Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գենեսիս»

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկարիչ Արա Շահումյանի «Գենեսիս» ցուցադրության բացումը կայացավ հոկտեմբերի 23-ին՝ «Արտ Կվարտալ» ցուցասրահում: Ցուցադրությունը կազմված էր արվեստագետի վերջին շրջանի լուսանկարներից: Մտնելով առաջին սրահ՝ մենք տեսնում ենք Արարատ լեռը՝ հիմնականում լուսանկարված մթնշաղին: Լեռան վրա կախված են արեւի շողերից բազմագույն դարձած ամպերը: Սրահի կենտրոնում՝ այս անգամ արդեն կտորի վրա տպագրված լուսանկարներն են, իսկ կտորին տված է լեռան տեսք. այն վեր է խոյանում՝ արմատներով կպած մայր հողին: Երկրորդ սրահն ավելի հողեղեն է ստացվել, դիտարկման առարկան այստեղ մարդն է: Լուսանկարներից մեկում, փոքրիկ Դավիթը (պայմանական անուն) ձեռքն ուղղել է դեպի Արարատ, մյուսում նա արեւն է բռնել: Ցուցադրությունն է՛լ ավելի խորհրդանշական են դարձնում հաջորդ երկու գործերը, որոնցից մեկում Արուճի եկեղեցու բաց գմբեթի ֆոնին կնոջ ձեռք է՝ ուղղված դեպի երկնքում ճախրող թռչունը: Մյուս լուսանկարում, մեկ այլ եկեղեցու գմբեթի ֆոնին երկու ձեռքեր են՝ ուղղված իրար: Պատահական չէ, որ արվեստագետն այս ցուցադրության համար հենց «Գենեսիս» խորագիրն է ընտրել: Այս երեք խորհրդանիշները՝ Արարատը, եկեղեցին եւ մարդը, իրենց մեջ աշխարհի եւ մարդու արարման սկիզբ են հանդիսանում: Աստվածաշնչի Ծննդոց, այն է՝ «Գենեսիս» գլխում, Աստված կյանք է տալիս Ադամին, ինչը մենք տեսնում ենք վերոնշյալ լուսանկարում: Ակամայից հիշում ես Միքելանջելոյի Սիքստինյան մատուռի Ադամի արարման տեսարանը: Արդեն ջրհեղեղից հետո Արարատյան դաշտավայրը դառնում է մարդու բնօրրան: Եկեղեցին ամբողջացնում է այս ամենը մի հարկի տակ, տվյալ դեպքում՝ բաց գմբեթի ներքո:

Ինչպես արվեստագետն է ասում՝ «Գենեսիս» պատկերավոր տպավորությունների այս շարքը փորձ է վիզուալ, գեղագիտական եղանակով, դիտորդին ուղղորդելու դեպի արարչագործության ակունքների, պատմության, դրա փիլիսոփայության, ՄԱՐԴՈՒ բարոյական եւ հոգեւոր արժեքների կարեւորության, կյանքի հիմնարար սկզբունքների ու քաղաքակիրթ մարդկության պատմության հիմնաքարերի, միգուցե նաեւ՝ ձեր իսկ մտքի եւ սրտի սեփական խորքերը…

ՀՐԱՉՅԱ  ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդար բանակցություն չի կարող լինել, եթե ձեռքիդ մեջ զենք կա

Հաջորդ գրառումը

Նոր բալետային բեմադրություն՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր բալետային բեմադրություն՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական