Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աւա՜ղ փառացս անցաւորի՞»…

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թող ների ինձ մեր «արի արքայն Արտաշէս»ը, մեր Արտաշես Ա թագավորը (Ք.ա. 189-160), որ ըստ Գրիգոր Մագիստրոսի՝ երկրային իր կյանքին հրաժեշտ է տվել այս խոսքով, որը վերնագրում հարցականով եմ ավարտել: Հայկական պետականության իսկական հիմնադիր, հայապատկան ու հայաբնակ տարածքները մեկ ամբողջության մեջ միավորող, յուր զենքի ուժով, նորօրյա արտահայտությամբ՝ սահմանազատում եւ սահմանագծում իրականացրած այս մեծագույն ղեկավարը ինչո՞ւ է ափսոսանք արտահայտել իր մահվան սնարին. կիսատ մնացած գործերի՞, թե՞ ապագայի նկատմամբ ունեցած կասկածների համար: Թող պատմաբանները բացատրեն: Պատմաբանները թող բացատրեն նաեւ, թե այդ ի՞նչպես եղավ, որ 2182 տարի հետո, այս օրերին, մեր աչքի առաջ, մասնատվում, ծվատվում է մեր երկիրը: Այդ ի՞նչպես եղավ, որ տանուլ տվեցինք մի պատերազմ, որի հիմնական բաղադրիչը գիտությունն էր, ոսկով ու խավիարով գնված ռազմական նորագույն տեխնոլոգիաները, թռչող սարքերն ու մյուս զինատեսակները: Նորագույն կոչվող տեխնոլոգիաներ՝ որոնք ընդամենը 35 տարի առաջ բնավ հեռու չէին հայկական գիտական մտքի հասողությունից…

Այս խոհերով երկու օր առաջ բաժանվեցինք, ես ու ընկերս, Երեւանի Բագրեվանդ պողոտային հարող փողոցներից մեկում տեղակայված մի բացառիկ թանգարանից, որը կոչվում է «Տիեզերքի թանգարան»: Ընկերս՝ պատանեկությանը աստղաֆիզիկոս դառնալ երազող, բայց ի վերջո արվեստաբան-գրականագետ դարձած Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որ մեր թերթի 10 հունիս 2022-ի համարում հրաշալի հոդված էր գրել մեծանուն գիտնականի՝ Վահագն Գուրզադյանի մասին, ինձ տարավ շքեղաշուք առանձնատների արանքում գտնվող այդ երկհարկանի համեստ շենքը՝ թանգարանը: Մեզ դիմավորեց ինքը՝ համաշխարհային մեծության գիտնականը՝ յուր ազնվաշուք տիկնոջ՝ Էռնայի եւ թանգարանի աշխատանքները համակարգող Կարեն Բայրամյանի հետ:

Ու փակվեց ապակյա դուռը մեր հետեւից, եւ մենք, առանց սկաֆանդրի, ուղիղ մուտք գործեցինք… տիեզերք, ես կասեի՝ հայկակա՛ն տիեզերք. այստեղ գրեթե ամեն ինչ հայկական է կամ հայկական հետք ունի իր վրա: Սկսած 1961 թ.ից, այսինքն Յուրի Գագարինի դարակազմիկ թռիչքից ընդամենը 4 տարի հետո, հայ գիտնականները ուղղակի եւ անմիջական ու գործնական մասնակցություն են ունեցել տիեզերքի նվաճման համաշխարհային ջանքերին, ավելի հաճախ՝ հենց Հայաստանից, է՛լ ավելի հաճախ՝ Գառնիի տիեզերակայանից, գլխավորությամբ հայր Գուրզադյանի: Դա՛ են վկայում թանգարանում ցուցադրված ոչ միայն լուսանկարները, նամակները, ժամանակին «խիստ գաղտնի» մակագրությունը կրող փաստաթղթերն ու գծագրերը, այլեւ տիեզերական թռիչք կատարած սարքավորումները կամ դրանց կրկնօրինակները: Այստեղ են «Օրիոն» առաջին, երկրորդ ու երրորդ դիտակների, նկարահանող սարքերի կրկնօրինակները, տիեզերական ահռելի շարժման մեջ դրանք կայուն եւ անշարժ պահող սարքերը, որոնց նմանակները հետագայում օգտագործվել են սովետական ռազմարդյունաբերության մեջ՝ ծանր հրետանու, օդային ու ցամաքային հրթիռաշինության մեջ: Այստեղ է, հայ ինժեներ-կոնստրուկտորների պատրաստած մետաղաձուլվածքներով տիեզերական պտույտ կատարած հսկա, բայց թեթեւ կապսուլը՝ 6000 աստիճան տիեզերական ջերմության այրվածքի հետքերը վրան:

Աշխարհում, նկատի ունեմ զարգացած երկրները, քիչ չեն տիեզերագիտական թանգարաններն ու ցուցասրահները, սակայն ի դեմս այս թանգարանի Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որ կարողանում է շոշափելի, եթե կարելի է ասել՝ կենդանի՛ նմուշներ ցույց տալ տիեզերքի նվաճման գործիքների, այսպես կոչված՝ տեղական արտադրության:

Ու դեռ մտածել, որ ընդամենը 35-50 տարի հետո, շուրջ մեկ ամիս առաջ, իրեն եւ մյուս տգետներին հատուկ սնապարծությամբ երկրի ղեկավարը հայկական էր հռչակում իսպանացիների սարքած, ամերիկացիների թռցրած եւ մեր վճարած ճղճիմ մի արբանյակ, որը ծաղր է մեր երկրի համար, որ, ի դեպ, 2012 թ.ից ի վեր, հանգուցյալ մեր դիվանագետ Արման Կիրակոսյանի ջանքերով, պաշտոնապես անդամ է ՄԱԿ-ի՝ Տիեզերքի խաղաղ օգտագործման կոնվենցիայի, հակառակ Ադրբեջանի ներկայացուցիչների բուռն բողոքներին: Անդամ էինք դարձել, քանզի համաշխարհային գիտական կենտրոններին քաջ հայտնի էին տիզերագիտության եւ ընդհանրապես գիտակրթական համակարգում մեր ունեցած արժեքն ու դիրքը: Ավա՜ղ, նախկի՛ն դիրքը, որը կորցրել ենք 30-35 տարի առաջ, իսկ այժմ գտնվում ենք մակարդակազուրկ վիճակում, պարտվածի անփառունակ կարգավիճակում:

Շուրջ 3 ժամ տեւած իսկական դասավանդության ավարտին, դաս՝ որը, դարձյալ բացառիկ երեւույթ, անձամբ վարեց մեծ գիտնականը, Երվանդն ու ես դուրս եկանք՝ կարծես հեքիաթային աշխարհից, տիեզերական անսահմանությունից: Ու վերադարձի ճամբին անցանք մեր Պենտագոնի՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտով. ուր հարյուրավոր ավտոմեքենաներ էին կայանած հսկայական կայանատեղիներում: Ու մտածեցինք՝ ի՞նչ են անում նախարարության այդ մեծաթիվ աշխատակիցները: Բանա՞կն են կարգի բերում, սպառազինության արդիականացո՞ւմն են ապահովում, բարձր տեխնոլոգիական զինատեսակների ծրագրե՞րն են մշակում, թե՞՝ շենքից շենք, հարկից հարկ ու սենյակից սենյակ թուղթ են տանում-բերում: Եվ վերջապես՝ ո՞ւր են թաքցրել մեր գիտական միտքը, որ, այսուամենայնիվ, դեռ չի չորացել, բայց աշխատում է այլ երկրների համար, այլ բանակների համար: Գիտական այդ միտքը երբեւիցե կվերադառնա՞ մեզ, մեր երկիր:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալբանիայի վարչապետ Ռամա. «ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիային, Հյուսիսային Մակեդոնիային պատանդ է պահում»

Հաջորդ գրառումը

Գիտնականները Անտիկիթերա կղզում խորտակված նավի վրա հայտնաբերել են Հերկուլեսի մարմարե գլուխը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտնականները Անտիկիթերա կղզում խորտակված նավի վրա հայտնաբերել են Հերկուլեսի մարմարե գլուխը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական