Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի «հույսը խաղաղակամ Փաշինյանն է, այն ՀՀ-ն, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին»

Անահիտ Հովսեփյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
122
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Իրանի պատերազմի եւ Թրամփի ուղու միջեւ. Ադրբեջանն առաջ է մղում խաղաղությունն ու ուժային նոր առանցքը» վերնագրով «Բեռլիներ ցայթունգի»(«ԲՑ») մարտի 4-ի հրապարակումը առցանց տարբերակում մարտի 5-ին (երբ հայտնի դարձավ, որ Նախիջեւանի վրա երկու անօդաչուների հարվածից ավերածություններ կան, իսկ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ) արդիականացվել, բայց չի փոխվել հիմնական բովանդակությունը: Գերմանական հիշյալ լրատվամիջոցը Բաքվի տեսակետները շարադրելու առանձնաշնորհ ունի, մշտապես արձագանքում է Ալիեւի կազմակերպած մեդիահավաքներին, ենթադրաբար սնվում նաեւ խավիարով, ուստի թերթի աշխատակից Նիկոլաս Բութիլինի (Nicolas Butylin) հեղինակած հոդվածը Ադրբեջանի տեսակետի մատուցումն է՝ քաղաքական խորհրդակցությունների նպատակով Բեռլին ժամանած՝ Ալիեւի հատուկ հանձնարարություններով խորհրդական Էլչին Ամիրբեկովին խոնարհ պատրաստակամությամբ ականջալուր: Այլապես նրան գոնե մի քննադատական կամ սադրիչ հարց կուղղեր:

Հրապարակման առաջին հատվածում ներկայացվում է Իրանի հետ գրեթե 700 կմ սահման ունեցող Ադրբեջանի մարդասիրական կարեւոր դերը: Իրանից հեռանալ ցանկացող դիվանագետների եւ քաղաքացիների համար Ադրբեջանը տարհանման կենտրոն է դարձել, համագործակցում է ԵՄ կառույցների հետ, արժանացել է ԵՄ ԱԳ ներկայացուցիչ Կայա Կալլասի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոյի երախտագիտությանը: «Մինչ Թեհրանի վրա ծուխ է բարձրանում, եւ աշխարհը նյարդայնացած հետեւում է կրակի հետագա ընդլայնմանը, հարեւան Ադրբեջանում մտահոգությունն աճում է: Պատերազմի սրացումը անկայունություն կբերի մեր անմիջական հարեւանությանը», Ամիրբեկովի խոսքն է ներկայացնում «ԲՑ», որ խաղաղության անհրաժեշտությունը մեկնաբանում է «Ռուսաստանը եւ Իրանը շրջանցելու համար նախատեսված բազմամիլիարդանոց նախագիծը» իրականացնելու գերակայությամբ: «ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ լինի», ասում է Ամիրբեկովը, ընդգծում, թե հատկապես ուժեղ է իրենց համերաշխությունը արեւմտյան եւ հյուսիսային Իրանի էթնիկ ադրբեջանցիների հետ: «Հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի»: Ավելի քան 20 միլիոն բնակչությամբ ադրբեջանցիները կազմում են Իրանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, իրազեկում է գերմանական թերթը:

«Թրամփի երթուղին՝ որպես աշխարհառազմավարական մեգանախագիծ» ենթավերնագրված հատվածում «ԲՑ»-ը ներկայացնում է Ամիրբեկովի՝ Թրամփի երթուղու բնութագրումը, թե ենթակառուցվածքային նախագծի հատվածը «մեծ մասամբ անկախ է Ռուսաստանից եւ Իրանից»: «Հիմա պետք է սկսենք աշխատել: ԳԴՀ-ն եւ ԵՄ-ն պետք է աշխույժ մասնակցեն: Ցայժմ նրանք բավականին զուսպ են եղել, նույնիսկ՝ պասիվ», Ամիրբեկովի խոսքն է փոխանցում «ԲՑ»-ն: Թրամփի երթուղին 43 կմ երկարությամբ միջանցք է հայ-իրանական սահմանի երկայնքով, գրում է վերոհիշյալ թերթը եւ ծանուցում, որ 2030-ականների սկիզբը համարվում է իրատեսական ժամանակացույց լիարժեք գործունակ երթուղու համար: Ադրբեջանի համար այս նախագիծը գերակա նշանակություն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական առումով: ԽՍՀՄ փլուզումից ի վեր ենթակառուցվածքային ամենամեծ նախագիծը կբազմազանեցնի առեւտրային հոսքերը, կգրավի նոր ներդրումներ եւ կամրապնդի Հարավային Կովկասի՝ որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տարանցիկ հանգույցի դերը: Նույնիսկ Իրանի վրա հարձակումից առաջ պարզ էր, թե որքան կարեւոր կդառնան Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը աշխարհառազմավարական առումով:  Թրամփի երթուղին կառուցվում է անմիջապես Իրանի սահմանին եւ ամբողջությամբ շրջանցում է Մոսկվան: Ամիրբեկովն ասում է ՝«Ցանկանում ենք եվրոպացիներին ներգրավել, օրինակ՝ Նախիջեւանի հատվածի կառուցման աշխատանքում»: «ԲՑ»-ի սույն հրապարակման եզրափակիչ հատվածն առնչվում է ՀՀ-ին եւ նրան ուղղված «խաղաղության» պահանջներին:

«Հույսը խաղաղություն ցանկացող Փաշինյանն է»  ենթավերնագրի ներքո հոդվածագիրն անդրադառնում է «ՀՀ-ի ներքաղաքական լարված իրավիճակին»: «Ադրբեջանը ուշադիր հետեւում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բաքուն հույսը դնում է գործող վարչապետ  Փաշինյանի վրա, որը պաշտպանում է խաղաղության գործընթացը: Ընդդիմությունը կարող է խոչընդոտել առաջընթացին, իսկ Փաշինյանն անկեղծ հետաքրքրություն ունի այնպիսի Հայաստանի նկատմամբ, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին», ասում է Ամիրբեկովը, որ չի մոռանում ՀՀ նոր սահմանադրության մասին, այն պետք է համապատասխանեցվի խաղաղության նախաստորագրված համաձայնագրին՝ այն է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենա»: ՀՀ-ն ավելի ու ավելի է վերակողմնորոշում իր արտաքին քաղաքականությունը: Մոսկվայի հետ տասնամյակներ տեւած անվտանգության սերտ կապերից հետո Երեւանը ձգտում է Եվրոմիության եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության սերտացման, գրում է գերմանական թերթը՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարությանը մերձ աղբյուրների տեսակետը՝ «Ինքնուրույն որոշումներ կայացնող ինքնիշխան Հայաստանը կարող է ավելի կայուն գործընկեր լինել: Աշխարհաքաղաքական վերադասավորումը չպետք է հանգեցնի նոր բախումների, այլ՝ բարիդրացիական հարաբերությունների: «Հույս ունենք, որ ՀՀ-ն կճանաչի այս պատմական հնարավորությունը», ասում է Ամիրբեկովը: Ալիեւի խորհրդականը ԳԴՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները դրական է գնահատում, նշում, որ «Բեռլինը Հարավային Կովկասում ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Գերմանիան կարող է նաեւ ավելի ակտիվ դեր ստանձնել ենթակառուցվածքային եւ ներդրումային նախագծերում: Սա վերաբերում է ոչ միայն Թրամփի ուղուն, այլեւ 2 տարի առաջ վերատիրացած Ղարաբաղի  վերականգնմանը եւ ականազերծմանը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ «Բեռլիներ ցայթունգի»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է փոխարինելու Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ հին է աշխարհի պես

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ովքեր այս իշխանություններին քվե կտան, պետք է իմանան, որ քվե են տալիս Ադրբեջանին. Սաթիկ Սեյրանյան

21/05/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Google-ում Տիգրանաշենը ներկայացված է Karki

21/05/2026
Հրապարակախոսություն

Նախանձ, ատելություն ու սարսափ. ատում է նա միայն սեփական ազգին, մնացածից միայն սարսափում է. Արթուր Դանիելյան

21/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո. Հարութ Սասունյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ հին է աշխարհի պես

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
Միջազգային

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

20/05/2026

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Մոսկվայի համար անընդունելի է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական