Լույս է տեսել Մ.Գ.Մանուչարյանի «Թվային տնտեսություն.ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» գիրքը 250 էջ ծավալով:Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
Մենագրությունում համակողմանի գնահատմամբ ներկայացվել են ագրարային ոլորտում թվային տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրները: Գնահատվել է ոլորտի նորարարական ներուժը,տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վերափոխման վրա,ինչպես նաեւ նոր սերնդի թվային տեխնոլոգիաների մի շարք առավելություններ: Դրանք հնարավորություն կստեղծեն բարձրացնել ագրոպարենային համակարգի ներդրումների արդյունավետությունը:
Թվային տեխնոլոգիաները հնարավորություն ունեն հեղաշրջելու ագրոպարենային համակարգը` օգնելով ֆերմերներին աշխատել ավելի ճշգրիտ,արդյունավետ եւ կայուն,-գրում է հեղինակը:
«Թվայնացումը որպես սոցիալ-տնտեսական ֆենոմեն», «Ագրոպարենային համակարգը թվային տնտեսության պայմաններում», «Տեխնոլոգիական առաջընթացը ագրոպարենային համակարգում», «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային դարաշրջանում» բաժինները կարդացվում են մեծ հետաքրքրությամբ:
Գիրքը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների,հետազոտողների,դասախոսների եւ ուսանողների համար:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ