Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը «աշխատանքային» այցով մեկնեց Ադրբեջան, որ բացի… Զանգելանի օդակայանը

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 20-ին մեկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նրան պետական այլ գործիչների թվում ուղեկցել են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն եւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Ըստ թուրքական մամուլի, Էրդողանի այցը իրականացվել է Ալիեւի հրավերով, իսկ նպատակը՝ Զանգելանի, այսպես կոչված, միջազգային օդակայանի բացումը։ Ի դեպ՝ սա երկրորդ օդակայանն է Ադրբեջանում, որն Ալիեւի հետ բացում է Էրդողանը։ Առաջինը նա բացել էր 2021-ի հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիում։

Անդրադառնալով օդակայանի բացմանն ընդդիմադիր “Halk TV”-ի էկրանից, հեռուստատեսության հաղորդաշարի հեղինակ Այշենուր Ասլանն ասաց. «Ադրբեջան գնալը հարեւանի տուն գնալու պես բան է դարձել։ Որքան էլ նշվի, թե գնում են օդակայանի բացման համար, սակայն դա պատրվակ է։ Ըստ երեւույթին Էրդողանը գոնե մեկ մլրդ. կխնդրի Ալիեւից, նա դոլարներ շատ ունի, իսկ Թուրքիան՝ դրանց խիստ կարիքը»։

Թուրքական «Միլլիյեթ»-ը ինտերնետային էջում Էրդողանի այցին արձագանքել է. «Երկու կամուրջ Ադրբեջանում» վերնագրով։ Խոսքն անշուշտ օդային կամուրջի մասին է։ Այս թերթի վկայությամբ Ադրբեջան այցելող Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց Զանգելանում, իհարկե նախքան օդակայանի բացումը։ Ուշագրավ է «Միլլիյեթ»-ի վկայությունը. «Էրդողանը վայրէջք կատարեց Զանգելանի միջազգային օդակայանում, որը Հայաստանի օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կառուցած 2-րդ օդակայանն է։ Նախագահ Էրդողանը ժամանեց Ադրբեջանի ազատագրած Ղարաբաղ։ Զանգիլանի օդակայանը Ղարաբաղի՝ դեպի աշխարհ բացվող 2-րդ պատուհանն է»։

Այնուհետեւ նշվում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ցամաքային ճանապարհով Զանգելանից անցնելու են Ջեբրայիլ, որտեղ նրանք մամուլի համատեղ ասուլիս են տալու։ Նյութը պատրաստելու պահին վերջիններս դեռ Ջեբրայիլ չէին հասել։ Սակայն անկախ դրանից ենթադրելի, թե ինչ պիտի խոսեն, դեռ չեն խոսել։ Բայց որ մեկ մլրդ. դոլարի մասին հաստատ չեն խոսի, առանց մամուլի ասուլիսի էլ, ենթադրելի է։

 ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիասթափություն

Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Եթե Արցախի վրա խաչ քաշենք, որեւէ հնարավորություն այլեւս չենք ունենա՝ նաեւ իբրեւ քաղաքական եւ ռազմավարական լծակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հրապարակախոսություն

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

15/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Եթե Արցախի վրա խաչ քաշենք, որեւէ հնարավորություն այլեւս չենք ունենա՝ նաեւ իբրեւ քաղաքական եւ ռազմավարական լծակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական