Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները թեժ պայքար են կանխատեսում գլխավոր երկու թեկնածուների` իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմադիրների առաջնորդ Քեմալ Քիլիջդարօղլուի միջեւ, տեղեկացնում է Ստամբուլից «Ալ-Մոնիտորի» թղթակից Էնդրու Ուիլքսը: Երկրում հասարակական կարծիքի ուսումնասիրման «MetroPoll» ամենահեղինակավոր ընկերությունն, օրինակ, գրում է նա, մարտ ամսվա տվյալներով 2.6 տոկոսի աճ է գրանցել ժողովրդահանրապետական CHP կուսակցության ղեկավար եւ «Ազգային դաշինք»ի կողմից առաջադրված թեկնածու Քիլիջդարօղլուի օգտին: Էրդողանի աջակիցների ձայները, որոնք հունվարին 45.9 տոկոս էին կազմում, մարտին 42 տոկոսի են իջել երկրաշարժի ժամանակ ոչ համարժեք ուշադրության համար կառավարության հասցեին ուղղված քննադատությունների պատճառով, մինչ Քիլիջդարօղլուի կողմնակիցների ձայները 43 տոկոսից բարձրացել են 44.6 տոկոսի:

«MetroPoll»ի տնօրեն Օզեր Սենկարի կարծիքով Քիլիջդարօղլուն մեծ աճ է արձանագրել անցյալ դեկտեմբերից ի վեր, երբ քվեարկողների մոտ 60 տոկոսը կանխատեսում էր, որ նա չի հաղթի: Մեկնաբանելով Քիլիջդարօղլուի 2.6 տոկոսի առաջընթացը, նա ասել է, որ ընտրությունների ճակատագիրը վճռելու են դեռեւս չկողմնորոշվածներն ու նախագահական չորս թեկնածուներից Մուհարրեմ Ինջեն, որ պարտվել էր 2018-ի ընտրություններում:

Մյուս կողմից, «Վաշինգտոն ինստիտուտի» թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Քագապտայը նշել է, որ Իջեն եւ մյուս թեկնածուն` Սինան Օղանը կարող են Քիլիջդարօղլուից քվեներ փախցնել եւ խզում առաջացնել ընդդիմադիրների շարքերում, որի հետեւանքում հավանական կլինի ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը մայիսի 28-ին:

Այլ հարցախույզների արդյունքները շատ ավելի նպաստավոր են Քիլիջդարօղլուի համար: «TAG Research»ը, օրինակ, 51.8 տոկոս է կանխատեսում նրա համար, մինչ Էրդողանի համար` ընդամենը 42,6 տոկոս: Մյուս թեկնածուները` Ինջեն եւ Օղանը ստացել են ձայների համապատասխանորեն 3,2 եւ 2,5 տոկոսը: «Optimar Research»ը, սակայն, 47.4 տոկոսով Էրդողանի հաղթանակն է կանխատեսել, Քիլիջդարօղլուին նախատեսելով ձայների 45,3 տոկոսը:
Քվեարկելու իրավունք ունեցողների շրջանում, մասնավորապես կանայք եւ երիտասարդներ առավելապես աջակցում են ընդդիմությանը: Սոցիալ-դեմոկրատական հիմնադրամի տեղեկություններով խորհրդարանում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության անդամների փոխարեն, կանայք ցանկանում են տեսնել CHP-ի պատգամավորներին:

Ճակատագրական կարող են լինել նաեւ առաջին անգամ քվեարկող երիտասարդների ձայները:

Նրանք մոտ վեց միլիոն են կազմում եւ հասակ են առել Էրդողանի 20 տարվա իշխանության ժամանակաշրջանում: Ընդհանուր առմամբ 25 տարեկանից ցածր քվեարկողների թիվը հասնում է 13 միլիոնի: «Bupar Research and Consultancy» ընկերության նախագահ Էրդալ Աքալթունի կարծիքով, տասը երիտասարդներից ութը պատրաստվում է քվեարկել ընդդեմ AKP-ի թեկնածուների: «Երիտասարդները փոփոխություն են ուզում», բացատրում է նա: «IstanPol Institute»ի համահիմնադիր Էդգար Սարն էլ հավելում է, որ նրանց կողմնորոշումը հիմնականում սնվում է կառավարության բռնակալական մոտեցումների հետզհետե աճող տեմպերից: «Z» սերունդը 15 տարեկան էր 2013-ի «Գեզի Պարկի» իրադարձությունների ժամանակ, երբ AKP-ն սկսեց  կիրառել իր բռնատիրական մեթոդները: Դրանք գնալով աճեցին, զրկելով նրանց սոցիալական իրավունքներից օգտվելու նախորդ սերնդի հնարավորություններից»:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փափուկ ուժի» ասպետը

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն հաջորդիվ, գուցե, լրագրողներին «խարույկի վրա այրելու» օրենք մշակի

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն հաջորդիվ, գուցե, լրագրողներին «խարույկի վրա այրելու» օրենք մշակի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական