Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորիս հուշերում հավերժ 31 տարեկան մնացած Սերգեյը

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարյուր տարի ապրած մարդիկ կան, որոնք անհիշատակ են գնում այս աշխարհից, երկու-երեք տասնամյակ ապրած մարդիկ էլ կան, որոնք հիշվում են հավերժ՝ դառնալով ժամանակի անվերջ ընթացքի ճամփընկերը: Այդպիսիներից մեկն էլ Սերգեյ Շահնազարյանն էր՝ բոլորիս անժամանակ լքած Սերգեյը:

Նվիրյալ զավակ էր, սիրող հայր, անզուգական ընկեր, հարեւան ու գործընկեր, առհասարակ ամեն ինչում էր անզուգական մեր Սերգեյը: Բարկացկոտ ու առաջին հայացքից ջղային հայացքի հետեւում բարության անտակ ծով էր ծփում: Դեռ ինչե՜ր պետք է աներ, ինչե՜ր, ի՜նչ մեծ նպատակներ ուներ: Երազում էր մնալ ու շենացնել հայրենի Փամբակ գյուղը: Բայց, ցավոք, անժամանակ մահը խզեց մեր ու նրա ֆիզիկական կապը:

***

Ավարտեց գյուղի դպրոցն ու զորակոչվեց բանակ: Զինվոր էր Սերգեյը:

2008թ. մասնակցեց Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններին եւ իրեն արիաբար դրսեւորեց՝ արժանանալով հրամանատարության ուշադրությանն ու խրախուսանքին: Բանակից զորացրվելուց հետո Սերգեյն իրեն բազմաթիվ ոլորտներում դրսեւորեց, բայց ոչ մի տեղ չկարողացավ գտնել իրենը, որովհետեւ այնտեղ, մշուշով ծածկվող ու հրեղեն որոտների տակ անվերջ կանգուն լեռներում էր նրա տեղը, որտեղ ձյուների ու մրրիկների մեջ քանի՜-քանի՜ տարի անառիկ պահեց  հայրենիքի սահմանները: 

Սկսվեց 2020թ. դաժան պատերազմը եւ կյանքի բերումով Մարտակերտում մարտական մկրտություն ստացած Սերգեյն առանց վարանելու գնաց Արցախ՝ հայոց Քարվաճառը պաշտպանելու… եւ պաշտպանեց: Ինչպես 2008թ. Մարտակերտում, այնպես էլ հիմա, նա շատ անգամներ առերեսվեց մահվանն ու կարողացավ խուսափել դրանից: Երեւի նրանից է, որ պինդ, ամուր տղա էր եւ մշտապես կարողանում էր իրավիճակը գնահատել, լավ գիտակցում էր՝ երբ եւ որտեղով կարելի է անցնել, ինչպես անցնել, ինչպես դիրքավորվել, ինչպես ապահովել իր ու մարտական ընկերների կյանքը: Նա բացառիկ էր բացառիկների մեջ:

Բայց հունվարի 15-ին, Սերգեյին ճանաչողների համար այդ սեւ օրը, նա զգույշ չեղավ, կյանքում միայն մեկ անգամ եւ…եւ ծովի սեւ ալիքներն ամբողջ կյանքում հաղթահարած ու Քարվաճառի կրակները տեսած Սերգեյը լքեց մեզ…հանկարծ, անսպասելի:

Այդ օրը մարտական հերթապահություն անցկացնելիս՝ դժբախտ պատահարի զոհ դարձավ նա: Այդ օրը Սերգեյ Շահնազարյանը կնքեց իր մահկանացուն՝ բոլորիս հուշերում հավերժ մնալով 31 տարեկան: Բացառիկ եղավ նաեւ մահկանացուն կնքելիս. ո՛վ էր տեսել տարվա այդ օրը կայծակ ու որոտ:

Հիմա նա վերեւից է նայում բոլորիս, հիմա նա վերեւում՝ երկնային զորքերի կազմում է    հսկում հայրենի գյուղն ու իր Գագիկ որդու անդորրը, այն որդու, որ հայացքն ամեն օր լեռներին հառած՝ հոր վերադարձին է սպասում, որն անիմանալի մի դրդմամբ ծաղիկ է խոնարհում հոր շիրիմին եւ մանկական պարզությամբ հրաժարվում հավատալ, որ կյանքն իր ու քրոջ՝ Մարիամի հանդեպ կարող է այդքան դաժան լինել:

Հիմա մենք զրկված ենք նրան ֆիզիկապես զգալու հնարավորությունից, հիմա մենք բոլորս՝ ընկերներով, հարեւաններով ու հարազատներով մի տեսակ կիսատ ենք, բոլորիս ներսում մի բաց է առաջացել, որ միայն Սերգեյն էր կարողանում լրացնել՝ իր կարճատեւ բարկությամբ ու վարակիչ ժպիտով:

Հիմա մենք Սերգեյին փնտրում ենք նրա Մարիամ դստեր եւ Գագիկ որդու մեջ:

Լույսի մե՜ջ մնաս, ընկե՜ր:

Խոնարհումով՝

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմով մի անիծեք

Հաջորդ գրառումը

Խնդիրների ծով Հայաստանս

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Խնդիրների ծով Հայաստանս

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական