Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երգեհոնային երաժշտության II միջազգային փառատոնը եզրափակվեց Ավետ Տերտերյանի  1-ին սիմֆոնիայի կատարմամբ

ԱԶԳ
20/12/2024
- 20 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն երկիր չէ, որ կարող է իրեն թույլ տալ երգեհոնային փառատոն անցկացնելու շռայլությունը, եւ դա ոչ թե նյութական միջոցների ներդրմամբ է պայմանավորված, այլ սեփական երգեհոնային դպրոցի, երկրում գործող երաժիշտների առկայությամբ: Իսկ հայկական երգեհոնային դպրոցը վաղուց է ճանաչելի, եւ այն հիմնվել է հիմնականում Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ: Հենց նրա անունով է կոչվում՝ արդեն երկրոդ անգամ անցկացվող փառատոնը, որի շրջանակներում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կայացած համերգներին հանդես են եկել եգեհոնահարներ Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսին Սառաջյանը, Հարություն Թագվորյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Արփինե Հարությունյանը, տակավին պատանյակ Դավիթ Հովհաննիսյանը: Փառատոնին մասնակցել են նաեւ Էուջենիո Ֆաջանին եւ Սալվատորե Պրոնեստին Իտալիայից, Պիտեր Քլայներտը՝ Գերմանիայից եւ Նարինե Սիմոնյանը՝ Ֆրանսիայից: Նրանց անունները երախտագիտությամբ նշելով՝ փառատոնի ավարտական համերգի մեկնարկին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց նաեւ այն երաժիշտներին ու երգիչներին, որոնք հանդես են եկել փառատոնային շաբաթներին:

Իսկ դեկտեմբերի կեսին Երեւանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած եզրափակիչ համերգը նվիրված էր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 95-ամյակին: Այդ առիթով Ա. Սուքիասյանը, որպես երախտիքի արտահայտություն, Վահագն Ստամբոլցյանի դստերը՝ Սրբուհի Ստամբոլցյանին հանձնեց «Կոմիտաս» հուշամեդալի երրորդ անվանական օրինակը. հուշամեդալը թողարկվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Կոմիտասի 155-ամյակի առթիվ:

Երեւանի Կամերային երաժշտության տանը կատարվում է Ավետ Տերտերյանի 1 սիմֆոնիան:

Փառատոնի ավարտական համերգի առաջին բաժնում հանդես եկան Դավիթ Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը եւ Աննա Բակունցը՝ կատարելով Բախի ծո՜վ երաժշտությունից առնված երկեր՝ պրելյուդ, ֆուգա, տոկատ, ֆանտազիա…

Իսկ երկրորդ բաժնում կատարվեց այն, ինչ համարվեց մեզանում արվեստային լուրջ երեւույթ: Հնչեց Ավետ Տերտերյանի   1 սիմֆոնիան՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է ստեղծագործությունը գրվելու տարում՝ 1969 թվականին, Հայաստանի կոմպոզիտորների միության պլենումում: Կոմպոզիտորների տան դահլիճում կայացած համերգին նվագախումբը ղեկավարում էր երիտասարդ, տաղանդավոր դիրիժոր Դավիթ Խանջյանը (1941-1981), որն էլ, ոնց նկատում է արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արեւշատյանը, հետագայում դարձավ Տերտերյանի առաջին չորս սիմֆոնիաների անգերազանցելի «թարգմանը»:  

Հնչում է Ավետ Տերտերյանի 1 սիմֆոնիան՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Երաժշտագետները խիստ բարձր են գնահատում այս երկի գեղարվեստական արժեքն ու երաժշտամտածողության մեջ հեղափոխականությունը: Սիմֆոնիայի՝ պրեմիերայից 45 տարի անց երկրորդ կատարումը Աննա Արեւշատյանը բնութագրում է՝ իբրեւ «վերջին ժամանակներում ոչ միայն երաժշտական, այլ նաեւ Հայաստանի ողջ մշակութային կյանքի խոշորագույն իրադարձություն»:

Սիմֆոնիան գրվել է, ինչպես դիրիժոր Ռուբեն Ասատրյանը հուշեց, 5-րդ դարի սաղմոսի թեմաներով: Այն, ուրեմն, իրենով խորքայնորեն հաղորդում է աստվածայինի եւ հողեղենի ներդաշնության եւ հակընդդիմության մտածումները, Որդու՝ երկիր գալու, չարչարանաց ճանապարհի եւ մարդկության հավերժության համար մեղքերի քավության խաչելությունը տանելու թեման, սակայն այս ամենն ասվում է արդի, իր ժամանակից առաջ ընկած կոմպոզիտորի մտածողությամբ: «ղղ դարի հայ ականավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործությունը ոչ միայն հայ սիմֆոնիզմի, այլեւ ղղ դարի երկրորդ կեսի սիմֆոնիզմի բարձրակետն է,- վերլուծում է Աննա Արեւշատյանը:-   1 սիմֆոնիայի երաժշտական լեզվի ողջ նորարարությամբ հանդերձ, սույն ստեղծագործությունն իր բնույթով խորապես ազգային է: Եվ դա՝ ոչ միայն IV-V դարերի մեջբերված սաղմոսով, այլեւ ռիթմիկ կառույցների ինտենսիվությամբ, որոնց հիմքում ընկած են ազգային ռիթմեր»:

Արմեն Սուքիասյանը Վահագն Ստամբոլցյանի դստերը՝ Սրբուհուն է հանձնում «Կոմիտաս» հուշամեդալը:

Բայց չհուշենք ունկնդրին՝ զուտ հոգեւոր թեմաներ փնտրելու այս գործում: Այն տագնապի անընդհատ՝ մերթ զորացող, կեղեքող, մերթ տեղ-տեղ մեղմացող հնչմամբ, մեր ապրած ժամանակների հետ խիստ համահունչ է, տառապալից փնտրումով, անելանելիության եւ ելքի հեռանկարի համադրմամբ ու հակադրումներով: Սիմֆոնիան իր մտահղացման եւ իրականացման սկզբունքներով յուրահատուկ ուղի է բացել հայկական երաժշտության մեջ: Այն գրված է նվագախմբային անսովոր կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն եւ բաս կիթառ: Հեղինակային արտահայտչամիջոցները ստեղծում են անսովոր հնչողություն եւ ունկնդրի վրա թողնում անջնջելի տպավորություն:

Սիմֆոնիայի կատարմանը մասնակցեցին երգեհոնահար Կոնստանտին Վոլոստնովը, հանրաճանաչ ջազմեն, բասկիթառահար Դավիթ Գյոդակյանը, դաշնակահար Լուսինե Խաչիկյանը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մռայլ ապագա սիրիահայերի համար

Հաջորդ գրառումը

Հայաստանի դիվանագիտական սխալ քայլերը ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի դիվանագիտական սխալ քայլերը ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն. հայտնում են Կառավարությունից։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ...

ԿարդալDetails

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական