Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրենլանդիան մերժում է ԱՄՆ՝ ինքնիշխանության խայծը

Անահիտ Հովսեփյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
44
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական լրատվամիջոցները շատ նրբազգաց են, երբ խոսքը ԱՄՆ հավակնություններից մեկի՝ Գրենլանդիան «ազատագրելու, ինքնիշխան դարձնելու» ճիգին է վերաբերում: Նրանց թվում էր, թե ԱՄՆ նախագահը զբաղված լինելով Իրանի, Կուբայի խնդրով, մոռացել է Գրենլանդիայի հարուստ ընդերքի մասին: Մայիսի 22-ին ԱՄՆ հյուպատոսության նոր, մեծ շենքի բացումը կղզու 100 ավոր բնակիչներ բողոքի ցույցով դիմավորեցին: «Գրենլանդիան գրենլանդցիներին է պատկանում», «Մեր ոչը ոչ է», «ԱՄՆ, բավակա՛ն է, դադարեցրո՛ւ» պաստառներով կղզու բնակիչները ցանկանում էին իրենց վերաբերմունքն արտահայտել հայրենի բնավայրի հանդեպ ԱՄՆ  սպառնալիքի դեմ, իսկ տեղական իշխանությունները մերժել էին ներկա լինելու հրավերը՝ հստակ հայտարարելով, թե Գրենլանդիան ինքնավար տարածք է՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցող Դանիայում: Հունվարին կղզու 57 000 բնակիչներին Թրամփը սպառնացել էր, թե կենթարկեցնի ԱՄՆ-ին, չհամաձանելու պարագայում՝ ռազմական միջամտությամբ: Տեղական իշխանության ներկայացուցիչները վստահեցրել էին բնակիչներին, թե որեւէ պարագայում տարածքը վաճառքի ենթակա չէ, այն պատկանում է կղզու բնակիչներին: Դիմադրությունը սակայն բնավ չի նվազեցնում ԱՄՆ-ի՝ հետապնդած նպատակին հասնելու համառությունը, եւ մայիսի 22-ին կղզի այցելած ԱՄՆ բանագնացը խոսել է կղզու անկախության մասին: « Մի շարք անհավանական հնարավորություն կա Գրենլանդիան կախյալ վիճակից լիովին անկախ, ինքնիշխան դարձնելու», տեղական Sermitsiaq թերթին ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆֆ Լենդրին, ինչպես ծանուցում են գերմանական ԶԼՄ-ները՝ հավելելով՝«նախագահ Թրամփը այն տնտեսապես անկախ դարձնելու մտապատկերն ունի, եւ դա հնարավոր է»: Կղզին հարուստ է բնական պաշարներով, բնակիչների մեծ մասը երազում է, որ Դանիայից մի օր անկախ լինի Գրենլանդիան, բայց Դանիայի հետ տնտեսական հարաբերություններով պայմանավորված՝ տեղական իշխանությունը քաղաքական օրակարգում դեռ այդ՝ «լիովին ինքնիշխան» լինելու հարցը չի ընդգրկել: Գերմանական ԶԼՄ-ները հստակ չեն ասում, բայց հուշում են, մենք բարձրաձայնենք՝ ստրկացման նոր անունն է՝ լիովին ինքնիշխանություն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապշելու, թե՞… ապշանալու ժամանակը

Հաջորդ գրառումը

«Դուրս քաշել ԵԱՏՄ-ից եւ գրավել գազի շուկան. ինչ է Բաքուն ուզում Հայաստանից». Eurasia Daily

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին կարճատես քաղաքականության հետևանքները. Գալուզին

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Վրաստան. ինտեգրացման օրակարգի ղեկը Թուրքիան է վարում»  

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական