Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից ժամանած Վադիմ Լանդոն (կլառնետ) եւ 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, տարածել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաստանաբնակ, սփյուռքահայ եւ այլազգի երաժիշտների միջեւ, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ եւ պատանի կատարողների ունակությունների զարգացմանը, մարզային երաժշտական օջախների համար մշակել եւ իրականացնել ծրագրեր:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, Հայկ Բոյաջյանի 75-ամյակին նվիրված համերգ, ինչպես նաեւ հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք, որը կմեկնարկի «Արս լունգա» դուետի նոր նախագծիՙ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի առաջին մասին ձայնասկավառակների շնորհանդեսով, որը կկայանա այսօր, հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ի դեպ, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ միակն է, որի շրջանակում հավաքվել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրած ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել է դրանք ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներՙ ամփոփելով 12 ձայնասկավառակ: Ի դեպ, 2008 թվականին Արամ Թալալյանի գեղարվեստական ղեկավարմամբ հիմնադրվեց փառատոնըՙ որպես թավջութակային երաժշտության փառատոն, իսկ արդեն 2010 թվականից ընդլայնվել է եւ դարձել ալտի եւ թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են ինչպես մենակատարներ, փոքր խմբեր, այնպես էլ բազմանդամ նվագախմբեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿՐԿԵՍԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԿԵՍԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական