքով, որ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը հուսալի է առավել քան, միացրու էլհոսանքի ինչ քանակություն մտքովդ անցնի, Մեծամորի ատոմակայանը կթողարկի, ՀՀ պահանջարկի 40 տոկոսն էլ, մի բան էլ ավելին:

Ավաղ, կայանի շահագործման արդյունքում ստացվող ու վիճակագրային ամփոփագրերում տեղ գտնող թվերն այլ պատկեր են ցուցադրում: Ասենք, 1985-ին, կայանի գործարկման 6-րդ տարում 815 մգվ ընդհանուր հցորությունից ստացվել է 5.7 մլրդ կվտժամ էլհոսանք: Ստացվում է, որ ատոմակայանի 2 միացյալ էներգոբլոկներն աշխատել են տարվա 8760 ժամերից 7000 ժամը, որն այդ տարում ՀՀ-ում արտադրված 15,8 մլրդ կվտ ժամի մոտ 40 տոկոսն է, որն էլ հաճախ հիշեցվում է հայ հանրությանը:

Ի՞նչ պատկեր ունենք մեր օրերում, ասենք 2019-ին: Էժան որակվելու պարագայում աշխատող 407,5 մգվ 2-րդ բլոկը թողարկել է 2 մլրդ կվտ ժամ, աշխատել 5000 ժամ, ՀՀ-ում այդ տարում արտադրվածի 27,8 տոկոսը: Նշեմ, որ 2018-ին կայանը թողարկել է 1,9 մլրդ կվտ ժամ, ՀՀ-ում արտադրվածի 25,6 տոկոսը: Հարցը, թե ինչո՞ւ չի կայանը 1985-ին արտադրված 1 բլոկի հաշվով 2,85 մլրդ կվտ ժամ էժան համարվող էլհոսանքի փոխարեն 2 մլրդ կվտ ժամ թողարկում, մնում է օդում կախված, երբ 850 մլն կվտ ժամը մեր ամառային շրջանի 70-80 օրերի սպառվող էլեկտրաքանակն է: Հուսանք մասնագետները կտան այս հարցի պատասխանը:

Մինչ այդ վերադառնանք ՀՀ-ում 2030 թվականին ակնարկված էլարտադրանքին ու դրա 15 տոկոս արեւայինին: Երբ գործադիրն այս առումով երբեւէ թիվ չի հնչեցրել, անհասկանալի է օրենսդրի ներկայացուցչի մոտեցումը, որն անգամ չի տեղավորվում լավագույն ցանկությունների չափաբաժնում: Կառավարության սահմանած բարձր տնտեսական աճը ենթադրում ու պահանջում է էլեկտրական հոսանքի արտադրության որոշակի աճ, 1 բնակչի հաշվով ներկայիս 2,3 հազար կվտ ժամ տարեկան ցուցանիշի դիմաց 3-3,2 հազար կվտժ:

Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ առաջիկա 1-2 տարում տնտեսությունում ստվերը կկրճատվի, նոր աշխատատեղերը շարժիչների, հարահոսերի, բազմաբնույթ ծառայություններում օգտագործվող էլհոսանքի պահանջարկ կառաջացնեն: Ասենք Թուրքիայում այն արդեն 3,5 հազար կվտ ժամ է 1 բնակչի հաշվով, Չինաստանում` 5000 կվտ ժամ, Էստոնիայում` 10 հազար կվտ ժամ: Իրոք դժվար է պատկերացնել, որ առաջիկա 7-8 տարիներին ՀՀ ներկայիս 7 մլրդ կվտ ժամ էլեկտրաարտադրությունը հնարավոր է հասցնել 12-13 մլրդ կվտ ժամի, անգամ 10 մլրդ կվտ ժամի: Տարօրինակորեն չի հիշվում ուր-որ է կառուցվելիք Մեղրի հէկ-ի մասին, մեր տարածքում նախատեսված Շնող հէկ-ից էլ ձայն-ծպտուն չկա, որը խլացվում է փոքր հիդրոկայանների շահագործումը խոչընդոտելու տարօրինակ աղմուկը: Գուցե սրա փոխարեն փորձենք գազին ու նավթին փոխարինող այլ էներգակի՞ր ստեղծել: Հրաշքի է նմանվում, որոնք երբեմն իրականանում են:

Թող իշխանությունները գլուխ ցավեցնեն, նրանք դրա համար են վարձված:            

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

01.03.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

Հաջորդ գրառումը

Հիդրոպոնիկայի ինստիտուտի առօրյան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հիդրոպոնիկայի ինստիտուտի առօրյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական