Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զաբել Փանոսյանի վերահայտնությունը

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բալթիմորի (Մերիլենդ) «Քանարի բուքզ էնդ ռեքորդս» հրատարակչությունը վերջերս Բելգիայում լույս է ընծայել «Զաբել Փանոսյան. Ծառա եմ ձայնիդ» անգլերեն 80 էջանոց գիրքը՝ ավելի քան 50 լուսանկարով եւ 21 երգի ձայնասկավառակով: Հատորի հեղինակներն են Հարութ Առաքելյանը (ուսումնասիրություն եւ լուսանկարներ), Հարի Քեզելյանը (հետազոտություն եւ թարգմանություններ) եւ Յան Նագոսկին (հետազոտություն, տեքստ եւ ձայն):

Ամերիկահայ երգչուհի Զաբել Փանոսյանը (ծնյալ Թագուհի Տեր-Մեսրոպյան, 1891-1986) հայտնի էր հայ ժողովրդական երգերի, մասնավորապես՝ Կոմիտասի «Կռունկի» իր կատարմամբ, որի՝ 1917 թվականին Նյու Յորքում իրականացված ձայնագրությունը մեծ ժողովրդականություն է վայելել ԱՄՆ-ում հաստատված հայ տարագիրների շրջանում: Զաբել Արամը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Պարտիզակ բնակավայրում (այժմ՝ Բահչեչիք): Նախնական կրթություն ստացել է տեղի Շուշանյան վարժարանում: 1907-ին որպես իր համաքաղաքացի լուսափորագրիչ եւ ձեռներեց Արամ Սարգիս Փանոսյանի հեռակա հարսնացու մեկնել է ԱՄՆ եւ ամուսնացել նրա հետ: Փանոսյանը չի խոչընդոտել կնոջ ուսմանը եւ կարիերային: Զաբելն ԱՄՆ-ում աշակերտել է երգչուհի Գերթրուդ Դահենային, այնուհետեւ կատարելագործվել է Իտալիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Զաբել (Զաբելլա) Արամ բեմական անվամբ հանդես է եկել Բոսթոնի օպերային թատրոնում, Հռոմում հաջողություն է ունեցել Ջիլդայի («Ռիգոլետտո») եւ Ռոզինայի («Սեւիլյան սափրիչ») դերերգերով: Հյուրախաղերով շրջագայել է Անգլիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Արգենտինայում՝ ամենուրեք ճանաչել տալով հայ երգը: 1930-40-ական թվականներին մի շարք երկրներում ելույթներ է ունեցել դստեր՝ իսպանական եւ ֆլամենկո պարերի ճանաչված կատարող պարուհի Ադրինայի (Ադրինա Օտերո, 1908-1975) հետ երգի եւ պարի հայտագրերով:

Քսաներորդ դարասկզբի այս՝ նշանավոր հայ երգչուհիներից մեկի անունը «Զաբել Փանոսյան. Ծառա եմ ձայնիդ» գրքի եւ դրանում ընդգրկված ձայնագրությունների շնորհիվ դուրս է եկել մոռացությունից: Նշանավոր «Քրոնոս» քառյակի հիմնադիր եւ առաջին ջութակահար Դեյվիդ Հարինգթոնը, լսելով հայ երգչուհու ձայնագրությունները, գրել է. «Զաբել Փանոսյանը երգեց երբեւէ իմ լսած ամենահիասքանչ նոտաներից մեկը. որքա՛ն մարդասիրություն, վիշտ, խոստում, անսահման կարոտ: Երբ ես գրեմ իմ վեպը, նրա գլխավոր հերոսը կլինի Զաբելի նոտան»: Իսկ ավստարալացի նշանավոր ռոք երաժիշտ Նիք Քեյվն ասել է. «Խնդրեմ լսե՛ք հայ երգչուհի Զաբել Փանոսյանին: Նրա «Կռունկը» խորհրդավոր մի երգ է, որը խլում է նրանց շունչը, ովքեր բախտ են ունեցել լսելու այն»:              

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս տեսավ Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուն

Հաջորդ գրառումը

Հառիթ մեծ արվեստագետի հոբելյանի, ի պետս նրա վաստակը քննողների

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հառիթ մեծ արվեստագետի հոբելյանի, ի պետս նրա վաստակը քննողների

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական