Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թերթ` ոսկու գետ, որն այժմ ցամաքում է

ԱԶԳ
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ձեռքում մի քանի գրքով շրջելն ու առհասարակ կարդալը դարձել է նորաձեւ: Իսկ ահա որքանով են այդ գրքերն իրենց նպատակին ծառայում` հարցի մյուս կողմն է:

Թերթ կարդալու մշակույթի մասին խոսելն անգամ ավելորդ է. այն, կարելի է ասել, իսպառ վերացել է:  Լինելով գրագետ եւ անաչառ լրագրող եւ հավատարիմ մնալով սեփական համոզմունքիս, որոշեցի այնուամենայնիվ անցկացնել մինի հարցում եւ պարզել, թե արդյո՞ք մեր քաղաքացիները կարդում են թերթ:

Վաղարշակ պապն առաջինն էր, ում նկատեցի այգու մի անկյունային հատվածում` «Առավոտ»-ը ձեռքին: Հարցին, թե ինչ է կարդում եւ արդյո՞ք հետաքրքրական է, նա պատասխանեց.

– Բալա ջան, էդ հեռախոսներից ես գլուխ չեմ հանում, տելեվիզորով էլ երեկ չհասցրի լուրերը նայեմ, դրա համար թերթ առա, որ կարդամ: Տելեվիզորը որ կա, ըտեղով եմ նայում ու հազարից մեկ ա որ թերթ եմ առնում, էսօր էդ հազարից մեկ օրն ա:

Հակառակ Վաղարշակ պապի, Սիրանուշ տատը թերթ գնում է իր 80-ամյա հաշմանդամություն ունեցող ամուսնու համար, որն իր ողջ օրը միայն դրանով է լցնում:

– Տանում եմ, բիձես ա կարդում, հետո էլ որ պետք չի լինում՝ դնում եմ կաստուրկեքի տակ կալկայի տեղ ծառայում ա, թխվածք եմ թխում:

Զրուցելով կրպակի վաճառողի հետ՝ պարզ դարձավ, որ երիտասարդների շատ քիչ մասն է  թերթ գնում, հիմնականում լրագրողներն ու արվեստի ներկայացուցիչներն են գնորդները: Երիտասարդ աղջիկներին հետաքրքրում են  մշակութային եւ շոուբիզնեսյան թերթերը, իսկ տղաներին` սպորտայինները: Վաճառող Սիրան Մակարյանի կարծիքով, այսօրվա երիտասարդների ճաշակը շատ ցածր է` չի բարձրանում սերիալների մակարդակից: Դրա համար էլ այդ թերթերն են ավելի շատ են վաճառվում.

– Հիմիկվա ջահելները ուղղակի կրթություն չունեն: Եթե ունենան, գոնե թերթն ու ամսագիրը իրարից կտարբերեն: Քսվեն, ներկվեն ու ման գան` էդ են հիմիկվա ջահելները:
20-ամյա Վահեին էլ առհասարակ չի հետաքրքրում տպագիր մամուլը, ինչը բացատրում է մի քանի պատճառ առաջ քաշելով.

–   Նախ կարեւոր ա ինտերնետի առկայությունը: Նույն հոդվածը կարելի է կարդալ թերթի ինտերնետային էջում ու առհասարակ ինտերնետային հարթակում: Հետո` ինտերնետում նորության մասին ավելի շուտ ենք իմանում, չենք սպասում շաբաթներ մինչեւ տպագրվի ու հասնի վաճառակետ: Համ էլ կարծում եմ, որ կարեւոր է մամուլի որակը: Նյութերը պետք է այնպես մատուցվեն, որ ընթերցողը կլանվի ու մեծ ուշադրությամբ կարդա դրանք: Նյութերը պետք է հասանալի եւ ընկալելի լինեն բոլորի համար: Երբեմն խորը վերլուծական հոդվածը ընթերցողի համար շատ բարդ է լինում, ինչի պատճառով էլ նա, բնականաբար, չի էլ կարդա մինչեւ վերջ:

Վերջին տարիների վիճակագրական տվյալներն էլ փաստում են, որ ողջ աշխարհում ընթերցողների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը հիմա կարդում է թերթի ոչ թե տպագիր, այլ առցանց, այսինքն՝ ինտերնետային տարբերակը: Ու այդ հարցում շատ տեղին մի խոսք է ասում աշխարհահռչակ մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոքը. «Թերթերը ոսկու գետեր են, բայց այդ գետերը ժամանակին ցամաքում են»:

ԷԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀՊՄՀ ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջարկ՝ վաղվա մտահոգությամբ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական