Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկավ, տեսավ, վայելեց ու …

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղավիացիայի արդեն նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հրաժարականի մասով տարբեր վարկանծներ են քննարկվում: Ըստ մամուլի հրապարակումների, նա իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականության ու ընդդիմադիր գործիչների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնի գորոծողությունների հետ է անհամաձայն եղել: Մեկ այլ վարկածով՝ Ռեւազյանն առաջիկայում պաշտոնի կանցնի, այսպես կոչված, «ազգային» ավիափոխադրող ընկերությունում՝ «Էյր Առնա»-ում:

Հարց կառաջանա, թե «ազգյաինն» ինչո՞ւ ենք չակարտներում գրում, չէ՞ որ ըստ կառավարության՝ այն ազգային ավիափոխադրող է, ինչի մասին հրաժեշտի իր տեքստում նաեւ Ռեւազյանն է գրել: Պատասխանն առավել քան պարզ է՝ բացի ավիափոխադրողի՝ Հայաստանին ու հայերին վերաբերող անվանման, ընկերության որեւէ այլ բան հայկական չէ. ո՛չ տնօրեններն են հայեր, ո՛չ լեզուն է հայերենը եւ ոչ… Թեեւ Ռեւազյանը «էյր Առնայի» ստեղծումն ու հայկական օդային ուղիներն արաբներին տրամադրելը պատմական մեծ իրադարձություն է համարում, բայց ազգային ավիաուղին օտարին հանձնելը բնավ դրվատելի ձեռքբերում չէ:

Էդմոն Մարուքյանի ասած «սիրունիկ աղջիկը» հրաժեշտի սիրունիկ տեքստ էր հրապարակել, որտեղ կենացային տրամադրությամբ օդային ուղիների անվտանգության, ոլորտի բարեփոխումների մասին էր խոսում: Զավեշտն այն է, որ դրանք ո՛չ տեսել ենք, ո՛չ՝ լսել:

Եվրոպաներում կրթություն ստացած Ռեւազյանը, որ, իսկապես, թվում էր, ոլորտը զարգացնելու է ձեռք բերած գիտելիքների, հմտությունների ու եվրոպական ծանոթությունների հաշվին, բացի «վոյաժներն» ու պաշտոնավարման ընթացքում «երկու երախա» ունենալը (Աստված պահի նրանց) որեւէ այլ ձեռքբերում չի ունեցել: Ի դեպ, մանակահասակ երեխային գիրկն առած միջոցառումների գնալը վաղուց արդեն կիրառված ու ոչ այդքան ընդունելի PR տեխնոլոգիա է, հետեւաբար տիկին «բազմազբաղ» նախկին նախագահին այդ տեսարանից հրաժարվելու խորհուրդ ենք տալիս: 

Միայն մեկ տարվա ընթացքում՝ 2018-2019-ին, նա շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար պետբյուջեից շուրջ 18 մլն դրամ է տրամադրվել, ավելի քան 12 մլն դրամն ավիատոմսերի, ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի ու գիշերավարձի համար: «Ես սիրում եմ ճանապարհորդել, եթե կոնկրետ արդյունքներ կարամ բերեմ»,- նմանօրինակ հաշվարկներին ի պատասխան՝ ասում էր Ռեւազյանը: Փաստն այն է, որ նրա «վոյաժները» Քաղավիացիայի ոլորտին ոչինչ էլ չեն բերել՝ ո՛չ նոր ուղիների ու մինչեւ այժմ չեղած չվերթների բացման, ո՛չ էլ նկատելի ներդրումների ականատեսն ենք եղել: Երկքաղաքացի «սիրուն աղջիկը», որ նախընտրել է իր երկու զավակներին դրսում՝ Դանիայում ունենալ (մտածելով նրանց քաղաքացիության մասին) ու անգամ հայերենին նորմալ չէր տիրապետում, Եվրոպայից Հայաստան, փաստորեն, «խոպան» էր եկել. եկավ, տեսավ, վայելեց:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախաձեռնութեամբ «Կամք»-ի՝ նշանակալից դասախօսութիւն քրտական եւ հայ-քրտական հարցերու մասին

Հաջորդ գրառումը

Անգամ ՔՊ-ի համար անակնկալ է եղել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Անգամ ՔՊ-ի համար անակնկալ է եղել. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական